ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ…

«Օհանյան» կրթահամալիրի սաները աշնանային արձակուրդների ընթացքում այցելեցին ք. Էջմիածին, որտեղ էլ հյուրընկալվեցին «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից (հիմնադիր- նախագահ` Գրիգոր Մաչանենց Բաբախանյան):

Կազմակերպությունն իր գործունեությունն սկսել է 1987 թվականից: Փողոցը, որտեղ գտնվում է ՀՄԽ-ն, Էջմիածին քաղաքի ամենահին փողոցներից մեկն է. այն հնում կոչվել է Իգդիրաշոշ, քանի որ այդ ճանապարհով են գնացել Իգդիր քաղաք: Այժմ այն կոչվում է Բալենիների փողոց, որովհետև բնակիչներն իրենց տների դիմաց տնկել են բալենիներ՝ հավատալով, որ դրանք հաջողություն կբերեն:

Կազմակերպությունը կարևորում է արվեստի միջոցով կրթության զարգացումը և իր գործունեությունը նպատակաուղղում այդ գաղափարին…

Facebook IconԿրթական հարթակ