Էքսկուրսիա` Գոշավանք, Հաղարծին, Դիլիջան և Սևանավանք

Էքսկուրսիան՝ որպես ուսուցման կազմակերպման յուրահատուկ ձև, որպես աշխարհաճանաչողական գիտելիքների հաղորդման միջոց, ունի ինչպես կրթական, այնպես էլ դաստիարակչական նպատակներ:

էքսկուրսիաները ընդլայնում են սովորողի մտահորիզոնը, հիանալի հնարավորություն ընձեռում երեխաներին կրթական ու ճանաչողական այցերի շրջանակներում հարստացնելու գիտելիքները, բացահայտելու գեղեցիկը, ճանաչելու հայրենիքը, զարգացնելու առաջնորդության, հետազոտելու, վերլուծելու, ստեղծագործելու, ինչպես նաև շփման և հաղորդակցման հմտություններ:

Կարևորելով այս ամենը՝ «Օհանյան կրթահամալիրում» տեղի ունեցող միջոցառումներից, նախագծերից, հանդիպումներից բացի՝ հաճախ են կազմակերպվում արտագնա դասեր և ճանաչողական էքսկուրսիաներ:

Այսպիսով՝ սեպտեմբերի 22-ին համադպրոցական էքսկուրսիայի շրջանակում ավագ դպրոցի սաները, ուսուցիչներն ու ծնողներն այցելեցին Գոշավանք, Հաղարծին, Դիլիջան և Սևանավանք:

«Օհանյան կրթահամալիրի» կազմակերպիչ՝ Ս.Հարությունյան

 

Facebook IconԿրթական հարթակ