Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի հնավայրում

Օրերս «Օհանյան կրթահամալիրի» սաները եղան Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի հնավայրում, ծանոթացան երիտասարդ հնագետների հետ, տեսան, թե ինչպես են կատարվում պեղումները, իմացան, որ դաշտային աշխատանքների ընթացքում կիրառվում են տեղագրագիտական, շերտագրական եւ ձեւատիպաբանական մեթոդներ, աերոլուսանկարչություն, ինչպես նաեւ փոքրիկ պեղումներ կատարեցին:

Հնագիտությունը ուսումնասիրում է մարդկության պատմական անցյալը, ժողովուրդների կենցաղն ու մշակույթը, պեղածո պատմական հուշարձանների հիման վրա: Հնագիտական ​​պեղումներով ապացուցված է, որ Հայկական լեռնաշխարհը մարդու բնակության հնագույն կենտրոններից է:

Բազմաթիվ հնավայրեր կան նաեւ Հայաստանի տարածքում, որոնց պեղումներն սկսվել են 19 րդ դարի 70-80-ական թվականներին եւ շարունակվում են մինչ օրս: Հայաստանում հնագիտական ​​աշխատանքները գլխավորում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը: Պեղումներ են իրականացվել Լճաշենի, Շենգավիթի, Մեծամորի, Արմավիրի, Դվինի եւ այլ հնավայրերում:

Կրթահամալիրի կազմակերպիչ, Ս.Հարությունյան

Facebook IconԿրթական հարթակ