ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ՛ ԵՐԵԽԱՆԵՐ…

Տեսանյութը նկարված է ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի և ՆՅՈՒՏՈՆԻԿ նախակրթարանի բակում…

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈՒՆԻՍԻ 1

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ…

2017թ. մայիսի 31-ին` ժամը 10:00-ին, «Օհանյան» կրթահամալիրում տեղի ունեցավ Գիտության ամենամյա փառատոն, որի շրջանակներում նաև` նախադեպը չունեցող «Գիտության այբբենարան» ձեռնարկի շնորհանդեսը:
Կրթահամալիրի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ 2017թ. մայիսը հայտարարված էր Գիտության միամսյակ` ԳԻՏՄԱ (գիտություն, ինժեներիա, տեխնոլոգիա, մաթեմատիկա, արվեստ) ծրագրի համատեքստում:
Գիտական միամսյակի համակազմակերպիչներն էին Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան և ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը:
Փառատոնը նպատակ ուներ աշակերտների մեջ զարգացնելու ստեղծագործական, վերլուծական և համադրման հմտություններ, սեր արթնացնելու գործնական, գիտական հետազոտությունների և ինքնուրույնաբար արդյունքի հասած աշխատանքի նկատմամբ:
Փառատոնի ընթացքում ներկայացվեց ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ ձեռնարկը՝ ուղղված ուսուցիչներին, ծնողներին և … ոչ միայն…
Տեղի ունեցավ ֆեյսբուքյան Գիտական մրցույթի ամփոփում և հանձնվեցին պատվոգրեր: Կազմակերպվեց ներկայացված գիտական աշխատանքների, արվեստի նմուշների, ինքնաստեղծ սարքերի և իրերի ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ
Գիտության փառատոնին մասնակցությունը բաց էր և ընկերական: Այն մեծ հնարավորություն էր կիսելու գիտելիքները միմյանց հետ, համագործակցություններ կնքելու և մեծացնելու հասարակության տեղեկատվությունը գիտության խնդիրներին:

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ…

2017թ. մայիսի 31-ին` ժամը 10:00-ին, «Օհանյան» կրթահամալիրում տեղի ունեցավ Գիտության ամենամյա փառատոնը, որի շրջանակներում կայացավ նաև նախադեպը չունեցող «Գիտության այբբենարան» ձեռնարկի շնորհանդեսը: Ավելին>>

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ…

Գործնական սեմինար «Օհանյան» կրթահամալիրում` կազմակերպված Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի կողմից:

ԵԿ ասոցիացիայի անդամների հետ մեր սաների բոլոր հանդիպումներն անցնում են արդյունավետ. քննարկումները բուռն են, գործնական աշխատանքը` ուսուցողական և հետաքրքիր:

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ…

«Օհանյան» կրթահամալիրի շրջանավարտները «Վերջին զանգի» կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի կողմից ստացան նվեր-զանգեր և անհատական բացիկներ:

Նրանց շնորհավորեցին նաև ուսուցիչները, ծնողները, տնօրենությունը և կրթահամալիրի մյուս սաները:

Մայիսյան այս գեղեցիկ ավարտը կդառնա սեպտեմբերյան նոր սկիզբ. 9-րդ դասարանն ավարտող մեր սաները իրենց կրթությունը կշարունակեն կրթահամալիրի ավագ դպրոցում:

Շնորհավորում ենք ձեզ, սիրելի սաներ…

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ  ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄԸ…

«Օհանյան» կրթահամալիրի և Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի համատեղ ջանքերով կազմակերպվող Գիտության միամսյակ 2017-ի շրջանակներում այսօր տեղի ունեցավ Ավան համայնքի ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ բացումը:

Այն գտնվում է «Օհանյան» կրթահամալիրում
(հասցեն` Ավան, Իսահակյան 5/6)

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ ԵՎՐԱՍԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ…

Ապրիլի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ  «Հայկական անկախ պետականությունները նորագույն ժամանակաշրջանում» երկրորդ աշակերտական գիտաժողովը:

Բացման պաշտոնական արարողությանը ելույթ ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր,  պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Նա կարեւորեց գիտաժողովի դերը, հատկապես մատնանշելով , որ նմանատիպ միջոցառումներն աշակերտների մոտ զարգացնում են վերլուծական, հետազոտական-նախագծային հմտություններ: Ավելին>>

ՀԵՐԹԱԿԱՆ ԱԶԱՏ ՈՒՐԲԱԹԸ…

Մեր հերթական ԱԶԱՏ ՈՒՐԲԱԹԸ կրթահամալիրի արևոտ բակում…

Նախագիծն իրականացնում է 6-րդ դասարանը
Նախագծի ղեկավար` Սոնա Միսկարյան

Հիշեցնում և հրավիրում ենք բոլոր ընթերցասեր-հետաքրքրասերներին յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 10:50-ին:

ԱԶԱՏ ՈՒՐԲԱԹ նախագծի անվանումը պայմանավորված է նրանով, որ ուրբաթ օրը` մայրենիի դասաժամերին, աշակերտներն ազատվում են ավանդական դասի սահմանափակումներից և դառնում ուսումնական գործընթացի լիարժեք տերը. սեփական նախասիրությամբ են ընտրում գրական ստեղծագործությունը, այն ներկայացնելու ձևը. և յուրաքանչյուր աշակերտ վարում է դասի` իրեն վստահված փոքրիկ հատվածը` փորձելով նաև ընկերների մտքի սեփականությունը դարձնել այն ստեղծագործությունը, որն ինքն ընթերցել է շաբաթվա ընթացքում:

Այսպիսով` կարևորվում է աշակերտի դերը, իսկ ուսուցիչը դառնում է ուղղորդող և օգնական:

Նախագիծը զարգացնում է հետևյալ հմտությունները.

1. Մղում է ընթերցանության. սովորողն ընթերցում է ամեն շաբաթ մեկ ստեղծագործություն այն դեպքում, երբ մի ողջ տարվա ընթացքում գուցե չկարդար գոնե մեկը:

2. Սովորեցնում է ճիշտ կառավարել ժամանակը. սովորողը մի քանի անգամ պատմում է տեքստը, որպեսզի կարողանա հմտորեն ներկայացնել ընկերներին և լիարժեք օգտագործել իրեն տրված ժամանակը, որը սահմանափակ է:

3. Սովորեցնում է գրագետ խոսելու, ձայնի երանգները նպատակային օգտագործելու, գրական, խոսակցական կամ բարբառային արտահայտությունները, ժողովրդախոսակցական լեզվի տարրերը տեղին գործածելու արվեստը` հաշվի առնելով տվյալ ստեղծագործության հերոսներին բնորոշ վարքն ու խոսքը:

4. Սովորեցնում է լինել լավ ունկնդիր (սաները գրառումներ են կատարում ընկերների խոսքի ընթացքում, հետո վերլուծում դրանք և հնչեցնում իրենց կարծիքն ու գնահատականը):

5. Ստիպում է համադրել նկարչության և երաժշտության ընձեռած հնարավորությունները և գրական ստեղծագործությունն ընկալել ավելի խորությամբ:

Այս ամենը տեսնելու համար համեցեք կրթահամալիր յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 10:50-ին, իսկ նախագծի ավարտին մենք ձեզ կհրավիրենք մեր գրական հերոսների շքերթին…

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ…

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին նվիրված միջոցառում Մասիսի Նոր կյանք դպրոցում, որտեղ ռազմագիտության դասասենյակը կրում է մեծ հայրենասերի անունը:

Միջոցառման հյուրերն ու մասնակիցներն էին «Օհանյան» կրթահամալիրի ուսուցիչներն ու սաները՝ հերոսի դստեր՝ Ասպրամ Կրպեյանի հետ միասին, որն «Օհանյան» կրթահամալիրի շրջանավարտներից է և ուսանել է իր հայրիկի անունը կրող դասասենյակում:

Դասասենյակն այսօր էլ իր լուսավոր գիրկն է առել մատաղ սերնդին ու փոխանցում է նրան ինքնանվիրման ու մաքառման հերոսական պատմությունն ու ոգին:

Միջոցառման շրջանակներում «Օհանյան» կրթահամալիրի պատմության մասնագետ Սյուզի Կարապետյանի կողմից ներկայացվեց Կրպեյանների պատմական անցյալն ու Իրինա Կրպեյանի մենագրությունը՝ նվիրված Թ.Կրպեյանի կյանքին ու գործունեությանը, նվիրված անդարձ ու հավերժական օրերին…

ԵՐԿՐԻ ՕՐԸ…

Ս․թ․ ապրիլի 22-ին «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի բուսաբանական այգին նշեց Երկրի օրը, որի շրջանակներում կազմակերպվեցին միջոցառումներ:

Երկրի օրը նախագծի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին ակտիվորեն մասնակցում էին նաև «Օհանյան» կրթահամալիրի սաները և ուսուցիչները:

Օրը կազմակերպվեց հետևյալ կերպ.

• 9:30-10:30. Սիրողական հեծանվասպորտ և հեծանվային զբոսաշրջություն

•10:00-ից. «Հայոց լեռների արքակովկասյան ընձառյուծ» ցուցահանդեսի բացումը

•10:00-ին. Աշակերտների ճանաչողական այց Երևանի բուսաբանական այգի, որի շրջանակներում այգու տարածքում տեղադրվեցին աշակերտների կողմից պատրաստված թռչնաբներ։

ԳԻՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ

STEAM ծրագրի (Գիտություն, Տեխնոլոգիա, Ինժեներիա, Արվեստ, Մաթեմատիկա) շրջանակներում կրթահամալիրի սաներն իրականացրին ԳԻՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ նախագիծը:

Նախագծի առաջին փուլը.
Ուսումնասիրեցին, թե ինչ պայմաններում են աճում սերմերը, դա փորձարկեց ու դիտարկեց յուրաքանչյուր աշակերտ՝ աճեցնելով սեփական փոքրիկ «արտը», հետևելով սերմերի «վարքագծին», իսկ «հասուն արտն» արդեն Սուրբ Զատիկին ունեցավ իր ուրույն տեսքն ու ոճը:

Նախագծի երկրորդ փուլը.
Սաներն իմացան նաև Սուրբ Զատիկի նախապատմությունն ու տոնի նշանակությունը, և իրենց ձեռքերով պատրաստեցին խորհրդանշական զարդեր տեխնոլոգիայի դասաժամերին:

Նախագծի երրորդ փուլը.
Իսկ ահա նկարչության դասաժամերին թղթին հանձնեցին իրենց երևակայությունը, պատկերացումներն ու տպավորությունները՝ չմոռանալով այն ամենը, ինչի մասին խոսել էին մայրենիի դասաժամերին, և այն երգերը, որ սովորել էին նախագծի ընթացքում:

Նախագծի չորրորդ փուլը.
Միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Զատիկի տոնին…

Նախագծի դաստիարակչական նշանակությունը.
Բացի նախագծի ընթացքում կատարվող ակնառու աշխատանքներից ու նոր գիտելիքներից՝ սաները սերմերն աճեցնելիս սովորեցին լինել համբերատար ու հոգատար, խնամքով ջրել, երբ անհրաժեշտ է, և հիշել. ամեն ինչ և ամեն ոք մեր շուրջը հոգատարության և համբերատար վերաբերմունքի կարիք ունի, որպեսզի մարդկային հարաբերություններն էլ արևի լույսից ծլարձակող սերմերի նման լինեն դրական, գեղեցիկ ու ներդաշնակ…

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ…

Աշակերտական կոնֆերանս Ծաղկաձորում

Օրակարգ

28.03.17
1. 12:00 – Ժամանում Ծաղկաձոր
2. 12:00 – 13:00 Հանգիստ
3. 13:00 – 14:00 Սեմինար. «Կոնֆլիկտների հաղթահարում»
4. 14:00 – 15:00 Խաղ. «Օգնի’ր ընկերոջդ»
5. 15:00 – 16:00 Ճաշ
6. 16:.00 – 17:00 Սեմինար. «Արժեքային համակարգ. ընկերասիրություն»
7. 17:00 – 18:00 Այցելություն Կեչառիսի եկեղեցի
8. 18:00 – 19:00 Ուրախ խաղեր
9. 19:00 – 20:00 Ընթրիք
10. 20;00 – 21:00 Ինտելեկտուալ խաղեր (թիմերով մրցույթ)
11. 22:00 – 23:00 Ազատ ժամ

