ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ…

Սեմինարի ընթացքում քննարկվեց, թե որքանով կարելի է իշխանությունը տալ աշակերտներին, ինչ կշահեն և ինչ կկորցնեն ուսուցիչները դրանից, ինչպես կարող են ուսուցիչները յուրահատուկ էքսկուրսավար լինել ուսումնական պրոցեսում՝ աշակերտին ուղղակիորեն սեփական կամքը թելադրելու փոխարեն:
Քննարկվեց նաև ծնողների դերը նմանօրինակ ուսումնական պրոցեսում՝ շեշտադրելով ընտանիքում ևս դեմոկրատական դասարանի սկզբունքները պահպանելու կարևորությունը:
Բացի կրթահամալիրի ուսուցիչներից՝ սեմինարին ներկա էին ծնողներ և ուսուցիչներ այլ կրթական հաստատություններից:
Սեմինարը վարեց Ստոնհիլ համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Աննա Օհանյանը:

15.08.2014թ․

 

Facebook IconԿրթական հարթակ