ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԸ

Քննարկումներ, բանավեճ, եզրակացություններ. անկախ Հայաստանի երեք նախագահներին ներկայացնող երեք թիմերը տարբեր կարծիքներ ունեն ապագա Հայաստանի հնարավոր քաղաքական ու տնտեսական վիճակի մասին. հզոր Հայաստանի՞, թե՞ վերջին հայի հայրենալքության ականատեսը կլինեն նրանք՝ այսօրվա աշակերտները…
Ո՞վ կլինի երկրի նախագահը, որքա՞ն կլինի բնակչությունը, ի՞նչ տարածք կզբաղեցնի Հայաստանը. կարծիքները պիտի լինեին իրատեսական, հիմնավորված արդեն հայտնի փաստերով, աշակերտների ձեռք բերած գիտելիքներով:

Բանավեճը կազմակերպել էին կրթահամալիրի աշակերտական խորհրդի անդամները, ինչը ձեռքբերում է իր տեսակի մեջ. աշակերտների ջանքերով՝ աշակերտների համար:

Սաներն աչքի էին ընկնում թե՛ բանավեճ վարելու, թե՛ բանավեճին հիմնավոր կածիքներով հանդես գալու հմտություններով: Երևույթն ինքնին միաձեռագիր աշխատող, աշակերտակենտրոն նախագծերով դասավանդող, բարձր արժեքներ սերմանող մանկավարժների ու տնօրենության երկարատև ու հետևողական աշխատանքի արդյունքն է:

Քննարկման ավարտին աշակերտներն ուսուցիչների դատին հանձնեցին իրենց դիտարկումներն ու կանխատեսումները, որոնք լրացվեցին նաև ուսուցիչների լավատեսական մտքերով. յուրաքանչյուրս պարտապան ենք և պարտատեր. մեր անկախության, ազատության, մեր երկրի տերերն ենք ու ծառաները նաև. մեր կանխատեսումների մեջ պիտի լինենք մենք ինքներս՝ յուրովսանն ծառայելով մեր ազգին ու հայրենիքին…

%d5%bd%d5%a1

Facebook IconԿրթական հարթակ