Կրթական այց Էստոնիա

Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ եւ Innove հիմնադրամի հրավերով “Օհանյան” կրթահամալիրի և “Նյուտոնիկ” տարրական նախակրթարան դպրոցի տնօրենության անդամները մեկ շաբաթ տևող այցելությամբ եղան Էստոնիայի հանրապետության Կրթության եւ հետազոտության նախարարությունում եւ նախարարությանը կից գործող տարբեր հիմնադրամներում, մանկապարտեզներում, դպրոցներում, բարձրագույն եւ միջին մասնագիտական ​​հաստատություններում.

Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ Էստոնիայի կրթական համակարգին եւ ձեռքբերումներին, STEM առարկաների դասավանդման առանձնահատկություններին, նորարարական մեթոդներին.

Հայկական պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու Էստոնիայի հանրապետութան կրթական համակարգի լավագույն փորձը, առաջնահերթությունները, մասնակցելով Կրթության եւ հետազոտության նախարարության աշխատակիցների, ինչպես նաեւ կրթության քաղաքականության մշակմամբ եւ ներդրմամբ զբաղվող տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ քննարկումների, հանդիպումների.

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հյուրընկալվեցին Տալինի եւ Տարտուի «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցներում, ծանոթացան իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ հստակեցրին հետագա համագործակցության ուղղությունները.

 

 

Facebook IconԿրթական հարթակ