ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՔՐՈՍՈՖԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ

Ս.թ.մարտի 21-23-ը Տորոնտոյում կայացավ Մայքրոսոֆթի Education Exchange համաշխարհային ֆորումը, որին մասնակցելու համար ԱՊՀ շրջանի Կրթության բաժնի ղեկավարի կողմից հարցազրույցի արդյունքում ընտրվել էր «Օհանյան» կրթահամալիրի անգլերենի մասնագետ Սոնա Մանուկյանը:

Education Exchange-ի ժամանակ մասնակիցները բաժանվեցին թիմերի, և նրանց տրվեց թիմային առաջադրանք Strategize անվանակարգում: Այսինքն՝ թիմերը պետք է ներկայացնեին մի նոր գաղափար Մայքրոսոֆթի կրթական գործիքակազմում: Այս մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց այն թիմը, որի առաջատարներն էին Սոնա Մանուկյանը Հայաստանից և Ֆիլիպինների, Չեխիայի, Մալազիայի, Քենյայի և Կանադայի ներկայացուցիչները:

Շնորհավորում ենք Սոնա Մանուկյանին՝ կիսելով նրա ձեռքբերումների բերկրանքն ու մաղթելով նոր վերելքներ:

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ՝ «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

«ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Կրթահամալիրն իր գոյության ընթացքում արդեն 20 տարի հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք միտված են եղել ուսման որակի բարձրացմանն ու նոր սերնդի դաստիարակության խնդիրներին: Կրթահամալիրը առաջիններից մեկն էր, որ ներդրեց գնահատման ստուգարքային համակարգը, աշակերտների և ուսուցիչների գնահատման նոր համակարգը, ինչպես նաև ջանք չխնայեց ուսուցիչների համար ստեղծելու նորագույն տեխնոլոգիաներով և մեթոդներով աշխատելու պայմաններ: Այս ամենի  նպատակը մեկն էր. միայն ու միայն նոր սերնդին տալ բարձրորակ կրթություն: Այս տարիների ընթացքում կրթահամալիրի արժեքներն են եղել գիտելիքը, անաչառությունը և նորարարությունը:

Դեռևս 1997թ. հիմնադրման առաջին օրվանից դպրոցի մանկավարժական խորհուրդը ընդունեց բավականին հանդուգն որոշում. դպրոցում ներդրվեց շախմատի դասընթացը: 2009թ.-ից  տարրական դասարաններում (1-ից 4-րդ դասարաններ) ներդրվեց «Հայկական ազգային պար» դասընթացը:

Կրթահամալիրը աչքի է ընկնում հեղինակային տարբեր ծրագրերի ներդրմամբ, որոնցից են «Ինֆորմատիկա», «Լեգո-կառուցողական հմտություններ» առարկաների փորձարարական դասընթացները հենց առաջին դասարանից, գիտելիքի գնահատման նոր և հեղինակային համակարգի  ներդրումը, անցումը նոր մեթոդներով ուսուցման և այլն:

ՀՀ ԿԳ նախարարության կողմից  «Գիտություն» առարկայի ծրագիրը` որպես հեղինակային ծրագիր,  2015թ. հաստատվել է տարրական դպրոցում (1-ից 4-րդ դասարաններ) և միջին դպրոցում (5-ից 6-րդ դասարաններ): Ընդ որում՝ դպրոցի մանկավարժական խորհուրդը համոզված է, որ  «Գիտություն» դասընթացի ծրագիրը կներդրվի նաև հանրապետության բոլոր դպրոցներում (ըստ դասարանների ընթացքի մեջ է առաջին դասարանի «Գիտության այբբենարան» ուսուցչի ձեռնարկը և մինչև 6-րդ դասարանների  «Գիտություն» առարկայի դասագրքերը և աշխատանքային տետրերը):

Համաձայն կրթահամալիրի նոր ռազմավարության` յուրաքանչյուր մանկավարժ ու աշակերտ պետք է տիրապետի և կրթական գործընթացում կիրառի նորարարական և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ: Աշխատանքի շարունակականությունն ապահովելու համար կրթահամալիրը դարձել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ ասոցացված անդամ:

Համառոտ ներկայացնենք ակնառու ձեռքբերումները.

* 2007-08 և 2008-09 ուստարիների ընթացքում կրթահամալիրի սաները և ուսուցիչները մասնակցել են «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «10 լավագույն ծրագրեր» դրամաշնորհային նախագծերին և արժանացել դիպլոմների ու դրամաշնորհների:

* 2008-09 ուստարում կրթահամալիրը մասնակցել է «Քաղաքացի  ՆԱԽԱԳԻԾ -2009» քաղաքացիական խճանկար ծրագրին և արժանացել վկայականի՝ բացառիկ մասնակցության և ներկայացման համար:

* 2009թ. կրթահամալիրը մասնակցել է ՀՀ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կազմակերպված «Արևորդի 2» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում իրականացված դիմակահանդես-քայլերթին և արժանացել  վկայականի:

* 2010-11 ուստարում կրթահամալիրը մասնակցել է Գերմանական տեխնիկական համագործակցության (ԳՏՀ) Կենսաբազմազանության կայուն կառավարում (ԿԿԿ) Հարավային Կովկասում (gtz) «Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը» ծրագրին և հանդիսացել 5 հաղթողներից մեկը:

*2013թ. կրթահամալիրը մասնակցել է «Անվտանգ համացանցի օր 2013¦ միջոցառմանը և արժանացել պատվոգրի («Անվտանգ համացանցի օր» ամենամյա մրցույթին կրթահամալիրն ունի ամենամյա մասնակցություն և հաղթանակներ):

* 2014թ. կրթահամալիրը մասնակցել է ՀՀ  ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) և Գերմանիայի  միջազգային համագործակցության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում»  ծրագրի «Նվազեցրո՛ւ, վերաօգտագործի՛ր, վերամշակի՛ր» խորագրով մրցույթին և արժանացել հատուկ մրցանակի («Թափոնագործությունը» ուսուցանվում է որպես լրացուցիչ կրթական ծրագիր):

*2010-2011 ուստարում  Մայքրոսոֆթ Հայաստանի ներկայացուցչության «Գործընկերներ ուսման  ոլորտում» ծրագրի շրջանակներում կրթահամալիրը ճանաչվել է ՀՀ նորարար դպրոց` արժանանալով 1-ին կարգի դիպլոմի, և իրավունք է վերապահվել մասնակցելու միջազգային մրցույթին:

* 2011-2012 ուստարում կրթահամալիրը մասնակցել է Մայքրոսոֆթ միջազգային ընկերության «Միջազգային Նորարար դպրոց» մրցույթին, ճանաչվել է որպես «Միջազգային Նորարար դպրոց» և իրավունք ստացել մասնակցելու ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում կայացած միջազգային ֆորումին:

Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցելու համար   հայտ էին ներկայացրել  աշխարհի գրեթե 200 երկրներից: Մայքրոսոֆթ ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» դպրոցական ծրագրերի ժյուրիի հաստատմամբ` «Օհանյան» կրթահամալիրը ճանաչվել էր աշխարհի 63 նորարար դպրոցներից մեկը: Հաստատված որակավորումը հնարավորություն է տվել կրթահամալիրի աշակերտներին և անձնակազմին լինելու արդի կրթական գործընթացի կիզակետում և շուրջ մեկ տարի մասնակցելու վիրտուալ սեմինարներին և քննարկումներին, ներդնելու և կիրառելու աշխարհի մենթոր դպրոցների փորձը, ստեղծելու նորարական  կրթական մեթոդներ:

* 2011-2012 ուստարում կրթահամալիրը մասնակցել է Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանի ներկայացուցչության կողմից կազմակերպված  «Էներգիա և շրջակա  միջավայր-2012» ծրագրին: «Օհանյան» կրթահամալիրի ներկայացրած 4 աշխատանքներից  3-ը դարձել են հաղթողներ և ներկայացվել միջազգային մրցույթի, իսկ նրանցից 1-ը գրավել է 2-րդ տեղը:

* 2012թ. կրթահամալիրը արժանացել է «Նորարար ուսուցիչ» ծրագրի շրջանակներում 1 գլխավոր, 1 առաջին և 1 խրախուսական մրցանակների, իսկ գլխավոր մրցանակակիրը մասնակցել է Պորտուգալիայի  Լիսաբոն քաղաքում կայացած Եվրոպական Նորարար ուսուցիչների միջազգային ֆորումին:

*Մայքրոսոֆթ ընկերության կողմից 2014թ. կրթահամալիրը արժանացել է միջազգային «Փորձագետ ուսուցիչ» ծրագրի գլխավոր մրցանակին և մասնակցել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայացած միջազգային ֆորումին:

