ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԳԻՐՔ

10924714_904884799545810_7105010717909711149_nՍիրելի՛ ծնողներ և ուսուցիչներ, կայքի այցելունե՛ր, տեղեկացնում ենք, որ գրեթե պատրաստ է առաջին դասարանի Գիտություն առարկայի դասագիրքը (արդեն մի քանի տարի է, ինչ կրթահամալիրում դասավանդվում է Գիտություն առարկան, և կազմակերպվում են Գիտության փառատոններ):

Խմբագրակազմը որոշել է գրքում զետեղել այն երեխաների լուսանկարները, ովքեր սիրով և հետաքրքրությամբ են կատարում իրենց իսկ ընտրած փորձերը:

Եթե ցանկանում եք Ձեր երեխայի լուսանկարը տեսնել դասագրքի էջերում, խնդրում ենք այցելել «Օհանյան» կրթահամալիր՝ առաջարկվող գիտափորձերից ընտրություն կատարելու համար:

Սիրելի՛ ծնողներ և ուսուցիչներ, եթե դուք կառաջարկեք ավելի հետաքրքիր գիտափորձեր, խնդրում ենք նկարել փորձի յուրաքանչյուր քայլը, կցել մեկնաբանությունները և ուղարկել admin@ohanyan.eiu.am էլեկտրոնային հասցեին: Լավագույն աշխատանքները տեղ կգտնեն Գիտություն առարկայի դասագրքի էջերում:

Facebook IconԿրթական հարթակ