ԱՄՓՈՓԻՉ ԴԱՍ՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻՑ

Թեման ՝ «Արտաշեսյանների արքայատոհմ» թեմայի ամփոփում
Ինտեգրված առարկաներ՝ հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Դասի նպատակը`  Ամփոփել Արտաշեսյան արքայատոհմի պատմությունը և բարձր գնահատել նրա դերը հայոց և հին աշխարհի պատմության մեջ:
Դասարանը`  10-րդ
Դասի կառուցվածքը՝ Դասը կառուցված է ԽԻԿ համակարգով:  Խթանման փուլ (վարող`պատմության մասնագետ)
Ընթերցել հրովարտակը, ունկնդրել Մ.Խորենացու խոսքերը հայոց պատմության մեջ կատարված մեծ ու հզոր գործերի մասին:
Առաջադրված հարցերի միջոցով հիշել Մեծ Հայքի  բոլոր  արքայատոհմերին` հայոց մյուս արքայատոհմերի համակարգում Արտաշեսյանների իշխած ժամանակաշրջանը  տարբերակելու համար (PPT):
Իմաստի ընկալման փուլ (վարողներ`պատմության,հայոց լեզվի և գրականության,ռուսաց լեզվի  մասնագետներ):
Կատարել թեմայի մանրակրկիտ ամփոփում Microsoft Flashcards ծրագրով կազմված  հարցաշարի միջոցով:
Աշակերտների միջոցով ներկայացնել «Արտաշես և Արտավազդ» վիպերգը,արտասանել վիպերգից հատվածներ գրաբարով և աշխարհաբարով, նշել գրաբարի գրության և արտասանության տարբերությունները (PPT):
Խոսել Վալերի Բրյուսովի «Տիգրան Մեծ» բանաստեղծության մասին, արտասանել այն,ներկայացնել հայոց արքայի նվաճումները:
Կշռադատման փուլ (վարողներ` պատմության,հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի  մասնագետներ)
Կատարել ընդհանուր ամփոփում և հանձնարարել աշակերտներին Արտաշեսյան արքայատոհմի որևէ գործչի մասին ռեֆերատներ գրել:
«Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ձևաչափով խաղ-վիկտորինայի անցկացում:
Բաժանել թեթրիկներ,որտեղ տրված է Վալերի Բրյուսովի «Տիգրան Մեծ» բանաստեղծության անծանոթ բառերի բացատրությունը: Հարց ու պատասխանի միջոցով ամփոփել բանաստեղծությունը:
Հաղորդել, որ Տիգրան Մեծի մասին գրվել են ավելի քան 23 օպերաներ և ունկնդրել  Վիվալդիի` Տիգրան Մեծին նվիրված օպերայից մի հատված,
ներկայացնել հայ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի «Արտավազդ» բանաստեղծությունը:
Facebook IconԿրթական հարթակ