* Մայրքրոսոֆթի «Փորձագետ ուսուցիչ» ծրագրի  կողմից  կրթահամալիրի երկու ուսուցիչներ 2015թ. կրկին ճանաչվել են որպես  նորարար փորձագետ մանկավարժներ:

* Կրթահամալիրը մասնակցել է Մայքրոսոֆթ ընկերության և ՀՀ ԿԳՆ աջակցությամբ տարբեր առարկաների գծով առցանց կրթական դասերի ստեղծմանը (ուսուցողական տեսադասեր Հայոց լեզու և Ինֆորմատիկա առարկաների ծրագրաշարերով):

* Կրթահամալիրի ներկայացուցիչները Հայծառ նախագծի շրջանակներում նոր նախագծերի և ծրագրերի քննարկման նպատակով այցելել են ԱՄՆ, ուր և փորձի փոխանակման նպատակով եղել են Բոստոնի տարրական, միջին և ավագ դպրոցներում՝ ուսումնասիրելու հատկապես Գիտություն առարկայի դրվածքը և կթական նորագույն մեթոդները:

* Կրթահամալիրը 2014-15 ուստարվա ընթացքում իրականացրել է Մայքրոսոֆթ ընկերության կողմից կազմակերպված «Գլոբալ ձեռներեցության մարտահրավերներ» բիզնես-նախագիծը, որին մասնակցում էին կրթահամալիրի շուրջ տասը ուսուցիչներ և վաթսուն աշակերտներ:

*Արժանահիշատակ է նաև անդամակցությունը «Իթվինինգ» նախագծին, բազմաթիվ ձեռքբերումներ, հաղթանակներ իթվինինգյան նախագծերի շրջանակներում, որոնցից նշանակալի է կրթահամալիրի մանկավարժների շրջանում «Իթվինինգի»  դեսպան ունենալը և Եվրոպական հավաստագրի արժանանալը, ինչպես նաև մասնակցությունը Իթվինինգի ֆորումներին Հայաստանում և արտերկրում:

* ՀՀ ԿԳ նախարարության ԿՏԱԿ-ի կողմից 2015թ. «Տարվա ուսուցիչ» նոմինացիան նորից պատկանում էր կրթահամալիրին:

* 2016թ. կրթահամալիրի մի տասնյակ ուսուցիչներ մասնակցել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված  Մեդիագրագիտություն դասընթացին:

* 2016թ. մայիսին ՀՀ դպրոցներում իրականացվեց «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը ինժեներական մասնագիտացումներում» ծրագիրը, որի շրջանակներում «Օհանյան» կրթահամալիրն արժանացել է պատվոգրի:

* 2016թ. հուլիսին կրթահամալիրի ներկայացուցիչը` որպես Իթվինինգի հայաստանյան դեսպան, մասնակցել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած կոնտակտ-սեմինարին և իթվինինգյան նոր նախագծերի ստեղծմանը:

* 2016թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Իթվինինգ Պլյուս Հայաստան ծրագրին աջակցող գործընկեր կազմակերպություն, Աղվերանում կազմակերպեց միջազգային սեմինար, որին  մասնակցում էին նաև կրթահամալիրի մանկավարժները (մեր ուսուցիչները նմանօրինակ սեմինարի մասնակցել են նաև 2014թ.  գարնանը):

*2016թ. հոկտեմբերի 29-ին Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայաստանի վեցերորդ պարային օլիմպիադայում առաջին տեղը գրավեց «Օհանյան» կրթահամալիրի «Էդիտ» պարային ստուդիան` ներկայանալով ժողովրդական պարերի բաժնի երկու տարբեր նոմինացիաներում:

* 2016թ. հոկտեմբերին Մայքրոսոֆթի կրթական ծրագրերի շրջանակներում  MIE Expert ուսուցիչների հետ համագործակցության  քննարկում-սեմինարին մասնակցել է նաև «Օհանյան» կրթահամալիրը, որն ունի երկու MIE Փորձագետ  և յոթ  MIE  Նորարար ուսուցիչներ:

* Իթվինինգի եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության շրջանակներում 2016թ. մրցանակակիր երեք դպրոցների շարքում էր «Օհանյան» կրթահամալիրը, որն արժանացավ խրախուսական մրցանակի, մրցանակների արժանացան նաև ծրագրին մասնակից ուսուցիչները և աշակերտները:

* 2016-17 ուստարվա ընթացքում կրթահամալիրը մասնակցում է «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» ծրագրին:

* 2017թ. դրությամբ Իթվինինգ գլոբալ ծրագրում ընդգրկված «Օհանյան» կրթահամալիրի ուսուցիչներից չորսը արժանացել են Ազգային և Աշակերտական հավաստագրերի, իսկ երեք ուսուցիչներ` Եվրոպական հավաստագրերի (հավաստագրերի ընդհանուր քանակը անցնում է շուրջ երկու տասնյակը):

* 2017թ. փետրվարին Կարմիր խաչ կազմակերպության կողմից իրականացվեցին վերապատրաստումներ ուսուցիչների շրջանում:

*Արդեն հինգերորդ տարին է, կրթահամալիրում կազմակերպվում են ամենամյա փառատոններ` «Միջմշակութային կամուրջ»` միջմշակութային հանդուրժողականության համատեքստում և Գիտության փառատոն` STEAM ծրագրի շրջանակներում (փառատոններին մասնակցում են միջազգային կազմակերպություններ, դեսպաններ, կրթական հաստատություններ և անհատներ):

* Նորարարությունները կրթության հետ զուգակցող «Օհանյան» կրթահամալիրը արդեն երրորդ տարին է, մասնակցում է ԴԻՋԻԹԵՔ էքսպոյին` ներկայանալով կրթահամալիրում ներդրված «Ռոբոտաշինություն և լեգո-հմտություններ» դասընթացի արդյունքում ստեղծված նորություններով:

Քիչ չեն նաև աշակերտների անհատական ձեռքբերումները.

Առհասարակ բոլոր նախագծերի կենտրոնում աշակերտներն են, որոնք էլ իրականացնում են վերոնշյալ ծրագրերը՝ արժանանալով հավաստագրերի և պատվոգրերի: Նշված միջազգային նախագծերին զուգահեռ՝ քիչ չեն նաև ձեռքբերումները համաքաղաքային  և հանրապետական կրթական ծրագրերում և նախագծերում:

*2016թ. հունիսին «Երեխաներ առանց ցավի հիմնադրամի» կողմից կազմակերպված «Փրկենք երեխաներին հաշմանդամությունից» բարեգործական միջոցառման ակտիվ մասնակիցներն էին «Օհանյան» կրթահամալիրի սաները, որոնք արժանացան հատուկ շնորհակալագրի:

*«Օհանյան» կրթահամալիրը 11-րդ դասարանի սանուհի, կրթահամալիրի աշակերտական խորհրդի նախագահ Գոհար Մինասյանը մեկնեց  ԱՄՆ` որպես FLEX աշակերտների փոխանակման ծրագրի ֆինալիստ: Նա  ծրագրին դիմել է 2016-17 ուստարվա մեկնարկային շրջանում և փուլ առ փուլ հաղթահարել բոլոր դժվարությունները:

2011-2012 ուստարում կրթահամալիրը մասնակցել է Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանի ներկայացուցչության կողմից կազմակերպված  «Էներգիա և շրջակա  միջավայր -2012» ծրագրին: Ըստ հանձնաժողովի անդամների արձանագրման` «Օհանյան» կրթահամալիրի ներկայացրած  4 աշխատանքներից  3-ը դարձել են հաղթողներ և ներկայացվել միջազգային մրցույթի, իսկ նրանցից 1-ը գրավել է 2-րդ տեղը.

  1. 1-ին մրցանակ – Ներկայացնել միջազգային մրցույթի , թեման` «Մենք խնայում ենք, իսկ դո՞ւք»,  աշակերտներ` Արսեն Սարգսյան (9-րդ դաս), Անահիտ Զաքարյան(10-րդ դաս), Էմիլյա Լալայան(10-րդ դաս), ղեկավար ուսուցիչներ` Սեդա Գրիգորյան,  Վիկտորյա Ռստակյան:
  2. 1-ին մրցանակ – Ներկայացնել միջազգային մրցույթի, թեման` «Ծառը ուզում է, որ մենք ապրենք», աշակերտներ` Վանանդ Մկրտչյան (7-րդ դաս), Արման Այվազյան (7-րդ դաս), Վարշամ Մանուկյան (7-րդ դաս), ղեկավար ուսուցիչներ` Սեդա Գրիգորյան,  Վիկտորյա Ռստակյան:
  3. 1-ին մրցանակ – Ներկայացնել միջազգային մրցույթի, թեման` «Խնայողը և փչացնողը», աշակերտներ` Վանանդ Մկրտչյան (7-րդ դաս), Արման Այվազյան (7-րդ դաս), Վարշամ Մանուկյան (7-րդ դաս), ղեկավար ուսուցիչներ` Սեդա Գրիգորյան, Վիկտորյա Ռստակյան:
  4. 2-րդ տեղ- թեմա` «Էկոմարդը», աշակերտներ` Սիլվա Ղուկասյան (10-րդ դաս), Էլեն Զոհրաբյան (10-րդ դաս), ղեկավար ուսուցիչ` Վիկտորյա Ռստակյան:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ…

21.12.16-ին տեղի ունեցավ Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես 2016թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են 2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցած Որակի ազգային մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից հավաստագրեր և մրցանակներ են հանձնվել 2016թ․ ընթացքում Իթվինինգ ծրագրին լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսք է ասել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

«Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգ ծրագրին նպաստում է դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների և աշակերտների օտար լեզուների իմացությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը, նոր և ստեղծագործական մեթոդներով կրթության իրականացմանը»,- նշել է Ա. Պողոսյանը:

eTwinning –ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողները, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել և օգտվել Իթվինինգի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և այլ կրթական առցանց ծրագրեր։

Մրցանակակիր դպրոցներն են.
Խրախուսական մրցանակներ
1.Վանաձորի թիվ 19 հիմն. դպրոց
2.«Բյուրակն» կրթահամալիր
3.«Օհանյան» կրթահամալիր

Մրցանակակիր ուսուցիչներն են.
3–րդ մրցանակակիր՝ Սոնա Մանուկյան, «Օհանյան» կրթահամալիր
2–րդ մրցանակակիր՝ Լիանա Կարապետյան, Վանաձորի թիվ 4 հիմն. դպրոց
1–ին մրցանակակիր՝ Հերմինե Հայրոյան, Սուրենավանի միջնակարգ դպրոց

Սիրով շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՐԱԿԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԻԹՎԻՆԻՆԳ ՀԱՐԹԱԿՈՒՄ…

Իթվինինգ հարթակում ալյևս հմուտ են մեր ուսուցիչներն ու աշակերտները. իրականացման փուլում են գտնվում միաժամանակ մի քանի նախագծեր, որոնց հաճախ ընդգրկված են լինում մևնույն աշակերտները կամ ուսուցիչները: Ներկայացնելով սեփական աշխատանքները և ուսումնասիրելով արտասահմանյան գորընկերների փորձը՝ մեր մասնակիցները դառնում են ավելի մրցունակ. ձեռք են բերում նոր գիտելիքներ, ընդլայնում մտահորիզոնը, զարգացնում լեզվամտածողությունը, ինչպես նաև նախագծեր կազմելու և իրականացնելու հմտությունները:

Այժմ վայելում ենք այս ամենի հերթական և սպասված արդյունքը. նոր նվաճումներ Իթվինինգ հարթակում. լավագույն նախագծերն արժանացել են Եվրոպական հավաստագրերի:

Սիրով և հպարտությամբ շնորհավորում ենք ձեռքբերումների հեղինակներին՝ Մարիա Լիսիցինային և Սոնա Մանուկյանին, ինչպես նաև մասնակից բոլոր աշակերտներին…

«ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ» ՓԱՌԱՏՈՆ

Այսօր «Օհանյան» կրթահամալիրը «Ալլադին» մանկական ժամանցային կենտրոնի հյուրընկալ հարկի տակ իրականացրեց ամենամյա «Միջմշակութային կամուրջ» փառատոնը, որը յուրատեսակ մշակութային երկխոսություն է տարբեր ազգերի սովորույթները, կրոնը և առանձնահատկությունները ներկայացնող խմբերի միջև:

Համաշխարհայնացող մեր աշխարհում անհանդուրժողականության դեմ պայքարը յուրաքանչյուրիս առաքելությունն է, և փառատոնի հիմնանպատակներից է հենց հանդուրժողականության սերմանումը:

Այս նախագիծը սաներն իրականացնում են մեծ ոգևորությամբ՝ դառնալով յուրատեսակ հետազոտողներ, ազգագրագետներ, բազմաթիվ երգերի ու բազմազան պարերի վարպետ կատարողներ…

Փառատոնին առանձնահատուկ կարևորություն է տալիս տարբեր երկրների դեսպանների, բարձրաստիճան հյուրերի, համագործակից կազմակերպությունների ներկայությունը, ինչն ավելի ջերմ է դարձնում մշակութային երկխոսությունն ու հաճախ վերաճում ավելի խոր մտերմության՝ սկիզբ դնելով նոր գաղափարների ու նախագծերի…

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԻԹՎԻՆԻՆԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես ԻթվինինգՊլյուս Հայաստան ծրագրին աջակցող գործընկեր կազմակերպություն, 2016թ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Աղվերանում կազմակերպեց միջազգային սեմինար հայ և օտարերկրացի մանկավարժների համար:

Սեմինարի նպատակն էր Իթվինինգ ծրագրում գրանցված նոր մանկավարժներին փոխանցել արդեն ձեռքբերված փորձը, ճանաչել և միմյանց հաղորդել համագործակից բազմազգ մանկավարժների մշակութային և կրթական առանձնահատկությունները, նախաձեռնել և ստեղծել նոր նախագծեր:

Սեմինարին մասնակցում էին նաև «Օհանյան» կրթահամալիրի մանկավարժներ Սոնա Մանուկյանը, որը հրաժեշտի ընթրիքի ընթացքում վարում էր հետաքրքիր ժամանցային խաղեր, և Սյուզի Կարապետյանը, որը սեմինարին մասնակցում էր որպես Իթվինինգ հարթակի նորակոչ անդամ:

Հաջողություն մեր ուսուցիչներին…

14657383_1299681690066117_7053077295142544928_n

ԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԻԹՎԻՆԻՆԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…

«Օհանյան» կրթահամալիրի սաների կողմից իրականացված InterLand նախագիծը արժանացել է Ազգային որակի հավաստագրի:

Որակի հավաստագրի են արժանացել նաև նախագծին մասնակցող աշակերտները:

Նախագիծը հիմնադրել և ղեկավարել է Մարիա Լիսիցինան:

Շնորհավորում ենք նախագիծն իրականացնող թիմի անդամներին` մաղթելով ավելի մեծ ձեռքբերումներ:

14520475_1295886717112281_1305154296776219033_n

ՄԱՅՔՐՈՍՈՖԹԸ՝ ՈՐՊԵՍ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ…

Օրերս Մայքրոսոֆթի կրթական ծրագրերի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էր նաև «Օհանյան» կրթահամալիրի ներկայացուցիչը՝ ինֆորմատիկայի մասնագետ,  MIE Expert ուսուցչուհի Մարիա Լիսիցինան:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը և MIE Expert ուսուցիչների հետ համագործակցության հնարավորությունները:

14479558_1293406020693684_5041185764891013979_n

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ 2016 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ…

Նորարարությունները կրթության հետ զուգակցող «Օհանյան» կրթահամալիրն առաջին տարին չէ, որ մասնակցում է ԴԻՋԻԹԵՔ էքսպոյին, սակայն այս՝ 2016թ. մասնակցությունը բացառիկ էր՝ սաների նոր գաղափարներով ու ակտիվությամբ, նախագծված ռոբոտների տեսակներով ու բարդությամբ:

Այս հաջողության համար երախտապարտ ենք միշտ «Օհանյան» կրթահամալիրի կողքին գտնվող Ադուրյանների ընտանիքին. հենց այս ընտանիքի անդամները՝ գիտության և մանկավարժության նվիրյալներն էին, որ ստեղծեցին առաջընթացի նախապայմանները՝ կրթահամալիրին նվիրելով ռոբոտների հավաքածուներ և ինժեներական մտածողության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված անհրաժեշտ այլ պարագաներ:

Իհարկե, առանց նորարար մանկավարժի՝ անհնար կլիներ կյանքի կոչել գաղափարը, ուստի շնորհակալ ենք նաև ռոբոտաշինության դասընթացի և խմբակի ղեկավար Մարիա Լիսիցինային:

ԽՈՍՈՒՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ…

«Օհանյան» կրթահամալիրի շրջանավարտների խոսուն ցուցանիշները 2016-17 ուսումնական տարվա նախաշեմին…

2016թ. միասնական ավարտական քննությունների արդյունքները փաստեցին «Օհանյան» կրթահամալիրի սաների ցուցանիշների բարձր լինելը հանրապետական միջին ցուցանիշներից.

