ՀԱՄԱԿՑՎԱԾ ԴԱՍ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻՑ

Ինտեգրված առարկաներ՝ քիմիա, մաթեմատիկա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:
Դասի թեման. Ողնուղեղի կառուցվածքը և գործառույթները:
Դասի նպատակը. Տեսական և գործնական գիտելիքների ձեռքբերում ողնուղեղի կառուցվածքի և գործառույթների մասին:
Դասարանը. 8-րդ
Դասի կառուցվածքը. Դասը կառուցված է ԽԻԿ համակարգով
Դասի ընթացքը. Խթանման փուլ. (վարող՝ կենսաբանության մասնագետ): Աշխատանքային թերթիկների բաժանում՝ հաղորդվող նյութի հետ կապված հարցերով ու առաջադրանքներով: Դրանց վերլուծում և ուղղորդում դեպի նոր դասանյութ:
Իմաստի ընկալման փուլ (վարողներ՝ կենսաբանության և քիմիայի մասնագետներ)
1. Պրեզենտացիա և տեսանյութ՝ ողնուղեղի կառուցվածքի վերաբերյալ:

2. Տեսանյութ, որն անմիջականորեն կապ է ստեղծում քիմիա և կենսաբանություն առարկաների միջև, որտեղ երևում է իոնների հոսքը դեպի նյարդեր և լուսաբանվում է նյարդային գրգիռի հաղորդումը:

Միջառարկայական կապի միջոցով ստացված գիտելիքների համադրում և բաշխիչ նյութերի միջոցով խնդրի առաջադրում՝ ողնուղեղի և մարդու հասակի հարաբերության վերաբերյալ: Ամփոփում հարցադրումների միջոցով:

 

Facebook IconԿրթական հարթակ