Բազմամշակութային Ամանորը ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրում

Ասես բազմազգ Ամանոր լիներ այսօրը. երեխաները խումբ-խումբ ներկայացնում էին, թե ինչպես է այս կամ այն ժողովուրդը նշում Ամանորը:

Իսկ մինչ այդ, որպես Բազմամշակութային Ամանոր նախագծի առաջին փուլ, նրանք վիրտուալ այցելություն էին կատարել իրենց ընտրած երկիրը, ուսումնասիրել նրա ավանդույթները, բնորոշ հանդերձն ու ուտեստները՝ այն ամենը, ինչը բնութագրում է տվյալ ժողովրդին և, հատկապես, Ամանորը տոնելու ինքնօրինակ մշակույթը: Տարբերությունները շատ էին, բայց բոլորն էին խնդուն, հյուրասեր ու հանդուրժող:

Եվ ահա այս ամենը՝ մեկ դահլիճում՝ մեր տաղանդավոր երեխաների շնորհիվ (իհարկե, նաև ծնողների, որոնք ձևավորման աշխատանքների ակտիվ մասնակիցն էին և ոգևորված էին ոչ պակաս, քան երեխաները😉):

#ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիր
#Ամանոր

Facebook IconԿրթական հարթակ