հայոց լեզվի միջին ցուցանիշը` 18,5 միավոր
անգլերենի միջին ցուցանիշը` 19,5 միավոր
մաթեմատիկայի միջին ցուցանիշը` 18,5 միավոր:

Իբրև նշված արդյունքների իրական հիմք և շոշափելի առավելություն` արհեստավարժ ուսուցիչների հետևողական աշխատանքի և սաների սովորելու պատրաստակամության կողքին պետք է առանձնացնել և ընդգծել կրթահամալիրում ներդրված կառավարման համակարգը, ինչի շնորհիվ վերացվել է կրկնուսույցների ինստիտուտը: Մեր շրջանավարտները քննություններ են հանձնել բացառապես կրթահամալիրում տարեցտարի հիմնավոր կերպով ձեռք բերված գիտելիքների շնորհիվ: Ուստի մե’ր սաների նվաճումները մե’ր նվաճումներն են:

Ջերմ ցանկություններով շնորհավորում ենք մեր սիրելի շրջանավարտներին, որոնք այժմ կուսանեն իրենց նախընտրած բուհերում, նրանցից ոմանք` նաև անվճար հիմունքներով: Իսկ կրթահամալիրի մանկավարժներին մաղթում ենք նման եռանդով աշխատելու մեծ ցանկություն և նորանոր հաղթանակներ:

Ո՞Վ, եթե ոչ ԴՈՒՔ…

«Օհանյան» կրթահամալիրի 11-րդ դասարանի սանուհի, կրթահամալիրի աշակերտական խորհրդի նախագահ Գոհար Մինասյանն այսօր մեկնում է ԱՄՆ` որպես FLEX աշակերտների փոխանակման ծրագրի ֆինալիստ:

«Առաջին անգամ FLEX ծրագրի մասին լսել եմ «Մրցունակ աշակերտների ակումբ»-ի կողմնորոշիչ հանդիպման ժամանակ,- պատմում է Գոհար Մինասյանը,-իսկ երկու տարի անց ստացա այն հեռախոսազանգը, որին ամեն տարի սպասում են հազարավոր դպրոցականներ»:

Գոհարը ծրագրին դիմել է 2016-17 ուստարվա մեկնարկային շրջանում և փուլ առ փուլ հաղթահարել բոլոր դժվարությունները:
«Երբ մտնում էի քննական դահլիճ և նայում մրցակիցներիս աչքերին, զգում էի, որ բոլորն էլ փնտրում են միմյանց հայացքները` հասկանալու և ամրապնդելու համար սեփական առավելությունները: Գիտելիքներիս առումով հանգիստ էի, իսկ ինչ վերաբերում է թիմում աշխատելու, ստեղծագործաբար մտածելու և ղեկավարման հմտություններին, ապա պետք է ասեմ, որ հենց դրանք են կրթահամալիրում ուսանելու տարիների իմ ամենամեծ ձեռքբերումները. նախագծահենք մեթոդներով կազմակերպված ուսման տարիներն ինձ դարձրել են ոչ միայն գիտակ, այլև հմուտ ու հնարամիտ»:

Գոհարի համար շրջադարձային էին «Շնորհավորում ենք, Դուք FLEX-ի ֆինալիստ եք» խոսքերը: Այժմ նա նոր գիտելիքներ, հմտություններ, ընկերներ և կյանքի փորձ ձեռք բերելու ճանապարհին է, իսկ իր հասակակիցներին ասում է. «Երբեք մի’ դադարեք երազել. հազարավոր կիլոմետրերի ճանապարհն սկսվում է ամենափոքր քայլից: Միշտ հիշեք` Ո՞վ, եթե ոչ ԴՈՒՔ»…

Հարգելի’ հետաքրքրասերներ, FLEX ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ FLEX-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից (FLEX Armenia):

գօգ

ԻԹՎԻՆԻՆԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…

Ամառային վերապատրաստումները երաշխիքն են նոր ուսումնական տարվա արդյունավետ ընթացքի…

«Օհանյան» կրթահամալիրի ուսուցիչներն ակտիվ են հատկապես ԻԹՎԻՆԻՆԳ հարթակում, իսկ ԻԹՎԻՆԻՆԳԻ հայաստանյան դեսպան, «Օհանյան» կրթահամալիրի ինֆորմատիկայի մասնագետ Մարիա Լիսիցինան օրերս մասնակցեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած կոնտակտ-սեմինարին և իթվինինգյան նոր նախագծերի ստեղծմանը:

30.06.16-3.07.16-ին տեղի ունեցած եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները կատարեցին փորձի, գաղափարներ ի և մտքերի փոխանակում, քննարկեցին արդեն իսկ հաջողված նախագծերը՝ որպես օրինակելի նախատիպեր, այնուհետև մասնակից դեսպանները և ուսուցիչները ավելի սերտ շփման և համագործակցության արդյունքում գտան համախոհներ, որոնց հետ ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ կիրականացնեն սեփական նախագծերը:

Կոնտակտ-սեմինարի արդյունքում ծնվեցին նաև նոր նախագծեր, որոնց իրականացումը պահանջում է նոր մոտեցումներ ու մեթոդներ, իսկ արդյունավետությունը երաշխավորվում է արդեն իսկ ձեռք բերված հմտություններով ու գիտելիքներով:

Կրթահամալիրի ուսուցիչներին և աշակերտներին 2016-17 ուսումնական տարվա շեմին սպասում են նորանոր մարտահրավերներ ու ձեռքբերումներ նախագծահենք ուսուցման ճանապարհին:

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ…

2016թ. ապրիլի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն: Գիտակրթական կյանքի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ աշակերտական գիտաժողով: Նախկինում աշակերտական գիտաժողով որպես այդպիսին տեղի չէր ունեցել:

Գիտաժողովի նպատակը օր առաջ աշակերտին ուսանողական կյանքին նախապատրաստելն ու նրա մեջ գիտական աշխատանքներ կատարելու հմտություններ զարգացնելն էր: Աշակերտը դեռևս դպրոցական նստարանից պետք է իմանա, թե ինչպես գրել գիտական աշխատանք, թե ինչ է մասնագիտական գրականությունը, ինչպես օգտվել դրանից և ինչպես կատարած աշխատանքի բազմակողմանի վերլուծություն կատարել: Ավելին>>

13051694_1168379596529661_8576522772492074977_n

ՓՈՔՐԻԿ ՆԱԽԱԳԾԵՐ…

Գիտության դասաժամերի շրջանակներում կրթահամալիրի սաներն իրականացնում են տարբեր կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր:

Օրերս վեցերորդ դասարանի սաներն սկսեցին ծաղիկներ աճեցնելու նախագիծը, որի ընթացքում կատարում են հետազոտություններ, ամենօրյա հետևողական դիտարկումներ և ներկայացնում սեփական եզրահանգումները ծաղիկների աճի և զարգացման մասին:

Այս նախագծին զուգահեռ զբաղվում են Հայաստանը ներկայացնող ստենդի ձևավորմամբ, որի համար ևս կատարում են մանրակրկիտ հետազոտություններ, սովորում մի շարք թեմաներ:

Ընթացիկ աշխատանքներից է նաև ստատիկ էլեկտրականության ուսումնասիրությունը: Ավելին>>

«ՄԵՂՈՒ 2015» ԵՎ «ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿ 2015» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ամփոփվեցին «Մեղու 2015» և «Ռուսական արջուկ 2015» մրցույթների արդյունքները: Փետրվարի 12-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխություն:

«Օհանյան» կրթահամալիրի 5-րդ դասարանի սանուհի Ալիսա Անտոնյանը և 6-րդ դասարանի սանուհի Աննա Եսայանը արժանացան հատուկ մրցանակների:

Շնորհավորում ենք մեր սաներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ… Ավելին>>

ՀՀ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ…

Փետրվարի 6-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի ունեցավ 2015 թվականի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգի արդյունքների ներկայացումը:

Ոչ պետական երեք տասնյակից ավելի դպրոցների շարքում «Օհանյան» կրթահամալիրը գտնվում է առաջին տասնյակում, ընդ որում՝ «Դպրոցի ակտիվություն» և «Ներդպրոցական ակտիվություն» ենթաբաժիններում զբաղեցնում է երկրորդ և երրորդ տեղերը: Ավելին>>

ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Ավարտվեց կրթահամալիրի ուսուցիչների վերապատրաստման հերթական դասընթացը «Օնլայն մեդիագործիքներ» խորագրով, և լավագույն մասնակիցներն ստացան հավաստագրեր:

Դասընթացը վարում էր կրթահամալիրի ինֆորմատիկայի մասնագետ, Մայքրոսոֆթ միջազգային ընկերության կողմից փորձագետ ուսուցիչ և ՀՀ ԳԿՆ ԿՏԱԿ-ի կողմից 2015 լավագույն ուսուցիչ ճանաչված Մարիա Լիսիցինան:

Դասընթացը ավարտող ուսուցիչները տարբեր օղակներում կկազմակերպեն բաց դասեր՝ օգտագործելով ձեռք բերած նոր գիտելիքները:

ՏԱՐԵՍԿԻԶԲԸ ՝ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ…

Ուրախությամբ փաստում ենք, որ Մայքրոսոֆթ ընկերության կողմից կազմակերպված Microsoft MIXathon Challenge մրցույթի Հայաստանյան հաղթող է ճանաչվել «Օհանյան» կրթահամալիրի ինֆորմատիկայի մասնագետ ՄԱՐԻԱ ԼԻՍԻՑԻՆԱՆ:

Մրցույթի նպատակն էր.
Օգտագործելով Մայքրոսոֆթ ընկերության կողմից տրամադրվող կրթական գործիքները, մասնավորապես Միքս ծրագիրը, ներկայացնել ուսուցման նոր մոդել, որը հնարավորություն կտա սովորողներին նախապատրաստել 21-րդ դարի կյանքին և աշխատանքին:

Այս հաղթանակը հնարավորություն կտա մասնակցելու մի շարք վերապատրաստումների և դասընթացների, ինչն էլ իր հերթին որակական նոր տեղաշարժեր կարձանագրի ուսուցման համակարգում: Ավելին>>

ՏԱՐԻՆ ՍԿՍԵԼ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՈՎ…

2015թ․ դեկտեմբերի 25-ին Վանաձորի հ․16 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ԻթվինինգՊլյուս Հայաստան ծրագրի 2015թ. ազգային մրցանակաբաշխության ամփոփման արարողությունը, որին մասնակցեցին նաև «Օհանյան» կրթահամալիրի ուսուցիչներն ու սաները։

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին ԻթվինինգՊլյուս ծրագրի 2015 թ. աշխատանքները, ներկայացվեցին 2016թ․ հիմնական ուղղությունները, հանձնվեցին մրցանակներ ու հավաստագրեր։

Ուշադրությունից դուրս չմնացին նաև «Օհանյան» կրթահամալիրում կատարված աշխատանքները, և արդյունքում…

«Օհանյան» կրթահամալիրի ինֆորմատիկայի մասնագետ Մարիա Լիսիցինան ԿՏԱԿ-ի կողմից ճանաչվեց որպես տարվա լավագույն ուսուցիչ, նա Հայաստանում տեղի ունեցած մրցանակաբաշխության արդյունքում գրավեց առաջին տեղը, իսկ նրա eTwinEaster Fun նախագիծը արժանացավ Ազգային և Եվրոպական որակի հավաստագրերի, նախագծին մասնակցող աշակերտներն ստացան Որակի հավաստագրեր, կրթահամալիրն էլ իր հերթին արժանացավ մրցանակի՝ ակտիվ մասնակցության համար: Ավելին>>

ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱԳԵՏ ՈՒՍՈՒՑԻՉ 2015-16

Մայքրոսոֆթի Նորարար փորձագետ ուսուցիչներ են ճանաչվել հայաստանյան տասներկու մասնակիցներ, որոնցից են «Օհանյան» կրթահամալիրի անգլերենի մասնագետ ՍՈՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ և ինֆորմատիկայի մասնագետ ՄԱՐԻԱ ԼԻՍԻՑԻՆԱՆ: Ավելին>>

«ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԱՌՈՂՋ ԹԻՄ, ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ». «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՏՆՕՐԵՆ

Հայաստանում գործող դպրոցների ցանկում կարելի է առանձնացնել «Օհանյան» կրթահամալիրը, որը տարբերվում է թե՛ իր կազմով, թե՛ մատուցած գիտելիքներով:

Ինչպես Nyut.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Օհանյանը՝ կրթահամալիրը Հայաստանում առաջինն է, որ ապահովում է շարունակական կրթություն. այն սկսվում է «Նյուտոնիկ» նախակրթարանով և հասնում մինչև Եվրասիա համալսարան: Կրթահամալիրը հիմնել է Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիա  միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը: Ավելին>>

«ՃԱՆԱՉԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…

«Օհանյան» կրթահամալիրում «Ճանաչենք ժամանակակից գրողներին» նախաձեռնության հյուրն էր մանկագիր, Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Նաիրա Եդիգարյանը: Ավելին>>

12243230_1063574847010137_7793170356644327549_n

 

 

 

 

16.11.2015թ.

ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԻԹՎԻՆԻՆԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

«Օհանյան» կրթահամալիրի ինֆորմատիկայի մասնագետ Մարիա Լիսիցինան ստացել է Եվրոպական որակի հավաստագրեր իրականացված երեք նախագծերի համար. “eTwinEaster Fun”,  “New life from old things”, “Take a photo and tell your story”: Ավելին>>

02.11.2015թ.


ԻԹՎԻՆԻՆԳԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Բրյուսելում անցկացվեց Իթվինինգի ամենամյա կոնֆերանսը, որտեղ «Օհանյան» կրթահամալիրի անգլերեի մասնագետ Սոնա Մանուկյանը ներկայացրեց մեր երկիրը: Ավելին>>

12112046_1056256091075346_3130661512640541564_n

29.10.2015թ.

ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՄԵԿՆԱՐԿԸ…

«Օհանյան» կրթահամալիրում մեկնարկեց կրթական-մշակութային լրացուցիչ ծրագիր՝ «Ճանաչենք ժամանակակից գրողներին» խորագրով:

Մեր առաջին հյուրն էր բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Էդուարդ Հարենցը, ում բանաստեղծական աշխարհը լի է անկռահելի խոհականությամբ ու ինքնատիպ բառամտածողությամբ:

Հանդիպումն անցավ անմիջական և ջերմ մթնոլորտում. սաները բանաստեղծին ուղղեցին իրենց հուզող հարցերը, ընթերցեցին իրենց նախընտրած բանաստեղծությունները…

Մի քանի բանաստեղծություններ ընթերցեց նաև հեղինակը՝ բացահայտելով իր ստեղծագործությունների խորին շերտերը… Ավելին>>

12063483_1053056614728627_8979315225669164563_n

23.10.2015թ.

«ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ» ՓԱՌԱՏՈՆԸ…

«Օհանյան» կրթահամալիրի ուսուցիչները ու աշակերտները կազմակերպում են «Միջմշակութային կամուրջ» փառատոնը: Ավելին>>

16.10.2015թ.

«ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ  «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ» ՓԱՌԱՏՈՆԸ…

«Օհանյան» կրթահամալիրում իրականացվող նախագծահենք կրթությունը չի սահմանափակվում միայն առարկաների կամ թեմաների շրջանակներով. իրականացվում են ավելի ծավալուն և համակողմանի նախագծեր, որոնցից է օրերս կայացած և արդեն ամենամյա դարձած «Միջմշակութային կամուրջ» փառատոնը, որը համախմբում է տարբեր երկրների ներկայացուցիչների, կրթօջախների, կազմակերպությունների, հյուրերի թվում լինում են դեսպաններ, պատգամավորներ, կրթության, մշակույթի և այլ բնագավառների ներկայացուցիչներ: Ավելին>>

15.10.2015թ.

ԿԱՅԱՑԱՎ ԱՄԵՆԱՄՅԱ «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ» ՓԱՌԱՏՈՆԸ…

«Օհանյան» կրթահամալիրում կայացավ «Միջմշակութային կամուրջ» խորագիրը կրող 17-րդ փառատոնը, որի շրջանակներում կրթահամալիրի սաները, ծնողները, ուսուցիչները, ինչպես նաև համագործակից կազմակերպությունները և կրթական հաստատությունները ներկայացրեցին իրենց նախընտրած երկրների պատմությունը, մշակույթը, ազգային սովորույթները, տարազը եւ խոհանոցի առանձնահատկությունները:

Փառատոնի գաղափարական բանալին է՝ «Մեզանից յուրաքանչյուրի իրական ազգությունը մարդկությունն է», կարգախոսը՝ «Ազգությամբ մարդ ենք, դավանանքով՝ բարեկամ»: Ավելին>>

12169142_951530901560301_935482956_o

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ՝ «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Օհանյան կրթահամալիրի 9-րդ դասարանի աշակերտները Վատիկանի խոհանոցը գիտեն հինգ մատի պես: Ասում են՝ իտալականից գրեթե չի տարբերվում: Միջմշակութային կամուրջ փառատոնին ներկայանում են, որպես Վատիկանի պատվիրակներ: Քաղաք-պետության խոհանոցին ծանոթանալուց առաջ աշակերտները նախ ուսումնասիրել են Վատիկանի պատմությունն ու մշակույթը: Փառատոնին ներկա է նաև Հռոմի պապը՝ աշակերտ Հռոմի պապ: Ավելին>>

vatikan

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ 2015

«Օհանյան» կրթահամալիրում իրականացվող նախագծահենք կրթությունը չի սահմանափակվում միայն առարկաների կամ թեմաների շրջանակներով. իրականացվում են ավելի ծավալուն և համակողմանի նախագծեր, որոնցից է արդեն ամենամյա դարձած «Միջմշակութային կամուրջ» փառատոնը:

Այն համախմբում է տարբեր երկրների ներկայացուցիչների, կրթօջախների, կազմակերպությունների, հյուրերի թվում լինում են դեսպաններ, պատգամավորներ, կրթության և մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ…

Նախապես սովորողները բաժանվում են խմբերի, և յուրաքանչյուր թիմ, ընտրելով որևէ երկիր, կատարում է հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրելով այդ երկրի մշակույթը, սովորույթները, խոհանոցն ու տարազը:

Փառատոնի շրջանակներում թիմերը ներկայացնում են իրենց հետազոտությունների արդյունքները. ելույթներ, թատերական ներկայացումներ՝ համեմված կոլորիտային երգ ու պարով, ուղեկցվող հյուրասիրությամբ ու ջերմ մաղթանքներով…

Այս տարի փառատոնը տեղի ունեցավ «Ալադին» մանկական ժամանցային կենտրոնի համագործակցությամբ և աջակցությամբ. սրճարանի հյուրընկալ հարկի տակ փառատոնը վերածվեց իսկական տոնի և ուրախության… Ավելին>>

12074667_1049608318406790_2654854152412928839_n

ԵԳԻՊՏՈՍԻՑ ՃԱՊՈՆԻԱ.«ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԵՍՊԱՆԻ ԴԵՐՈՒՄ…

Այսօր ամփոփվեց «Օհանյան» կրթահամալիրի նախաձեռնած «Միջմշակութային կամուրջ» խորագրով 17-րդ փառատոնը, որի նպատակն է՝ կրթահամալիրի սաներին ծանոթացնել տարբեր երկրների մշակույթների հետ: «Սաները նախապես բաժանվել են խմբերի, ընտրել որևէ երկիր, կատարել ուսումնասիրություն՝ ճանաչելու համար այդ երկրի  մշակույթը, սովորույթները, խոհանոցը, անգամ՝ հագուստները եւ որոշ ավանդույթներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Օհանյան» կրթահամալիրի հիմնադիր Սուրեն Օհանյանը: Ավելին>>
12115981_1049608171740138_1874891645488129669_n

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՖՈՐՈՒՄ…

Օրերս «Օհանյան» կրթահամալիրի անգլերենի մասնագետ Սոնա Մանուկյանը մասնակցել է Վրաստանում կայացած Սոցիալական լիդերների ֆորումին, որտեղ ներկայացրել է երիտասարդության գործազրկության հիմնահարցերը: Սոնա Մանուկյանը քննարկել է մերօրյա գործարարների և կրթության ասպարեզի ներկայացուցիչների թերի համագործակցության հարցերը: Ավելին>>

12074817_1048481255186163_5532250463127809239_n

13.10.2015թ.

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ…

12105968_1045502508817371_3309802175499767468_n 12141573_1045502485484040_12178859018343976_n 12113474_1045502505484038_5098387048948633188_o

Ավելին>>

05.10.2015թ.

ԻԹՎԻՆԻՆԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…

Իթվինինգի տասնամյակի կապակցությամբ հայաստանյան դեսպանների այցը Լեհաստան՝ տարբեր դպրոցներ այցելության, փորձի փոխանակման, մանկավարժների վերապատրաստման նպատակով:
Դեսպանների շարքում էր «Օհանյան» կրթահամալիրի ինֆորմատիկայի մասնագետ Մարիա Լիսիցինան… Ավելին>>

11145105_1035977526436536_4870388895228386394_n

14.09.2015թ.

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆ…

Գիտության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին, նախադպրոցական, դպրոցական հասակի երեխաներին, ուսանողներին և գիտությամբ հետաքրքրված բոլոր անձանց համախմբելու հրաշալի առիթ է «Օհանյան» կրթահամալիրի կողմից կազմակերպվող գիտության ամենամյա փառատոնը, որն այս տարի իրականացվում է մայիսի 26-ին և 27-ին:

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ 2015

Այսօր «Օհանյան» կրթահամալիրում կայացավ արդեն ավանդական դարձած Գիտության փառատոնը…

Տարրական, միջին և ավագ դպրոցի երեխաները, ուսուցիչները, ծնողները, կրթա­համալիրի համագործակից կազմակերպությունները և դպրոցները ներկայացրին գիտափորձեր նորագույն տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի և այլ ոլորտներում: Մեկ ուսումնական տարում դասերի ընթացքում կատարած փորձերը աշակերտները ներկայացրեցին բազմաթիվ տաղավարներում` առանձին դեպքերում զարմացնելով մասնակիցներին:

Փառատոնի շրջանակներում երեխաները կատարել էին գիտափորձերի վերլուծություն-նկարներ, որոնք սկսվում էին «Ես գիտեմ, որ…» և վերջանում «… կուզեի նաև իմանալ…» արտահայտություններով:

Փառատոնի ընթացքում ելույթ ունեցողները ընդգծեցին, որ գիտությունը և կրթությունը նույն մեդալի երկու երեսն են ներկայացնում: Սակայն հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացները և ֆորմալ կրթությունը հազվադեպ են իրականացվում գիտության հետ ներդաշնակ, որի հետևանքով տեսականացված, դասագրքային, ուսուցչամետ կրթությունը լիարժեք չի նպաստում աշակերտի մոտիվացմանը: Մինչդեռ ժամանակի հրամայականն է, որ ուսուցման հիմքում լինի աշակերտակենտրոն մոդելը, գիտելիքը դասարանում առաջանա, ծնվի, ձևավորվի աշակերտի անմիջական մասնակցությամբ, փորձերի ու հետազոտությունների միջոցով: Ավելին>>

26.05․2015թ․

«ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՄԵՆԱՄՅԱ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ»

Այսօր «Օհանյան» կրթահամալիրում անցկացվեց «Գիտության փառատոնը», որն իրականացվում է արդեն 4-րդ տարին:

«Օհանյան» կրթահամալիրի հիմնադիր, Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը նշեց, որ հասկանալով, որ կրթության համակարգում կան բազմաթիվ թերություններ, որ տարբեր ոլորտներում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ և կրթական համակարգը ևս պետք է համապատասխանեցնել նոր պայմաններին. «Հանրապետությունում կրթական համակարգում ընթանում են բազմաթիվ բարեփոխումներ, սակայն ասել, թե այսօրվա կրթական համակարգը, հանրակրթությունը լիարժեք ինտեգրվել է շուկայական նոր պայմաններին, ժողովրդավար հասարակության պահանջներին, չենք կարող, որովհետև հանրակրթությունն ամենապահպանողական բնագավառն է, շատ ուշ է վերափոխումների ենթարկվում, որովհետև գործ ունենք մարդու հետ և, քանի որ այսօր դպրոցներում ճնշող մեծամասնությունը իշխում են խորհրդային միության տարիներին աշխատած մանկավարժները, հետևաբար շատ դժվար է նորարարությունը մուտք գործում դպրոց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ 1, 2 կամ 3 միջազգային դպրոցներով հնարավոր չէ հանրապետության կրթական վերքերը բուժել, դա շատ քիչ է այսօրվա դպրոցում վերափոխումներ անելու համար: Ավելին>>

26.05․2015թ․

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՇԽԱՐՀԸ «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Գիտության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին, նախադպրոցական, դպրոցական հասակի երեխաներին, ուսանողներին և գիտությամբ հետաքրքրված բոլոր անձանց համախմբելու հրաշալի առիթ է Օհանյան կրթահամալիրի կողմից կազմակերպվող գիտության ամենամյա փառատոնը, որն այս տարի իրականացվում է մայիսի 26-ին և 27-ին:
Փառատոնն ունի երկու ուղղվածություն՝ գործնական և տեսական: Փառատոնի նպատակն է աշակերտների մեջ զարգացնել ստեղծագործական, վերլուծական,
համադրման և հետազոտական հմտությունները, սեր արթնացնել գիտության նկատմամբ:
Լավագույն թիմային աշխատանքների համար սահմանված անվանակարգերի շնորհման միջոցով կրթահամալիրը նպատակ ունի սերմանել մրցակցային ոգի, հաղթանակելու, նպատակին հասնելու ձգտում: Ավելին>>

26.05․2015թ․

«ՄԵՂՈՒ. ՀԱՅԵՐԵՆԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»


Հանձին Անի Յուզբաշյանի` նորից հաղթանակը մերն է:

«Օհանյան» կրթահամալիրի սաները ակտիվորեն մասնակցեցին «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին, որն ուներ 44 411 մասնակից` Հայաստանի և Արցախի 961 դպրոցներից:

Չորրորդ դասարանի սանուհի Անի Յուզբաշյանը, ցուցաբերելով լավագույն արդյունքներ, նվաճեց երկրորդ տեղը` արժանանալով մրցանակի:

 18․02․2015թ․

ԲՆԱԳԻՏԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2015

Անվիճելի է, որ կրթական նվաճումներին մասնակից մանկավարժների թիմ ունենալը մեծագույն հաջողություն է:

Եվ որքան ուսուցիչներն են հետևում իրենց սաների հաջողություններին ու ոգեշնչում նրանց, այնքան էլ սաներն են շահագրգիռ իրենց ուսուցիչների ձեռքբերումների համար:

Վերջին օրերի իրողություններից է նաև ռոբոտաշինության և ինֆորմատիկայի մասնագետ Մարիա Լիսիցինայի մասնակցությունը Բնագիտա-տեխնիկական ամենամյա երկրորդ ստուգատես 2015-ին, որից նա վերադարձավ խրախուսական մրցանակով: Ավելին>>

12․02․2015թ․

ROBINSON․ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ROBINSON կազմակերպությունը Անդրկովկասյան երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, իրականացրեց անգլերեն լեզվի գնահատում՝ աշակերտների գիտելիքների ստուգում անգլերեն լեզվից: Կազմակերպությունը գործում է Քեմբրիջի համալսարանի կողմից:

Թեստերի միջոցով ստուգվեցին դպրոցականների գիտելիքներն ու հմտությունները, մասնավորապես ակտիվ բառապաշարի իմացությունը, ինչպես նաև գրելու և կարդալու հմտությունները:

Այս նախագծին ներգրավված էին շուրջ հարյուր հայաստանյան մասնակիցներ, որոնցից քսանհինգը «Օհանյան» կրթահամալիրի (կրտսեր, միջին և ավագ դպրոցի) սաներն էին, որոնք ունեցան մեծ ձեռքբերումներ։ Ավելին>>

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Օհանյան» կրթահամալիրի անգլերենի մասնագետներին, մասնավորապես Լուսինե Էվոյանին` այս մրցույթին մասնակցելու նախաձեռնության, ինչպես նաև 5-րդ և 6-րդ դասարաններում ցուցաբերած գերազանց արդյունքների համար:

Բարձր ցուցանիշների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը գրավեց երկրորդ տեղը:

29.01.2015թ․

 TECH DAY ARMENIA.

Մեր աշխարհը փոխվում է, փոխվում են սպառողների պահանջները, յուրաքանչյուր օրը բերում է նոր հնարավորություններ, որոնք, սակայն, պարունակում են նաև սպառնալիքներ…
Այս խորհրդածություններով ջերմ և ընկերական միջավայրում սկսվեց նորագույն տեխնոլոգիաներին նվիրված օրը (tech.day Armenia 2014) Ծաղկաձորում՝ կազմակերպված Մայքրոսոֆթ ընկերության ջանքերով։

Կրթական ոլորտի ներկայացուցիչներ, շահակից կազմակերպություններ, ընկերություններ պատրաստ են ներգրավվելու կրթական նոր ծրագրերի, նորագույն տեխնոլոգիաների նոր հնարավորությունների տարածման գործում։

Այս կոնֆերանսին մասնակցում են նաև «Օհանյան» կրթահամալիրի և Եվրասիա վարժարանի ներկայացուցիչները, որոնք մասնավոր ու պետական այլ կրթական կառույցների ներկայացուցիչների հետ միասին ուսումնասիրում են ամպային տեխնոլոգիաները, Մայքրոսոֆթի գործիքները կրթության ոլորտում, որոնց շնորհիվ կարելի է ունենալ շարժուն լսարաններ, կրթական պրոցեսում օգտագործել տարբեր սարքավորումներ։

Օրը հագեցած է, հետաքրքիր, նորություններն անսահման, մթնոլորտը՝ ուսուցողական…

08․01․2015թ․

“LEARNING IN THE CLOUD-THE-CLIMB”

Նորարար մեթոդներով կրթական գործընթացի կազմակերպման և անցկացման, տեղեկատվական ու հաղորդակցական տեխոլոգիաների արդյունավետ կիրառման համար Սոնա Մանուկյանը 2015 թ. Մայքրոսոֆթի կողմից ընտրվել է որպես Մայքրոսոֆթի նորարար կրթող փորձագետ: Ներկայացված նախագիծը` “Learning in the Cloud-The Climb”, Մայքրոսոֆթի ամպային տեխնոլոգիաների միջոցով հաշմանդամ երեխաներին կրթելու մասին է: Ավելին>>

05.12.2014թ.

«ԳԼՈԲԱԼ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»

«Գլոբալ ձեռներեցության մարտահրավերներ». ահա Մայքրոսոֆթ ընկերության կողմից հայտարարված այն նախագիծը, որի միակ մասնակիցը Հայաստանում «Օհանյան» կրթահամալիրն է:

Նախագծի նպատակներն են.
1. Զարգացնել նախաձեռնության, առաջնորդության հմտություններ:
2. Սովորեցնել պատասխանատվություն կրել սեփական արարքների և որոշումների համար:
3. Ճանաչել սեփական առավելությունները և դրանք օգտագործել՝ հասնելու համար մեր նվիրական երազանքներին:
4. Ձևավորել թիմային ոգի, զարգացնել թիմում աշխատելու հմտություններ, որ այնքան կարևոր են սեփական և այլոց նպատակները համադրելու համար:
5. Շփվել հասակակիցների հետ, որոնք տարբեր մշակույթների ներկայացուցիչներ են, կարողանալ համագործակցել և հասնել մեկ համընդհանուր արդյունքի:

Այս բոլոր կարողություններն ու հմտությունները կօգնեն աշակերտներին դառնալ գլոբալ քաղաքացի, լինել հանդուրժող, համբերատար և նպատակասլաց:
Նախագիծը ընթանում է տասը փուլով, որոնք աստիճանաբար կմեկնաբանենք մեր ֆեյսբուքյան էջում:
Նախագծի աշխատանքները համակարգում է Սոնա Միսկարյանը, համակարգչային ծրագրերի պատասխանատուն է Մարիա Լիսիցինան:

Նախընթաց փուլերի արդյունքում, որոնք ղեկավարել է Սոնա Միսկարյանը, կրթահամալիրի տարրական և միջին օղակի սաները բաժանվել են 10 թիմերի, որոնք նախագծի համակարգչային ծրագրերի պատասխանատու Մարիա Լիսիցինայի օգնությամբ նախ գրանցվել են «Գլոբալ ձեռներեցության մարտահրավերներ» ցանցում, ապա ուսումնասիրել շուկան և թիրախային խմբերի գնողունակությունը, առկա և օնլայն քննարկումների արդյունքում որոշել իրենց արտադրանքի տեսակը, ստեղծել լոգո իրենց թիմի համար, բեռնել նկարներ, ստեղծել նմուշ օրինակներ, առաջարկել արտադրանքի գեղեցիկ փաթեթավորման ձևեր:

Այժմ արդեն՝ հինգերորդ փուլում, յուրաքանչյուր թիմ կատարում է վերլուծություն՝ պատրաստելով արտադրանքի մեկ նմուշ-օրինակ, ներկայացնելով այն հանրությանը՝ հարցաթերթիկի միջոցով նախապես ճշտելու համար, թե սպառողը ինչ պահանջներ կամ կարծիքներ ունի ապրանքատեսակի վերաբերյալ:

Մայքրոսոֆթ ընկերության «Գլոբալ ձեռներեցության մարտահրավերներ» նախագծի «Օհանյան» կրթահամալիրի «Ապրի՛ր քաղցր» թիմի աշխատանքները նախագծի 5-րդ փուլում: Այս թիմի աշխատանքները ղեկավարում է Ալիսա Գրիգորյանը:
Պատրաստում ենք արտադրատեսակի նմուշ-օրինակներ, ապա ներկայացնում սպառողին՝ վերլուծելու համար արտադրանքի դրական և բացասական կողմերը և կատարելագործելու այն:

«Գլոբալ ձեռներեցության մարտահրավերներ» նախագծի շրջանակներում «Խնայի՛ր, վերամշակի՛ր, օգտագործի՛ր» կարգախոսով առաջնորդվող թիմի աշխատանքները…

Թափոններ վերամշակող թիմի աշխատանքները ղեկավարում է Մարիա Լիսիցինան. ստացված արտադրատեսակների հումքը … ուղղակի կոճակներ են…

01.12.2014թ.

ԻԹՎԻՆԻՆԳ 2014 ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՀՌՈՄՈՒՄ…

«Օհանյան» կրթահամալիրի անգլերենի մասնագետ Սոնա Մանուկյանը Իթվինինգ 2014 կոնֆերանսի հայաստանյան ներկայացուցիչն է:

 27.12.2014թ.

