ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը, նոր հնարավորություն ընձեռելով այն աշակերտներին, որոնք ցանկանում են շարունակել իրենց ուսումը Տեղեկատվական Տեխնոլոգիաների ասպարեզում, սկսում է նոր փուլ դեպի ՏՏ ոլորտ:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՏՏ ոլորտի հիմքը Ծրագրավորումն է, կրթահամալիրում կանցկացվեն Ծրագրավորման դասընթացներ:
Դասընթացը բաղկացած է երկու փուլից, յուրաքանչյուր փուլի տևողությունը՝ չորս ամիս, շաբաթական երկու օր, օրական երկու ժամ տևողությամբ:
Դասընթացի ժամանակ ուսումնասիրվելու է Java ծրագրավորման լեզու, ինչպես նաև Android ծրագրավորում:
Տիրապետելով Java Android ծրագրավորմանը՝ սովորողները հնարավորություն կունենան ստեղծելու մոբայլ հավելվածներ, ՏՏ ասպարեզում կունենան այն գիտելիքները, որոնք շատ ավելի կհեշտացնեն համալսարանական ուսումնառության ընթացքը:
Ուսման ավարտին սովորողները կստեղծեն սեփական հավելվածները և կստանան հավաստագրեր:
Բոլոր ցանկացողների համար առաջին փորձնական դասը կանցկացվի անվճար հիմունքներով:
Դասընթացը բաց է բոլորի համար՝ անկախ ուսանելու վայրից, տարիքից ու կրթությունից:
Դասընթացը կանցկացնի Դավիթ Գրիգորյանը:
Ուսումնական պլանին ծանոթանալու, ուսման վարձի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 041232328 հեռախոսահամարով:

Facebook IconԿրթական հարթակ