ԻՄԴՊՐՈՑ հարթակի աշխատանքները և կրթահամալիրրի համագործակցությունը

Հարգելի՛ ծնողներ,

ԻՄԴՊՐՈՑ կրթական հայալեզու հարթակն այժմ հասանելի է նաև ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի բոլոր աշակերտներին և ուսուցիչներին:

Մեկ ամիս շարունակ (մինչև փետրվարի 15-ը) մենք կունենանք բաժանորդագրություն և հասանելիություն գրավոր աշխատանքների կատարման և ստուգման օնլայն հնարավորություններին:

Կայքում աշխատելը հետաքրքիր է և ոգևորող. երեխան ստուգում, ամրապնդում է իր գիտելիքները, լուծում խնդիրներ, ապա շատ արագ տեսնում իր աշխատանքների արդյունքը սահմանված միավորներով, ճշտում իր, իր դասարանի կամ դպրոցի տեղը լավագույնների ցանկում: Կարող է նաև անդրադառնալ թույլ տված սխալներին, տեսնել դրանց ճիշտ տարբերակները և նորից աշխատել առաջադրանքների շուրջ:

Խնդրում ենք հետևել երեխաների օնլայն աշխատանքին, քանի որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նրանք կստանան առաջադրանքներ տարբեր մասնագետներից: Մեկ ամսվա աշխատանքի արդյունքը կլինի որոշիչ ԻՄԴՊՐՈՑԻ տարեկան փաթեթը տնօրենության կողմից գնելու հարցում:

Նշենք, որ հարթակի աշխատանքներին լավագույն մասնակցություն ունենալու և կրթության որակը բարձրացնելու նպատակով տնօրենության հովանավորությամբ

-կրթահամալիրի ուսուցիչներն անցել են համապատասխան վերապատրաստում,

-գրանցվել հարթակում,

-անուն առ անուն գրանցել կրթահամալիրի բոլոր աշակերտներին,

– տրամադրել նրանց մուտքի անուն և գաղտնաբառ,

-կազմել առաջադրանքներ տարբեր դասարանների համար:

Վերապատրաստման մեկ ամսվա ընթացքում հարթակում կատարված աշխատանքների շնորհիվ կրթահամալիրը կարողացել է իր տեղը զբաղեցնել ՀՀ դպրոցների լավագույն հարյուրյակի շարքում` այս պահին գտնվելով 37-րդ հորիզոնականում: Դուք ևս կարող եք տեսնել ձեր երեխաների կարգավիճակը, կատարած աշխատանքները և միավորները, հետևել նրանց ակտիվությանը, ոգևորել, որպեսզի հաճախ մասնակցեն հայտարարվող բաց մրցույթներին և դրսևորեն սեփական ուժեղ կողմերը:

Առաջիկայում ԻՄԴՊՐՈՑԻ կողմից նախատեսվում են վերապատրաստումներ նաև աշակերտների և ծնողների համար. այդ մասին տեղյակ կպահենք լրացուցիչ կարգով:

Նորագույն տեխնոլոգիաների մեր դարաշրջանում երևի արդեն ավելորդ է խոսել երեխաներին համակարգչից ու համացանցից հեռու պահելու մասին. հարկավոր է մտածել այդ ամենը երեխաների ուսմանն ու առաջադիմությանը ծառայեցնելու մեխանիզմների մասին, ինչին էլ միտված են ԻՄԴՊՐՈՑ հարթակի աշխատանքները և կրթահամալիրրի համագործակցությունը այդ հարթակին:

Facebook IconԿրթական հարթակ