ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

 ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԸՍՏ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ

«Օհանյան» կրթահամալիրը հայտարարում է 2015 – 2016 ուստարվա I – XII դասարանների ընդունելություն:

Տարիքային բոլոր խմբերի համար դիմումը լրացվում է տեղում:

I դաս.

3×4 չափի երկու լուսանկար
ծննդյան վկայականի պատճեն
տեղեկանք բժշկից (ձև 26)
ծնողների անձնագրերի պատճենները

II-XII դաս.

տեղափոխման թերթիկ
3×4 չափի երկու լուսանկար
բժշկական քարտ
ծննդյան վկայականի պատճեն
անձնական գործերի փաթեթ (նախկին դպրոցից)
X դասարան ընդունվողների համար պարտադիր է նաև IX դասարանի վկայականի առկայությունը:

ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Կրթահամալիրի կողմից ամրագրված կրթական նորմերին չբավարարելու դեպքում աշակերտը կարող է ընդունվել պայմանականորեն:
Երկու իրար հաջորդող ուսումնական քառորդներում բոլոր առարկաներից միջինից ցածր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում աշակերտը հեռացվում է կրթահամալիրից (որոշ դեպքերում հնարավոր է հաշվի առնել աշակերտի առաջընթացը և աշխատասիրությունը):
Ինչպես վճարովի, այնպես էլ անվճար համակարգում սովորող աշակերտները համապատասխան աշխատասիրություն, կարգապահություն չցուցաբերելու դեպքում կարող են հայտնվել պայմանական ուսումնառության համակարգում:

Facebook IconԿրթական հարթակ