ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ առաջին անգամ ականատես եղանք ծնողական համայնքի այսպիսի բուռն ու ոգևորված մասնակցությանը կրթահամալիրում կատարվող աշխատանքներին, ինչի համար և’ շնորհակալ ենք, և’ հպարտ:
Շնորհակալ ենք ամենօրյա մեծածավալ աշխատանքի գնահատման ու արժևորման համար, հպարտ ենք, որ ծնողն էլ մեր կողքին է` որպես կրթական պրոցեսի մասնակից ու շարունակող:

Միայն փոխհամաձայնեցված աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել նշանակալի արդյունքների, ինչը և ակնառու է տարեվերջյան ստուգատեսի օրերին:
Յուրաքանչյուր երեխա աշխաոտւմ է ծնողի հետ միասին, գիտափորձերը կատարում են անգամ տատիկների ու պապիկների մասնակցությամբ, միայն թե ավելի ներկայանալի, հետաքրքիր, նորովի մեկնաբանված լինի աշխատանքը:

Առաջինից տասներկուերորդ դասարանի սաները անհատապես կամ իրենց ծնողների հետ միասին կներկայացնեն սեփական գիտական աշխատանքները, գիտափորձեր, ուսումնասիրություններ, որ կատարել են ուսումնական տարվա ընթացքում:

Գիտական ոլորտի մասնագետների հավաստմամբ` սաների հետաքրքրությունը գիտության նկատմամբ գտնվում է բարձր մակարդակի վրա, զարգանում են փորձարարական և հետազոտական կարողությունները, բարձրանում է սեփական աշխատանքով շոշափելի արդյունքների հասնելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը:

Կրթահամալիրը կատարել է իր առջև դրված կարևորագույն խնդիրը. սաները սիրում են գիտությունը. ավելի բարձր օղակում արդեն ջանքերը կուղղվեն նրանց գիտելիքների խորությունն ապահովելուն…

sa

Facebook IconԿրթական հարթակ