ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽ. ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ` ՍՈՒՐԵՆ ՕՀԱՆՅԱՆ

Սուրեն Օհանյանը սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում, ապա եղել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ասպիրանտ: 1974թ. դարձել է աշխարհագրական գիտությունների թեկնածու (Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտական խորհուրդ), իսկ 1975թ.՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ավագ դասախոս: Ավարտելով Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա ք. Կ. Մարքսի անվան բարձրագույն տնտեսագիտական ակադեմիայի դոկտորանտը՝ 1991թ. դարձել է աշխարհագրական գիտությունների դոկտոր (Սանկտ-Պետերբուրգի համալսարանի գիտական խորհուրդ): 1994-1999թթ. եղել է ԵՏՊՀ-ի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ:

1996թ.-ին հիմնադրել է Եվրասիա միջազգային համալսարանը և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը, իսկ 1997թ.-ին՝ «Օհանյան» կրթահամալիրը («Օհանյան» կրթահամալիր և «Նյուտոնիկ» նախակրթարան):
1999թ. տեսականորեն մշակել և գործնականորեն իրականացրել է կրթական կոնվեյերի մեթոդիկային համահունչ` նախադպրոցականից մինչև մագիստրոսական ծրագրերի իրականացման հայեցակարգ. «Շարունակական կրթական համակարգ»:

Հրատարակություններ.
Ավելի քան 70 գիտական աշխատանքներ, այդ թվում հետևյալ մենագրությունները.
1. Բուլղարիայի գյուղատնտեսության տարածքային կազմակերպման առանձնահատկությունները. Երևան, «Հայաստան» 1985թ.
2. Հայկական ԽՍՀ ագրոարդյունաբերության կոմպլեքսի զարգացման ուղիները. Երևան, «Լույս» 1986թ.
3. Հայկական ԽՍՀ ագրոարդյունաբերական կոմպլեքս. Երևան, «Հայաստան» 1989թ.
4. Աշխարհագրություն – 7: Աշխարհագրություն – 8: Դպրոցական դասագրքի համահեղինակ
5. Տնտեսական աշխարհագրության դասախոսությունների ձեռնարկ. Երևան, «Զանգակ» 2000թ.
6. «Եվրասիա – 8» կրթական ծրագիրը, կրեդիտային համակարգի տեսական և գործնական հիմնախնդիրները, դիստանցիոն համակարգի ներդրումը, շարունակական կրթությունը որպես ազգային նոր դպրոցի մոդելի տարբերակ և այլն:

Facebook IconԿրթական հարթակ