ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԻ ՀԵՏ…
Այսօր մեկնարկեց հոգեբան-ծնող հանդիպումների շարքը, որին նախորդել էին տարբեր պարապմունքներ, թեստեր և վերլուծություններ դեռևս օրեր առաջ դպրոցի շեմքը ոտք դրած կրտսեր դպրոցականների հետ:
Հանդիպումն անցավ բաց, ջերմ մթնոլորտում, ծնողները ներկայացրին իրենց ապրումները, անհանգստությունները, դժվարությունները, լսեցին միմյանց, ինչպես նաև հոգեբանի կարծիքներն ու խորհուրդները:
Հանգիստ է ծնողը, հանգիստ է երեխան, կազմակերպված է ծնողը, կազմակերպված է երեխան. երեխան յուրատեսակ արձագանքողն ու արտացոլումն է ծնողների ապրումների,_ամփոփեց Մարիանա Սարգսյանը՝ ծնողներին խորհուրդ տալով լինել համբերատար, հետևողական և, ամենակարևորը, ստեղծել խաղաղ հուզական միջավայր, փոխադարձ վստահության մթնոլորտ և ջերմ հարաբերություններ թե՛ երեխայի և թե՛ կրթահամալիրի հետ:
Տեղին է ներկայացնել նաև ծնողների հնչեցրած դրական կարծիքը կրթահամալիրի որդեգրած աշխատաոճի, մասնագետների և կրթական նպաստավոր միջավայրի մասին: