ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

«ՆՅՈՒՏՈՆԻԿ» ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
(2-6 տարեկաններ)

«Նյուտոնիկ» նախակրթարանը գործում է` անընդհատ հանդես գալով նոր նախաձեռնություններով, որոնք միտված են երեխայի արդյունավետ կրթադաստիարակչական առօրյայի կազմակերպմանը: Նպատակ ունենալով կրթելու և դաստիարակելու ստեղծագործական, քննադատական և ազատ մտածելակերպ ունեցող ապագա քաղաքացիներ` նախակրթարանում ներդրվել և արմատավորվել են համագործակցային մեթոդներ: Ավելին>>

ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ (I-IV դասարաններ)

Այս օղակում իրականացվում է առարկայական ուսուցման ծրագիր, որին զուգակցված է կրթահամալիրի կրթամշակութային կենտրոնի կողմից իրականացվող ցածր տարիքի աշակերտների լրացուցիչ կրթությունը: Դեռևս 12 տարի առաջ, հանրապետությունում առաջին անգամ տարրական դպրոցում շախմատը որպես պարտադիր դասընթաց ներդրվեց ուսումնական պլանի մեջ, ինչը կարևոր է երեխայի տրամաբանությունը և երկար ժամանակ կենտրոնանալու ունակությունը զարգացնելու համար:

ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ (V-IX դասարաններ)

Այս օղակում իրականացվում է տարբերակված և խորացված ուսուցում, ուղղորդվում են երեխայի մեջ դրսևորվող բնական հակումները, դրվում են հետագա ուսումնառության ամուր հիմքերը: Ինչպես ամբողջ դպրոցում, այս օղակում նույնպես առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն գետելիքի փոխանցմանը, այլ նաև փափուկ հմտությունների զարգացմանը, որոնք ավագ դպրոցում, բուհում և, առհասարակ, ողջ կյանքում մարդու արդյունավետ գործելակերպի հիմքն են կազմում:

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ (X-XII դասարաններ)

Ավագ դպրոցում իրականացվում է իրավագիտական, տնտեսագիտական, պատմաբանասիրական, բնագիտական և ֆիզմաթ հոսքային ուսուցում: Դասարանները համալրվում են մինչև 16 աշակերտով, հոսքերը` 6: Միայն հոսքային ուսուցման շնորհիվ ընդունակ և աշխատասեր աշակերտները, առանց ինքնուսույցների մոտ պարապելու, կարողանում են ընդունվել ցանկացած պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն:
Կրթահամալիրի մոդեռնացված ուսուցումը հնարավորություն է տալիս ավագ դպրոցի սաներին մասնակցելու Ամերիկյան խորհուրդների գրասենյակին կից գործող «Մրցակից աշակերտներ» ակումբի աշխատանքներին և կրթությունը շարունակելու արտասահմանյան բուհերում:

Facebook IconԿրթական հարթակ