ՀԻՄՆԱԴՐԻ ՆԱՄԱԿԸ

 Օրեսդր1598_Picական դաշտի անկատարության պայմաններում կրթամշակութային ինտելեկտուալ նախաձեռնություն ցուցաբերելը, հավատացեք, չափազանց հանդուգն գործ էր՝ հղի ամենաանհավանական հետևանքներով: Ավելին, սկսել նախադեպը չունեցող կրթական կառույցի շինարարություն, այն էլ՝ կրթական համակարգի ինտենսիվ բարեփոխումների փուլում, երբ ազգային դպրոցի մոդելը  և հանրակրթության զարգացման կոնցեպցիան դեռևս ավարտուն չէին, չափազանց բարդ խնդիր էր: Վերջինս ավելի է բարդանում է հանրակրթության համակարգի բացառիկ յուրահատուկ լինելու պարագայում, ինչը ենթադրում է գործին համակողմանի քաջատեղյակության, նրբանկատ մոտեցումների, սրտացավ վերաբերմունքի դրսևորում: Մեկ հավելում ևս. մեր առջև խնդիր ենք ունեցելստեղծելու համայնքային կրթական շուկայական կառույց՝ նրան ներկայացվող բոլոր պահանջներով:

Նախանշված ծրագիրն իրականացնելու համար խնդիր դրվեց վերականգնել նախախորհրդային և խորհրդային դպրոցների լավագույն ավանդույթները և արդեն ժամանակի փորձություն անցած հայտնի կրթական ծրագրերը՝ դրանք ենթարկելով բովանդակային հարստացման, արտասահմանյան հայտնի դպրոցների կրթության կազմակերպման ժամանակակից լավագույն եղանակները տեղայնացնելով՝ ստեղծել ազգային դպրոցի մի նոր տարբերակ՝ դրա ձևավորման հիմքում դնելով մի քանի պարտադիր սկզբունքներ.

• Ուսուցման կազմակերպում՝ ազգային գաղափարախոսության հենքի վրա:

• Աշակերտի դաստիարակություն` ազգային բարոյական նորմերով:

• Գիտելիքների մատուցում` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:

• Մրցունակ շրջանավարտների պատրաստում` շուկայական պահանջներին համապատասխան:

• Ուսումնական օպտիմալ ծանրաբեռնվածության սահմանում, անհարկի նորամուծությունների բացառում, որոնք ավելացնում են աշակերտի առանց այդ էլ բարձր բեռնվածությունը:

• Աշակերտին «սովորեցնել սովորել» մեթոդական բարդ հնարքների միջոցով իրականացնել վերլուծության, բացահայտման և ընկալման հաջորդական գործընթացները:

• Աշակերտի ուսուցման գործընթացը զուգակցել գիտելիքների ստուգման նոր տեխնոլոգիայի ներդրմով` աշակերտի և ուսուցչի համար միշտ բաց պահելով որակյալ ուսուցման ճանապարհը:

• Շախմատը` որպես կարևորագույն առարկաներից մեկը` դարձնել 1-4-րդ դասարանների ուսումնական պլանի բաղկացուցիչ մաս:

• Ինտենսիվացնել ուսուցումը տարրական դպրոցում`արհեստավարժ առարկայական դասվարների նոր համակարգի ներդրման միջոցով:

• Ուժեղացնել և ավելի բովանդակային դարձնել միջառարկայական համագործակցությունն ու լրացուցիչ կրթությունը:

• Նորացնել կրթության կառավարման համակարգը` աշակերտակենտրոն կրթադաստիարակչական աշխատանքը դարձնելով ուսուցման և դաստիարակության գլխավոր պայման:

• Աշակերտներին զերծ պահել բարդույթներից:

• Ներդնել ուսուցման որակի կառավարման նոր համակարգ:

• Յուրաքանչյուր աշակերտի մոտ հավասար սեր և նվիրում առաջացնել կրթության նկատմամբ, ցույց տալ հարուստ և բարեկեցիկ կյանքով ապրելու իրական ուղին, որն անցնում է դպրոցով:

• Շարունակական կրթությունը, հանրակրթական բոլոր օղակներից մինչև բարձրագույն կրթության կազմակերպման ամենավերջին օղակները, դիտել որպես մրցունակ մասնագետի պատրաստման յուրահատուկ մանկավարժական հնարք:

• Հանրակրթության բոլոր կառույցներում և ուսուցման բոլոր բնագավառներում մրցակցությունը դարձնել շուկայական կարևորագույն լծակ` որպես որակյալ ուսուցման գրավական:

 Սուրեն Օհանյան

աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
«Օհանյան» կրթահամալիրի հիմնադիրների խորհրդի նախագահ

179991_361605663910278_1905207229_n

ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ...

