ԽՄԲԱԿՆԵՐ

ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրում գործող ԷԴԻՏ պարային ստուդիայի աշխատանքները այսուհետև կկազմակերպվեն հետևյալ գրաֆիկով.

Երկուշաբթի՝ ժամը 14:30-15:30 և 18:30-19:30,
Երեքշաբթի՝ ժամը 17:00-18:00 և 18:30-19:30,
Չորեքշաբթի՝ ժամը 14:30-15:30,
Հինգշաբթի՝ ժամը 14:30-15:30 և 6:30-7:30,
Ուրբաթ՝ ժամը 18:30-19:30:

Ստուդիայի աշխատանքները ղեկավարում է ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի մանկավարժ-պարուսույց, ԷԴԻՏ պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Էդիտա Կարապետյանը, որը ՀՀ պետական անսամբլի պարուհի է եղել շուրջ 20 տարի, այնուհետև աշխատել ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրում՝ ղեկավարելով ստուդիայի աշխատանքները:

ԷԴԻՏ պարային ստուդիան արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության հատուկ պատվոգրին, ինչպես նաև բազմաթիվ շնորհակալագրերի ու պատվոգրերի, ակտիվորեն մասնակցել տարբեր մրցույթների, փառատոնների՝ զբաղեցնելով բարձր հորիզոնականներ…

ՀայտարարությունՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրում գործող ԷԴԻՏ պարային ստուդիայի աշխատանքները այսուհետև կկազմակերպվեն հետևյալ գրաֆի…

Posted by Ohanyan college on Monday, February 12, 2018

KUNGFU ՄԱՐԶԱՁԵՎԻ ԽՄԲԱԿ…

ԱՌՈՂՋ ՄԱՐՄԻՆ

ԱՐԹՈՒՆ ՄԻՏՔ

ԱԶՆԻՎ ՀՈԳԻ

…նպատակներ, որ իրենց առջև դրել են KungFu մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի մարզիչները, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ մարզումներ են անցկացնում նաև «Օհանյան» կրթահամալիրում:

Մարզասրահի դուռը միշտ բաց է հետաքրքրասերների համար, իսկ պարապմունքներին վերաբերող մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով 091 300 919 կամ 041 300 919 հեռախոսահամարներով:

ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԽՄԲԱԿՆԵՐ

«Օհանյան»12226932_1060327270668228_6414489795085888302_n կրթահամալիրում մեկնարկել են ռոբոտաշինության և ծրագրավորման դասընթացները, որոնք անց են կացվում փոխներգործուն մեթոդների, գործնական-կառուցողական աշխատանքների, թիմային դաս-խաղերի զուգակցմամբ:

Դասընթացները կազմակերպվում են յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի՝ ժամը 14:20-ին:
Մասնակցության համար կարող են դիմել հինգից տասներկուերորդ դասարաններում սովորող բոլոր աշակերտները:

Կրթահամալիրի սաների համար խմբակները գործում են անվճար սկզբունքով:

Գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք 61-76-83 կամ 61-76-84 հեռախոսահամարներով (ինֆորմատիկայի մասնագետ` Մարիա Լիսիցինա):

 

Facebook IconԿրթական հարթակ