ՀՄՈՒՏ ՄԱՏԻԿՆԵՐԸ ՄԱՅՐԵՆԻԻ «ԿԱՊՈՒՅՏ ՏԵՐԵՎՆԵՐ» ԴԱՍԻՆ

Դասի նպատակը – Բանավոր խոսքի զարգացում, ածանցավոր բառերի ներմուծում, առած-ասացվածքների ուսուցում: Ընկերասիրության, բարոյական վեհ արժեքների ձևավորում (PPT):
Օժանդակ միջոցներ – ինտերակտիվ գրատախտակ, պաստառ` ածանցավոր բառեր, գունավոր մատիտներ, աշնանային տերևներից պատրաստված ձեռքի աշխատանքներ:
Դասի ընթացքը.
Խթանման փուլ – Աշակերտների կողմից ստեղծած մուլտֆիլմի ցուցադրում` ընկերություն թեմայով: Մտագրոհ` ընկեր հիմնաբառով, ընկերության մասին ասացվածքների թվարկում:
 Ֆիզդադար` «Լավագույն ընկերը» երգի ուղեկցությամբ և  երեխաների նկարների ցուցադրմամբ:
Իմաստի ընկալման փուլ – Դասի ընթերցում՝ հետագա գործողությունների մասին սեփական մեկնաբանություններով: Նախնական պատկերացում ածանցավոր բառերի մասին: Պաստառի ձևավորում նորակազմ բառերով՝ համապատասխան արմատների և ածանցների ընտրությամբ:
Կշռադատման փուլ – բառային աշխատանք, հիմնական գաղափարի ամրապնդում: Տեքստի առաջադրած իրավիճակից ելքի որոնում:

Facebook IconԿրթական հարթակ