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2796-ԱՄՅԱԿԻՆ

«Օհանյան» կրթահամալիրում կայացավ Միջմշակութային փառատոն՝ նվիրված Երևանի հիմնադրման 2796-ամյակին…

Համագործակից կազմակերպություններ, Ավան համայնքում գործող դպրոցներ, Եվրասիա վարժարան և մի շարք այլ խմբեր ներկայացնում էին տարբեր երկրների մշակույթը, սովորույթները, խոհանոցը: 

Մեր հյուրերը, մասնավորապես ԱՄՆ դեսպանը Հայաստանում և Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, իրենց ողջույնի խոսքը հղեցին, ինչպես նաև արտահայտեցին բարձր կարծիք սաների ելույթների վերաբերյալ, շրջեցին տաղավարներում, հիացան շքեղ ցուցադրությամբ:

Մեր հյուրերը, մասնավորապես ԱՄՆ դեսպանը Հայաստանում և Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, իրենց ողջույնի խոսքը հղեցին, ինչպես նաև արտահայտեցին բարձր կարծիք սաների ելույթների վերաբերյալ, շրջեցին տաղավարներում, հիացան շքեղ ցուցադրությամբ:

 13.10.2014թ.

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ 2014

Ռոբոտների ցուցադրության երկրորդ օրն է, և հայ հասարակությունը ցուցահանդեսին հաճախում է ժամ առ ժամ ստվարացող խմբերով:
Էքսպո այցելող բոլոր փոքրիկներին գրավում է մեր տաղավարը՝ իր գունեղ լեգոներով, հետաքրքիր ռոբոտներով:
Եվ պետք է նշել, որ «Օհանյան» կրթահամալիրի ռոբոտաշինության խմբակի անդամները աշխատում էին ողջ օրը՝ համադրելով ստեղծագործական միտքն ու գիտելիքները, ինչի արդյունքում ստեղծեցին ևս մեկ ռոբոտ, որը կոչվում է «Գուշակի՛ր»:

03.10.2014թ.

ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ Է

«Օհանյան» կրթահամալիրի անգլերենի մասնագետ Սոնա Մանուկյանը ԱՄՆ դեսպանատան կողմից հրավիրվել է Վրաստանում կայանալիք անգլերեն լեզվի ուսուցիչների հարավ-կովկասյան 2014 տարածքային համագումարին՝ ելույթ ունենալու «Պատմության թվայնացում» թեմայով:

Մեծ ուրախությամբ նշում ենք նաև, որ Սոնա Մանուկյանը դարձել է Հայաստանում անգլերեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի (AELTA) անդամ…

15.09.2014թ.

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԵՏ

Օգոստորի 13-ի առավոտը՝ մաքուր ճանապարհով

 

ԿԱՅԱՑԱՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 Ավելին>>

 ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

 ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Այսօր «Օհանյան» կրթահամալիրում անցկացվեց արդեն ավանդական դարձած Գիտության փառատոնը, որը բովանդակությամբ, թեմատիկ ընդգրկվածությամբ և մասնակիցների ներկայացուցչական կազմով առանձնահատուկ էր իր տեսակի մեջ:

Տարրական, միջին և ավագ դպրոցի երեխաները, ուսուցիչները, ծնողները, կրթա­համալիրի համագործակից կազմակերպությունները և դպրոցները ներկայացրին գիտափորձեր նորագույն տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի և այլ ոլորտներում: Մեկ ուսումնական տարում դասերի ընթացքում կատարած փորձերը աշակերտները ներկայացրեցին բազմաթիվ տաղավարներում` առանձին դեպքերում զարմացնելով մասնակիցներին: Փառատոնի շրջանակներում փոքրիկները նաև կատարել էին գիտական հարցադրումներ, որոնց պատասխանները լսեցին սեմինարների ընթացքում այդ նպատակի համար հրավիրված հայտնի գիտնականներից:

Փառատոնում ելույթ ունեցողները ընդգծեցին, որ գիտությունը և կրթություը նույն մեդալի երկու երեսն են ներկայացնում: Սակայն հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացները և ֆորմալ կրթությունը հազվադեպ են իրականացվում գիտության հետ ներդաշնակ, որի հետևանքով տեսականացված, դասգրքային, ուսուցչամետ կրթությունը լիարժեք չի նպաստում աշակերտի մոտիվացմանը: Մինչդեռ ժամանակի հրամայական է, որ ուսուցման հիմքում լինի աշակերտակենտրոն մոդելը, գիտելիքը դասարանում առաջանա, ծնվի, ձևավորվի աշակերտի անմիջական մասնակցությամբ, փորձերի ու հետազոտությունների միջոցով:

Աշակերտը, եթե հասկանում է` ինչպես է առաջանում տվյալ երևույթը, թափանցում է առաջացման պատճառների մեջ, ապա գիտելիքի ձեռքբերումը նրա համար այլևս առեղծվածային չի թվում, յուրացնում է ինքնուրույնաբար և այն դարձնում մնայուն արժեք, սկսում է հետաքրքրություն ցուցաբերել, մոտիվացվում է:

Նշենք, որ գիտություն առարկան արդեն երեք տարի դասավանդվում է կրթա­հա­մա­լիրում` սկսած կրթահամալիրի ամենացածր օղակից` «Նյուտոնիկ» նախակրթարանից: Գիտությունը նաև «Օհանյան» կրթահամալիրի տարրական դպրոցի փոքրիկների համար դարձել է ամենասիրելի առարկան:

Ամփոփելով երեք տարիների կուտակած փորձը` «Օհանյան» կրթահամալիրը նախա­պատ­րաստում է փաթեթ` ՀՀ ԿԳ նախարարություն ներկայացնելու` «Գիտություն» առարկան տարրական դպրոցների ուսումնական պլաններում ներա­ռելու առաջարկությամբ: Կրթահամալիրը կներկայացնի դասընթացի առարկայական ծրա­գիրը, մշակված դասագիրքը, ինչպես նաև գիտություն առարկան դասա­վան­դող­ների վերապատրաստման ծրագիր:

Փառատոնը ևս մեկ անգամ ընդգծեց գիտության դերը առօր­յա կյանքում, ինտերակտիվ և զվարճալի նախաձեռնությունների միջոցով արթնացրեց հետաքրքրություն ստեղծվածի և նոր հնարավորությունների շուրջ:

ՀԵՌԱՀԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ

«Օհանյան» կրթահամալիրի սաներն ու աշխատակիցները ներկա էին ՏՀՏ աղջիկների օրվան նվիրված ֆորումին, որտեղ Էլիզ Սարգսյանի «Հեռահար կրթությունն իմ պատկերացմամբ» նախագիծը հաղթող ճանաչվեց «Լավագույն գաղափար» անվանակարգում:

EDUCATION USA CCC ARMENIA 2013-2014

«Օհանյան» կրթահամալիրի սաներ Սոնան, Ալիսան, Գոհարիկը, Էլիզան, Աննան, Մհերը և Արսենը այս նախագծի շրջանավարտներն են:
Սիրելի՛ սաներ, մենք հպարտանում ենք ձեզնով և անչափ ուրախ ենք ձեր հաջողություններով:

02.04.2014թ.

6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ՎիվաՍել- ՄՏՍ ընկերության հետ համատեղ իրականացրեց  6-րդ Համահայկական նկարչական մրցույթը: Մրցույթին մասնակցում էին նաև «Օհանյան» կրթահամալիրի սաները: 2-րդ դասարանի սան Էդգար Գյուրջյանը արժանացավ մրցանակի: Կրթահամալիրի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում նկարչության ուսուցչուհի Լուսինե Սողոմոնյանին, շնորհավորում փոքրիկ նկարչին, մաղթում նորանոր հաջողություններ և մեծ ձեռքբերումներ:

07.03.2014թ.

«ՆՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ԲԱՑՄԱՆԸ

«Օհանյան» կրթահամալիրի կողմից ներկայացված աշխատանքները արժանացան պատվոգրերի:

11.03.2014թ.

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ  31.05.2013թ.

Ավանդույթի համաձայն «Օհանյան» կրթահամալիրն իր տարեկան աշխատանքները ներկայացնում է ինքնատիպ ստուգատեսով՝ «Գիտության փառատոն»-ով, որին ներկա են գտնվում ինչպես կրթության ոլորտի առաջավոր մասնագետներ, այնպես էլ` ծնողներ ու հյուրեր տարբեր բնագավառներից…

«ՏԻԵԶԵՐՔԸ ՇԱՏ ՄՈՏ Է» ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Նախագիծը ներկայացվել է Մայքրոսոֆթ ընկերության «Նորարար ուսուցիչներ 2011» ֆորումին և արժանացել գլխավոր մրցանակի: Նախագիծը ներկայացվել է Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում անցկացվելիք եվրոպական կրթական ֆորումին:

 

Facebook IconԿրթական հարթակ