29.03.17
1. 9:30 – 10:00 Առավոտյան վարժանք
2. 10:00 -11:00 Նախաճաշ
3. 11:00 – 12:00 Սեմինար. «Լիդերություն»
4. 12:00 – 13:00 Ազատ ժամ
5. 13:00 – 14:00 Դեբատ . «Թիմը պետք է ունենա առաջնորդ»
6. 14;00-15:00 Ճաշ
7. 15:00-16:00 Այցելություն Օրբելի եղբայրների տուն-թանգարան
8. 16;00-17:00 Ինտելեկտուալ խաղեր (թիմերով մրցույթ)
9. 17:00-18:00 Սեմինար. «Անպետք մարդ չկա»
10. 18:00-19:00 Աշակերտական կոնֆերանսի ամփոփում
11. 19:00-20:00 Ընթրիք
12. 20:00-21:30 Ուրախ երեկո (բեմականացում, երաժշտություն, հումոր…)
13. 21:.30-23:00 Ազատ ժամ

30.03.17
1. 9:30 -10:00 Առավոտյան վարժանք
2. 10:00 -11:00 Նախաճաշ
3. 11:00-12:00 Նախապատրաստական աշխատանքներ, վերադարձ Երևան

«Օհանյան» կրթահամալիրի կազմակերպիչ՝ Ս.Հարությունյան

ԱԶԱՏ ՈՒՐԲԱԹ
Թեման՝ ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ…

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակն առանձնանում է համամարդկային գաղափարների ընդգրկունությամբ ու խորությամբ: Վիպակի գեղարվեստական արժանիքներից են կերպարների բարդ այլաբանությունը, նուրբ հումորը, թախծոտ քնարականությունը:

Վիպակում շեշտված է մարդու հավատը բարու հաղթանակի նկատմամբ, մարդկային ջերմ հարաբերությունների գեղեցկությունը: Սենտ Էքզյուպերին նաև պատկերազարդել է վիպակը. նրա պատկերազարդումներն այդ իմաստուն հեքիաթի գեղարվեստական հյուսվածքի անբաժան մասն են:

Իսկ բոլոր կերպարները, որոնց գրքում հանդիպում է Փոքրիկ իշխանը, կա մեզնից յուրաքանչյուրի մեջ…

ԱՆՎՏԱՆԳ ՀԱՄԱՑԱՆՑ…

Դաս- միջոցառումներ տարրական և միջին օղակներում` «Համացանցի վտանգները» խորագրով:

Այս դասերի շրջանակներում սաներն ուսումնասիրել են համացանցից օգտվելու ընթացքում ծագող հավանական վտանգները, անցանկալի իրավիճակները, որոնցում կարող են հայտնվել անզգույշ օգտատերերը: Այնուհետև իրենց քննարկումների արդյունքները ներկայացրել են նկարների կամ լեգո-պատկերների միջոցով:

«Բոլորը պետք է իրազեկ լինեն համացանցից օգտվելու կանոններին, ինչպես նաև պատկերացնեն հավանական վտանգները, կարողանան խուսափել դրանցից»,-գտնում է ինֆորմատիկայի մասնագետ Մարիա Լիսիցինան:

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2017…

Ավարտվեցին «Օհանյան» կրթահամալիրի աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները, և արդյունքում` աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 10-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մխիթարյանը:

Սիրելի’ Դավիթ, քեզ մաղթում ենք հաջողություններ և նախընտրական քարոզարշավի ընթացքում տրված խոստումների հետևողական իրականացում…

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ…

Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»: Այս տոնը հիմնվել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ:

Գրքի տոնն այդ օրը նշելը պատահաբար չէ ընտրված: 1869 թ. այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնվել է տաղանդաշատ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:

«Օհանյան» կրթահամալիրի սաները ևս սիրով են միմյանց գիրք նվիրում և ուղղում գեղեցիկ, անմոռաց խոսքեր…

«ՈՒՐԱԽՆԵՐԻ ԵՎ ՀՆԱՐԱՄԻՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ»…

Այսօր «Օհանյան» կրթահամալիրում տեղի ունեցավ «Ուրախների և հնարամիտների ակումբ» մրցույթը:

