ՀՈԳԵԲԱՆԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ՕՂԱԿԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԵՏ

Աշակերտին արդյունավետորեն օգնելու նպատակով ուսուցիչը պետք է տիրապետի հարմարողականության առանձնահատկություններին, հասկանա ծագած անհարմարողականության պատճառները և ճիշտ արձագանքի դրանց` չբարդացնելով դպրոցին հարմարվելու գործընթացը:

Որքան լավ ուսուցիչները տիրապետեն հարմարողականության մեխանիզմներին, այնքան ավելի հեշտ և համարժեք կերպով կարձագանքեն երեխայի վարքում և ուսումնական պրոցեսում դրսևորվող ժամանակավոր դժվարություններին:
Թրեյնինգի նպատակն էր ուսուցիչներին լուսաբանել երեխաների հնարավորություների սահմանափակ լինելու պատճառները զարգացման այս փուլում:

Հոգեբանի կազմակերպած ինտերակտիվ <<Աստղ>> վարժության շնորհիվ ուսուցիչները պատկերացում կազմեցին, թե ինչու երեխայից չի կարելի պահանջել այն, ինչ նա կատարել չի կարող` տվյալ տարիքային առանձնահատկություններից ելնելով:
Ուսուցիչներին հնարավորություն տրվեց հայելու մեջ արտացոլվող պատկերը վերարտադրելու միջոցով հասու լինել այն դժվարություններին, որոնց հանդիպում է երեխան մանր մոտորիկայի զարգացման և տառուսուցման շրջանում:

14581563_1302395213128098_5819002790595684752_n

Facebook IconԿրթական հարթակ