ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՉԿԱՊՏԵՆՔ ՀՈԳԻՆ, ՉՍԱՆՁԵՆՔ ՄԻՏՔԸ, ԱՐՁԱԿԵՆՔ ՁԳՏՈՒՄԸ…

Ես ոչինչ չգիտեի իմ մասին, երբ ավարտում էի ինստիտուտը…
Մեզ՝ Հայաստանի Հանրապետության ստեղծման նախօրեին կյանք մտնող ուսանողներիս, բախտ վիճակվեց կրթության գործնական կողմը՝ մանկավարժական պրակտիկան լրացնելու ժամանակի լավագույն մանկավարժների մոտ: Նրանց կերպարը, իհարկե, համահունչ էր մեծն Մակարենկոյի հայացքներին, ինչը բերանացի գիտեինք քննական տոմսերի շնորհիվ: Ավելին>>

ԱՌԱՆՑ ՊԱՃՈՒՃԱԿԻՐ ԽՈՍՔԵՐԻ․․․

Հարափոփոխ է հասարակությունը, հարափոփոխ է ամեն ինչ մեր շուրջը, նույնն է միայն հավերժ անփոփոխ թվացող իմաստուն Րաբունին…
Որտե՞ղ է որակյալ կրթության դռները բացող այն հրաշագործ բանալին, որ մեր հասարակությունը կորցրեց նորահնար դերերի փնտրտուքներում… Գուցե կրթության նախարարության կամ համապատասխան հանձնաժողովների ձեռքի՞ն, գուցե այդպես էլ ավելի լավը չդարձող դասագրքերի էջերո՞ւմ… Կրթական բարեփոխումներն իհարկե անհրաժեշտություն են, սակայն փոփոխությունը` կրթական հեղաշրջումը, պետք է սկսվի ու ավարտվի յուրաքանչյուր մանկավարժի խոր գիտակցության մեջ: Ավելին>>

ԻՆՉՊԵՍ ԸՆԹԱՆԱԼ ՉՏՐՈՐՎԱԾ ՈՒՂԻՆԵՐՈՎ

Հանրակրթության արդյունավետությունն ուղղակիորեն պայմանավորված է նախակրթական եւ տարրական կրթական ծրագրերում երեխաների ձեռք բերած գիտելիքներով, ըստ որի՝ որքան դրանք խորն են ու համակարգված, ստացված են սովորողի կարողությունների ու տարրական հմտությունների միջոցով, այնքան հարուստ է սովորողի մնացորդային գիտելիքի պաշարը: Քանի որ հասարակական զարգացումները, գիտության եւ տեխնիկայի առաջընթացը էական տեղաշարժեր են արձանագրում, ապա հանրակրթական ծրագրերը նույնպես պետք է դրանց համարժեք արձագանքեն: Այլ կերպ` աստիճանաբար փոխվում են նաեւ ուսուցման մեթոդական հնարքներն ու տեխնոլոգիաները: Կրթության կազմակերպման ճանապարհին, օրինակ, «Օհանյան» կրթահամալիրն իրականացրել է մի շարք բարեփոխումներ: Ավելին>>

ՄԵՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑԻՉԸ

Ո՞ վ է Ուսուցիչը. գիտելիքների շտեմարան, որ իր գանձերը պիտի մատուցի Աշակերտին, մինչև իր լիակատար սպառվելը, թե յուրահատուկ հաղորդիչ, որ պետք է լիցքավորվի և պարպվի` ժամանակի հրամայականին ականջալուր:
Եթե Ուսուցիչն իր` տարիներով ամբարած գիտելիքների սրվակից մի փոքր դատարկի` այդ կենարար հեղուկով օծելով իր Աշակերտին, և նորից փակի այդ սրվակը` թանկարժեք հեղուկը ավելորդ չվատնելու համար, ապա այն կքացախի գինու պես… և հետո այն այլևս չի ծառայի իր նպատակին` առաջին հերթին վշտացնելով հենց իրեն` Ուսուցչին: Ավելին>>

Facebook IconԿրթական հարթակ