Միջոցառման սկզբին ռուսաց լեզվի մանկավարժ և մրցույթի կազմակերպիչ Էլմիրա Բաբլումյանը ներկայացրեց այս նախագծի նպատակը` շեշտելով առակների միջոցով մարդու մեջ մարդկայինը սերմանելու վեհ գաղափարը: Խոսեց Իվան Կռիլովի (որի առակների վրա էլ կանգ էր առել սաների ընտրությունը) ապրած ժամանակաշրջանի, կենսագրության և ստեղծագործությունների մասին:

«Տորնադո» և «Դյուցազուններ» թիմերը մրցեցին չորս փուլով.
1. Ներկայացրին դրվագներ Ի.Կռիլովի կյանքից:
2. Պատասխանեցին թեմայի շուրջ ուսուցչի կողմից հնչեցրած հարցերին` կատարելով ներխմբային քննարկումներ:
3.Մրցեցին թիմերի ավագները:
4.Ներկայացրին փոքրիկ բեմադրություններ:

Գնահատումների արդյունքում հաղթող ճանաչվեցին երկու թիմերն էլ:

Այն, ինչ արվեց, արվեց բարձր մակարդակով և ուսուցողական նուրբ ենթատեքստով: Ուսուցչի հարցադրումներում, օրինակ, հնչեցին այնպիսի բառ-հատկանիշներ, որոնցից յուրաքանչյուր մարդ պետք է զերծ մնա (նախանձություն, ատելություն, թշնամանք…), իսկ աշակերտները իբրև պատասխան փորձում էին գտնել նշված բառերի հականիշները:

Իսկ բեմականացումների ժամանակ աշակերտները դարձան փոքրիկ դերասաններ` առակների հերոսներին ներկայացնելով իրենց թե’ զավեշտական, թե’ նախընտրելի կողմերով` հաճախ փոխելով սյուժետային մանրամասները և առաջարկելով իրենց ժամանակակից, նոր լուծումները:

Կեցցե’ք, մեր սիրելի սաներ և սրտացավ ուսուցիչներ…

ԱԶԱՏ ՈՒՐԲԱԹ ՆԱԽԱԳԻԾԸ…

Գրավոր և բանավոր խոսքի զարգացման նախադրյալն ընթերցանությունն է, որին մղում է ընթերցասիրությունը, ինչը, սակայն, հազվադեպ բնութագիր է մերօրյա սերնդի ներկայացուցիչների համար:

Դպրոցի և ծնողի դերը մեծ է այս հարցում. ինֆորմացիայի բազմաբնույթ աղբյուրները յուրօրինակ արգելք են գրքի ճանապարհին, և մեր` ավագ սերնդի պարտքն է սահմանափակում դնել համացանցի չմշակված ու չդասակարգված ինֆորմացիայի հոսքի առջև և երեխային մղել դեպի գիրքը, դեպի իրական ընթերցանությունը, որն էլ կդառնա հիմնավոր գիտելիք, լայն աշխարհայացք, մտքերը վարժ ձևակերպելու, հարթ խոսելու, կարծիքները հիմնավորված արտահայտելու կարողություն:

Այս նպատակին է միտված վեցերորդ դասարանում կազմակերպվող ԱԶԱՏ ՈՒՐԲԱԹ նախագիծը, որի անվանումը պայմանավորված է նրանով, որ ուրբաթ օրը` այդ դասաժամերին, աշակերտներն ազատվում են ավանդական դասի սահմանափակումներից և դառնում ուսումնական գործընթացի լիարժեք տերը. սեփական նախասիրությամբ են ընտրում գրական ստեղծագործությունը, այն ներկայացնելու ձևը. և յուրաքանչյուր աշակերտ վարում է դասի` իրեն վստահված փոքրիկ հատվածը` փորձելով նաև ընկերների մտքի սեփականությունը դարձնել այն ստեղծագործությունը, որն ինքն ընթերցել է շաբաթվա ընթացքում:

Այսպիսով` կարևորվում է աշակերտի դերը, իսկ ուսուցիչը դառնում է ուղղորդող և օգնական:

Նախագիծը զարգացնում է հետևյալ հմտությունները.
1. Մղում է ընթերցանության. սովորողն ընթերցում է ամեն շաբաթ մեկ ստեղծագործություն այն դեպքում, երբ մի ողջ տարվա ընթացքում գուցե չկարդար գոնե մեկը:

