«Թիմային աշխատանք եւ առաջնորդություն» թեմայով սեմինար

«Թիմային աշխատանք եւ առաջնորդություն» թեմայով սեմինարը վարեց Եվրասիա միջազգային համալսարանի կարիերայի զարգացման եւ գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը:

«Քայլ առաջ» ծրագրի շրջանակներում ս.թ. հունվարի 31-ին կազմակերպվեցին սեմինար-պարապմունքներ «Օհանյան» կրթահամալիրի 6-րդ դասարանում:

Փոխներգործուն մեթոդներով հագեցած հանդիպումը միտված էր կրթահամալիրի սաների թիմային աշխատանքի խթանմանը , անձի, որպես թիմի անդամ ներգրավվածության բարձրացմանը, թիմի ընդհանուր նպա տակների սահմանմանն ու այդ նպատակներին հասնելու վերջնարդյունքներին։ Թիմային աշխատանքի միջոցով աշակերտները հնարավորություն ունեցան տարբեր իրավիճակներում որոնելու իրական ւմնլրոն:

Աշակերտների բնորոշմամբ թիմային աշխատանքի ժամանակ կիրառված վարժությունները հնարավորություն տվեցին վերջիններիս առավել կարեւորել ընկերոջ նկատմամբ վստահությունը, հարգանքը, միմյանց լսելու, արագ կողմնորոշվելու եւ թիմային խնդիրների վերհանմանն ու հաղթահարմանն ուղղված որոշումներ կայացնելու կարողությունները.

https://photos.google.com/…/AF1QipPMs7bSG2JSp60T63A5iEBYWOW…
Facebook IconԿրթական հարթակ