ԻՄԴՊՐՈՑ հարթակում 2017-18 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփում

Ներկայացնում ենք ԻՄԴՊՐՈՑ հարթակում առավելագույն միավորներով ուսումնական տարին ամփոփող մեր աշակերտներին, որոնք այսօր արժանացան պատվոգրերի: Մուտք գործելով հարթակ՝ յուրաքանչյուր օգտատեր կարող է տեսնել այն պատկերը, ինչ և ներկայացնում ենք ստորև.
imdproc.am.
Այսպիսով՝ 
Թոփ դասարանների շարքը գլխավորում է 3-րդ Ա դասարանը, որտեղ առավելագույն միավորներով առանձնանում է 3-րդ դասարանի սան Զավեն Ստեփանյանը՝ 2756 միավորով, նույն դասարանում երկրորդ տեղում է Զարուհի Ղազարյանը՝ 2694 միավորով, երրորդ տեղում՝ Մարիա Մուսաելյանը՝ 2303 միավորով:

Երկրորդ հորիզոնականում է 8-րդ դասարանը՝ համապատասխանաբար երեք առաջնային տեղերով՝ հանձինս Անահիտ Ղարախանյանի, Նարե Ֆարմանյանի և Էդգար Սահակյանի:

Երրորդ հորիզոնականում է 6-րդ Բ դասարանը՝ իր առաջատարներով՝ Տիգրան Մոսիկյան, Հրաչուհի Մարգարյան, Էդգար Գյուրջյան:

Շնորհավորում ենք բոլորին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:

Հիշեցնենք, որ ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրն այս տարի հանդես եկավ նոր համագործակցությամբ ԻՄԴՊՐՈՑ կրթական օնլայն հարթակի հետ: Ուսումնական տարվա առաջին ամիսներին նախ վերապատրաստում անցան դասավանդող ուսուցիչները, այնուհետև կրթական աշխատանքներին ներգրավվեցին աշակերտները: Կրթահամալիրը մոտավորապես 900-րդ հորիզոնականից հայտնվեց 14-րդ հորիզոնականում՝ աշակերտների և ուսուցիչների կողմից կատարված աշխատանքների շնորհիվ:

No automatic alt text available.

Facebook IconԿրթական հարթակ