ԱՇԽԱՏԱՆՔ

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ՀՆԱՐԱՎՐՈՒԹՅՈՒՆ

«Օհանյան» կրթահամալիրը Ռոբոտաշինության խմբակի աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելու և զարգացնելու նկատառումներով ձեռք է բերել Vilros Ultimate Starter Kid Guide սարքավորումը, որը գործարկելու և նպատակային կերպով կրթական միջավայրում կիրառելու համար պահանջվում են արհեստավարժ մասնագետներ:

«Օհանյան» կրթահամալիրը հրավիրում է Ֆիզիկա և Ծրագրավորում առարկաների գերազանց մասնագետների՝ բարձր աշխատավարձով: Համապատասխան գիտելիքներ և կարողություններ ունեցող մասնագետները կարող են նաև կրթահամալիրի օժանդակությամբ կազմակերպել և վարել անհատական կամ խմբային պարապմունքներ:

«Օհանյան» կրթահամալիրի տարրական դպրոցում առկա է ԴԱՍՎԱՐԻ   թափուր երկարաժամկետ աշխատատեղ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • բարձրագույն կրթություն «Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն)» մասնագիացմամբ,
  • տարրական դպրոցում դասավանդելու առնվազն երեք տարվա փորձ,
  • աշխատանքի ընթացքում անհրաժեշտ համակարգչային ծրագրերի տիրապետում (օր.՝ Microsoft Office և այլն) և համացանցից վարժ օգտվելու կարողություն

ՀԱՎԵԼՅԱԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • թիմային մտածելակերպ, համագործակցված աշխատելու կարողություն,
  • ստեղծագործական և վերլուծական մտածողություն, ինքնակառավարման կարողություն,
  • աշխատանքի որակի համար առավելագույն պատասխանատվություն և հոգատար վերաբերմունք աշակերտների հանդեպ,
  • համապատասխան տարիքային խմբի երեխաների հետ աշխատելու համար անհրաժեշտ համագործակցային հմտություններ,
  • մասնագիտական փորձառությունը շարունակաբար կատարելագործելու պատրաստակամություն,
  • անգլերենի և ռուսաց լեզվի իմացություն,
  • ժամանակի կառավարման հմտություններ

«Օհանյան» կրթահամալիրում առկա է ԱՆԳԼԵՐԵՆԻ ուսուցչի     թափուր  երկարաժամկետ աշխատատեղ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • ուսումնական հաստատությունում դասավանդելու առնվազն հինգ տարվա փորձ,
  • աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի տիրապետում (օր.՝ Microsoft Office և այլն) և համացանցից վարժ օգտվելու կարողություն

ՀԱՎԵԼՅԱԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • թիմային մտածելակերպ, համագործակցված աշխատելու կարողություն,
  • ստեղծագործական և վերլուծական մտածողություն, ինքնակառավարման կարողություն,
  • աշխատանքի որակի համար առավելագույն պատասխանատվություն և հոգատար վերաբերմունք աշակերտների հանդեպ,
  • համապատասխան տարիքային խմբի երեխաների հետ աշխատելու համար անհրաժեշտ համագործակցային հմտություններ,
  • մասնագիտական փորձառությունը շարունակաբար կատարելագործելու պատրաստակամություն,
  • ռուսաց լեզվի իմացություն,
  • ժամանակի կառավարման հմտություններ

«Օհանյան» կրթահամալիրում առկա է ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ուսուցչի թափուր  երկարաժամկետ աշխատատեղ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ  ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • բարձրագույն համապատասխան մասնագիտական կրթություն,
  • դպրոցում դասավանդելու առնվազն հինգ տարվա փորձ,
  • աշխատանքի ընթացքում անհրաժեշտ համակարգչային ծրագրերի տիրապետում (օր.՝ Microsoft Office և այլն) և համացանցից վարժ օգտվելու կարողություն

ՀԱՎԵԼՅԱԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • թիմային մտածելակերպ, համագործակցված աշխատելու կարողություն,
  • ստեղծագործական և վերլուծական մտածողություն, ինքնակառավարման կարողություն,
  • աշխատանքի որակի համար առավելագույն պատասխանատվություն և հոգատար վերաբերմունք աշակերտների հանդեպ,
  • համապատասխան տարիքային խմբի երեխաների հետ աշխատելու համար անհրաժեշտ համագործակցային հմտություններ,
  • մասնագիտական փորձառությունը շարունակաբար կատարելագործելու պատրաստակամություն,
  • ժամանակի կառավարման հմտություններ,
  • անգլերենի և ռուսաց լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Դիմելու կարգը՝

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները admin@ohanyan.eiu.am էլեկտրոնային հասցեին` նշելով, թե որ հաստիքի համար են դիմում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ ս.թ  օգոստոսի 10

Աշխատանքի սկիզբ՝ 2016 թ. ,սեպտեմբեր

 

Facebook IconԿրթական հարթակ