Աբակուս կենտրոնը Օհանյան կրթահամալիրում

Աբակուսը գալիս է ձեզ մոտ ու մշտական բնակություն է հաստատելու ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրում:

Սկսած սույն թվականի ապրիլ ամսից՝ կարող եք դառնալ Աբակուս մեծ ընտանքի անդամ, եթե գաք ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիր: Հասցեն՝ Իսահակյան թաղամաս 5/6, Ավան վարչական շրջան:

Երկու նոր մեթոդների՝ մտավոր թվաբանության և մեծահասակների համար ուղեղի մարզանքի (Brain fitness) շնորհանդեսը կվարի Հայաստանում Աբակուս կենտրոնի հիմնադիր Բորիս Ֆոկինը:

Մարտի 18-ին՝ ժամը 13:55-ին, եկե՛ք ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիր, ծանոթացե՛ք ձեր ուղեղը զարգացնելու նոր մեթոդներին ու աջակցե՛ք ձեր փոքրիկի զարգացմանը:

Սա բացառիկ հնարավորություն է մասնակցելու Աբակուս կենտրոնի վարպետության դասին ու հենց ձեզ վրա փորձարկելու մեր նորարար մեթոդները (սպասվում էն անակնկալներ)։

Աբակուս կենտրոնում ձեր երեխաները կիմանան, որ սովորելու պրոցեսն իսկապես շատ հեշտ է, ուրախ ու հետաքրքիր, մենք կբարձրացնենք նրանց ինքնագնահատականը ու կզարգացնենք ուղեղի կարողությունները (ուշադրություն, տրամաբանություն, հիշողություն, երևակայություն): Էլ ի՞նչ է պետք կատարյալ երջանկության համար: Վստահե՛ք ձեր երեխաների կարողություններին. նրանք կարող են ավելին:

Իսկ եթե չեք ուզում հետ մնալ ձեր փոքրիկներից, ուզում եք դիմակայել արտաքին ազդակներին ու առաջընթաց ունենալ, ձեզ առաջարկում ենք մասնակցել ուղեղի մարզանքին: Եկե՛ք ու անմիջապես զգացե՛ք այս հրաշալի մեթոդի ազդեցության ուժը:

Սեմինարի մուտքն ազատ է։
Միացեք մեզ,
Գրանցվեք http://bit.ly/2t3Inax
Կամ զանգահարեք 055 795 577 հեռախոսահամարով:

Facebook IconԿրթական հարթակ