 Իմ սիրելի վարժարանականներ.

Արդեն որերորդ տարին է` միասին ենք, ձեռք ձեռքի տված: Շատ անգամ եմ ես ձեր աչքերով նայում աշխարհին ու  մարդկանց,   որովհետև կարծում եմ` սերտորեն առնչվում են մեր նպատակները` հանուն մեր ընդհանուր  աշխատանքի: Ես սիրում եմ ձեզ և ձեզնով եմ ինձ հավերժ երիտասարդ զգում: Մեկմեկու օգնելով ու սատարելով ենք մենք անպարտ ու հզոր: Վարժարանային իմ բոլոր տարիները համարում եմ կյանքիս ամենապայծառ էջերը, թեպետ դժվար տարիներ էլ են եղել և ակնկալված արդյունքը տեսանելի չի եղել: Բայց միշտ համոզված եմ եղել, որ բոլոր դժվարությունները մարդու համար են, որ վհատվելու փոխարեն պետք է պատրաստվել նոր թռիչքների: Այդպես է իսկապես: Համոզված եմ, որ աներեր կշարունակենք աշխատել միասին, այսուհետ ևս կսովորենք սիրել ու գնահատել ազնվությունը, ճշմարտությունն ու բարությունը` որպես անփոփոխ մարդկային բարձրագույն արժեքներ: Թող միշտ լույսը ուղեկցի բոլորիս, իրականություն դառնան մեր երազները, նպաստեն հայ մարդուն արժանավայել ապրելակերպի կերտմանը:

Սիրելի‘ ծնողներ

«Օհանյան» կրթահամալիրը գործում է` անընդհատ հանդես գալով նոր նախաձեռնություններով, որոնք միտված են ուսուցման որակի բարձրացմանը: Այս ժամանակահատվածում մեր արժեքներն են եղել գիտելիքը, անաչառությունը և նորարարությունը: Կրթահամալիրն առաջիններից մեկն էր, որ ներդրեց ստուգարքային համակարգ, աշակերտի և ուսուցիչների գնահատման նոր համակարգ, ինչպես նաև ուսուցման համագործակցային մեթոդներ: Ունեցել ենք հաջողություններ, որոնց համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նաև ծնողներին` համագործակցության և վստահության համար: Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ ամբողջ աշխատակազմն ուժ ու եռանդ չի խնայում` կատարելագործելու մատուցվող կրթական ծառայությունները` համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին:   Այժմ աշխատանքներ են տարվում երեխայի մեջ զարգացնելու փափուկ հմտություններ, ինչը համարում ենք ժամանակի թելադրանքը: Մեր ուշադրության կենտրոնում են գտնվում հետևյալ փափուկ հմտությունները. ներկայացման (պրեզենտացիոն), ժամանակի արդյունավետ կառավարման, ստեղծագործական մտածողության, թիմային, արդյունավետ հաղորդակցման, հետազոտական, քննադատական մտածողության, խնդիրներ հաղթահարելու և արագ կողմնորոշվելու, համացանցը արդյունավետ օգտագործելու հմտությունները:

Ձեռնարկված աշխատանքները բավականին ընդգրկուն են և պահանջում են երկարաժամկետ հետևողական աշխատանք և’ ուսուցիչների, և’ ծնողների կողմից:

Սիրելի’ ծնողներ, երեխայի արդյունավետ կրթության և դաստիարակության ճանապարհը ծնող-մանկավարժ-տնօրենություն համագործակցությունն է:

   Միշտ Ձեր՝ Սուսաննա Օհանյան

Facebook IconԿրթական հարթակ