ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄ

Օհանյան կրթահամալիրի առաջին (Բ) դասարանում ԳԻՏՈՒԹՅԱՆդասաժամին սաները սովորեցին հիմնական և երկրորդային գույները:

Հասկացան, որ հիմնական գույները երեքն են՝ կարմիրը, դեղինը և կապույտը: Այս գույները անհնար է ստանալ այլ գույներ իրար խառնելով, ընդհակառակը, այս երեք գույները խառնելով մենք ստանում ենք մնացած բոլոր գույները։ Հիմնական գույները իրար խառնելով՝ կարող ենք ստանալ ցանկացած գույնի ցանկացած երանգ։ Հիմնական գույներից ստացված այդ գույները և երանգները կոչվում են երկրորդային գույներ՝ երկնագույն, դեղին և բոսոր:

Այնուհետև սաները գույների միախառնումով ստացան նոր գույներ, կատարեցին եզրահանգումներ, որոնք էլ արտահայտեցին նկարներով ու սեփական մեկնաբանություններով:

Գիտություն առարկայի ուսուցիչ՝
Ալլա Պողոսյան

Facebook IconԿրթական հարթակ