ՄԱՅՔՐՈՍՈՖԹԻ ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱԳԵՏ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

Մայքրոսոֆթի միջազգային փորձագետ նորարար ուսուցիչների շարքը «Օհանյան» կրթահամալիրում ավելացավ ևս մեկով. հաղթանակը Մերի Ներսիսյանինն է:

Մայքրոսոֆթի կրթական ծրագրերին «Օհանյան» կրթահամալիրը, հանձինս առաջատար ուսուցիչների, սկսել է մասնակցել դեռևս 2010 թվականից՝ ամեն տարի ամրագրելով նոր հաղթանակներ ՆՈՐԱՐԱՐ ՈՒՍՈՒՑԻՉ, ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱԳԵՏ ՈՒՍՈՒՑԻՉ անվանակարգերում, ստեղծելով առցանց դասերի համալիր շարքեր, մասնակցելով նաև դրամաշնորհային ծրագրերի:

Այժմ «Օհանյան» կրթահամալիրի 35 ուսուցիչներից չորսը ՄԱՅՔՐՈՍՈՖԹԻ ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱԳԵՏ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ են, վեցը՝ ՄԱՅՔՐՈՍՈՖԹԻ ՆՈՐԱՐԱՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ:

Այս ձեռքբերումներն ինքնին ենթադրում են որակական նոր չափանիշ, որն էլ ուսուցչից փոխանցվում է աշակերտին՝ նոր գիտելիքներով ու հմտություններով զինելով նաև նրան…

Facebook IconԿրթական հարթակ