ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՇԱԲԱԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄԸ…

Թեստերը ծածկագրված են. գնահատող հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո միայն ծածկագրերը կվերածվեն անուն-ազգանունների:

Այսպիսով հնարավոր է լինում ապահովել քննության ընթացքի և գնահատման անաչառությունն ու անկողմնակալությունը՝ բացահայտելով սաների յուրացրած գիտելիքի ծավալը՝ միաժամանակ ապահովելով հետադարձ կապի հնարավորություն: Ստուգումների արդյունքում նկատված թերությունները ծրագրվում են շտկել հետագա աշխատանքների ընթացքում:

Ի լրումն այս ամենի՝ տարեկան չորս անգամ կազմակերպվող քննությունները աշակերտներին դաստիարակում են լինել ազնիվ, ապավինել միայն սեփական ուժերին, ինչպես նաև ձևավորում են ժամանակը արդյունավետ կառավարելու, ինքնակազմակերպվելու, գիտելիքը գործնականում կիրառելու հմտություններ:

Մաղթում ենք հաջողություններ մեր սիրելի սաներին:

Facebook IconԿրթական հարթակ