ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է….

Պետականությունն այն բարձրագույն արժեքն է, որը երևի ոչ մի այլ արժեքի հետ նույն հարթության վրա չի դիտարկվի ու չի համեմատվի:

Պետականությունն այն արժեքն է, որի համար շատ երկար ենք մաքառել, քիչ ունեցել և հնարավորինս պահպանել:

21-րդ դարում կտրուկ փոխվել են անկախության մասին ընկալումներն ու պատկերացումները: Սա մի ժամանակաշրջան է, որ արագ փոփոխվող աշխարհում և երբեմն էլ ոչ նպաստավոր աշխարհաքաղաքական զարգացումներում պետք է լինել ավելի սթափ, դատել ավելի սառը և դաստիարակել իրատեսական գաղափարներ ունեցող, երկրի խնդիրներին տիրապետող և դրանց համար լուծումներ գտնող սերունդ: Այս գործում իր մեծագույն ասելիքը պետք է ունենա հայկական դպրոցը, որովհետև վերջինիս դաստիարակությունից է կախված, թե որքան կտևի անկախ պետականությունը, և թե ինչքանով կհաջողվի ամրապնդել այն:

Պետականությունն անընդհատ գնահատել և ամրապնդել է պետք: Այս գործում մեծ նշանակություն ունի նաև մեր մշակութային ժառանգության և բոլոր ժամանակների մեծագույն նվաճումների արժևորումը:

Հայ լինելը հպարտության խորհրդանիշ է և միշտ պետք է լինի, քանի որ այն այդպես դարձնելու համար սերունդներ են պայքարել:

Շնորհավո՛ր տոնդ, մեր անկախ ու հպարտ հայրենիք:

Սյուզի Կարապետյան

Facebook IconԿրթական հարթակ