Արտագնա դաս գրադարանում

Մայրենիի դասը «Օհանյան» կրթահամալիրի IIIբ դասարանի սաները անցկացրին Ավանի թիվ 1 գրադարանում: Այցելության նպատակը գրքի հանդեպ հետաքրքրություն արթնացնելն ու ժամանակակից մանկագիրների ստեղծագործություններին ծանոթացնելն էր:
Գրադարանի աշխատակիցները սիրով ընդունեցին երեխաներին, ներկայացրին գրադարանում կատարվող աշխատանքները, խոսեցին գրադարանի ստեղծման պատմության մասին, ծանոթացրին գրադարանից գիրք վերցնելու ընթացակարգին:
Իսկ փոքրիկ ընթերցասերները գրադարանավարներին զարմացրին իրենց գիտելիքներով, արտասանեցին Լ. Սարգսյանի «Իմ գրադարանը» բանաստեղծությունը, գրքերի շարքից առանձնացրին բանաստեղծության մեջ նշված ստեղծագործությունները՝ ծանոթանալով դրանց հեղինակներին:
Դասն ամփոփվեց գրքի, գիտելիքի մասին ասույթներով, առածներով, դարձվածքներով և թևավոր խոսքերով:
Երեխաները հրաժեշտ տվեցին վառ տպավորություններով՝ խոստանալով համալրել գրադարանի մշտական այցելուների շարքը:

 

Facebook IconԿրթական հարթակ