2. Սովորեցնում է ճիշտ կառավարել ժամանակը. սովորողը մի քանի անգամ պատմում է տեքստը, որպեսզի կարողանա հմտորեն ներկայացնել ընկերներին և լիարժեք օգտագործել իրեն տրված ժամանակը, որը սահմանափակ է:

3. Սովորեցնում է գրագետ խոսելու, ձայնի երանգները նպատակային օգտագործելու, գրական, խոսակցական կամ բարբառային արտահայտությունները, ժողովրդախոսակցական լեզվի տարրերը տեղին գործածելու արվեստը` հաշվի առնելով տվյալ ստեղծագործության հերոսներին բնորոշ վարքն ու խոսքը:

4. Սովորեցնում է լինել լավ ունկնդիր (սաները գրառումներ են կատարում ընկերների խոսքի ընթացքում, հետո վերլուծում դրանք և հնչեցնում իրենց կարծիքն ու գնահատականը):

5. Ստիպում է համադրել նկարչության և երաժշտության ընձեռած հնարավորությունները և գրական ստեղծագործությունն ընկալել ավելի խորությամբ:

Այս ամենը տեսնելու համար համեցեք կրթահամալիր յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 10:50-ին, իսկ նախագծի ավարտին մենք ձեզ կհրավիրենք մեր գրական հերոսների շքերթին…

«ԱՆՏԱՐԵՍ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ…

Գրքի սկզբնավորումը կապված է գրի ստեղծման հետ, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի։ Անցյալում հին ժողովուրդները գրել են հիմնականում կավե սալիկների վրա։ Չինաստանում գրել են հնդկեղեգից (բամբուկ) պատրաստված շերտիկների վրա և շարել ամուր թելի վրա։ Ավելի ուշ չինացիները գրել են մետաքսի, իսկ մ. թ. II դարից՝ թղթի վրա։ Հին Եգիպտոսում նախ գրել են կավե սալիկների, այնուհետև՝ պապիրուսի վրա:

Մ.թ.ա. II դարում Պերգամոն քաղաքում կենդանիների կաշվից պատրաստվել է նոր գրանյութ և քաղաքի անունով կոչվել պերգամենտ։ Այն մեզ հայտնի մագաղաթն է։ Գրքի զարգացման խոշոր ազդակ էր 1447 թ.-ին Յոհան Գուտենբերգի տպագրության գյուտը, որով դրվեց գրքի տպագրության հիմքը։

Իսկ թե ինչպես, ինչ նորագույն տեխնոլոգիաներով է իրականացվում գրքի տպագրությունն այսօր, «Օհանյան» կրթահամալիրի 5-րդ դասարանի աշակերտները փորձեցին պարզել «Անտարես» հրատարակչությունում, ուր և նրանց ներկայացրին գրքի արարման ողջ ընթացքը:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ…

Հայրենասիրություն և հայապահպանություն. հավերժական արժեքներ, որոնք յուրաքանչյուր հայ ուսուցիչ պետք է սերմանի իր ամեն մի դասով, խոսքով կամ արարքով…

Եվ կրկին…
Շնորհավոր տոնդ, մեզ այսպիսի հրաշալի տոներ պարգևող հայոց հաղթական բանակ…

Հայոց բանակի 25-ամյակին նվիրված դաս-միջոցառում՝ կազմակերպված Սեդա Հարությունյանի և Սյուզի Կարապետյանի ջանքերով…

ԿՐԵԱՏԻՎ ՏՈՆԱԾԱՌ ՆԱԽԱԳԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ…

Անսահման ոգևորություն, արդար մրցակցության ոգի, ուրախություն և երջանկություն. այսպես բնութագրեցին իրենց զգացողությունները հենց իրենք՝ աշակերտները, որոնք մասնակցեցին այսօր կրթահամալիրում կայացած կրեատիվ տոնածառերի աճուրդին:

Իսկ այն հարցին, թե ինչ սովորեցին նախագծի ընթացքում, նրանք պատասխանեցին. «Ձեռք բերեցինք թիմում աշխատելու կարողություններ, զարգացրեցինք մեր ստեղծագործական մտածելակերպը, սովորեցինք՝ ինչպես ձեռքի տակ եղած նյութերից ստեղծել գեղեցիկ և պիտանի իրեր և, ամենակարևորը, մեր չափով փրկեցինք բնությունն աղտոտումից՝ տոնածառերի պատրաստման նպատակով օգտագործելով թափոններ»:

Վաճառքին ակտիվ մասնակցում էին նաև ծնողներն ու ուսուցիչները՝ չկորցնելով առիթը՝ ձեռք բերելու իրենց նախընտրած տոնածառը:

Իսկ ֆեյսբուքյան հաղթող ճանաչված տոնածառը գնեցին ԱՄՆ-ից. Էլիզն ու Իզաբելը նախընտրեցին իրենց տունը զարդարել հենց այդ տոնածառով:

Այսպես՝ այլընտրանքային տոնածառերի վաճառքով ավարտվեց «Կրեատիվ տոնածառ» նախագիծը, որն իրականացավ հետևյալ փուլերով.
1. Աշակերտներն ուսումնասիրեցին տարբեր երկրների ամանորյա սովորույթները, տոնածառեր և զարդարանքներ պատրաստելու եղանակները:
2. Առաջարկեցին իրենց այլընտրանքային տարբերակները և կյանքի կոչեցին նոր գաղափարները:
3. Տոնածառերի ցուցահանդեսը ներկայացվեց ֆեյսբուքյան հետաքրքրասերների դատին, և առավելագույն LIKE-եր հավաքած տոնածառը ճանաչվեց հաղթող, իսկ դասարանն արժանացավ մրցանակի:
4. Գնողին ներկայացվեցին բոլոր տոնածառերն ու կազմակերպվեց աճուրդ: Ի դեպ՝ աննախադեպ գներով վաճառվեցին գրեթե բոլոր տոնածառերը:
Արդյունքում՝ բոլորն ուրախ ու գոհ էին իրենց ձեռք բերած նյութական և ոչ նյութական արժեքների համար:

ՍԵՄԻՆԱՐ-ՀԱՆԴԻՊՈՒՄ…

21.12.16-ին տեղի ունեցավ «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» ծրագրի առաջին կողմնորոշիչ սեմինար-հանդիպումը, որին մասնակցում էր նաև «Օհանյան» կրթահամալիրի ինֆորմատիկայի մասնագետ Մարիա Լիսիցինան:

Ծրագիրը նախատեսում է տասներկուշաբաթյա ուսուցում, որի ընթացքում աղջիկները իրենց համայնքում կբացահայտեն որևէ սոցիալական խնդիր և կպատրաստեն բջջային հավելված` ուղղված այդ խնդրի լուծմանը: Մասնակից թիմերը նախ կմրցեն Հայաստանում: Հայաստանում հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մրցույթին: Հաղթող թիմը հրավեր կստանա մասնակցելու Սան ֆրանցիսկոյում կազմակերպվող Համաշխարհային շնորհանդես գագաթաժողովին և մրցանակաբաշխությանը:

Տեղեկացնում ենք, որ «Օհանյան» կրթահամալիրում արդեն իսկ ձևավորվել է այս ծրագրի մասնակից խումբը, որի աշխատանքները կմեկնարկեն 2017թ. հունվարի 10-ից:
Հաջողություն ենք մաղթում մեր թիմին:

ԼԵԳՈ-ԱՄԱՆՈՐ…

STEAM ծրագրի ամենաուրախ նախագիծը` լեգո տոնածառներ. կառուցում են աշակերտները…

Հիշեցնում ենք.
«Օհանյան» կրթահամալիրի նախակրթական և տարրական դպրոցներում ներդրված է STEAM (Գիտություն, Տեխնոլոգիա, Ինժեներիա, Արվեստ, Մաթեմատիկա) ուսումնական պլանը, որը զարգացնում է
– ստեղծագործական մտածողություն,
– կառուցողական մտածողություն,
– հնարամտություն,
– երևակայություն,
– մանր մոտորիկան և
– տրամաբանությունը:

ԻԹՎԻՆԻՆԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…

Ներկայացնում է ինֆորմատիկայի մասնագետ Մարիա Լիսիցինան

Իթվինինգի շրջանակներում իրականացված այս նախագծի նպատակն էր երեխաների իրավունքների ուսումնասիրությունը և հանդուրժողական միջավայր ստեղծելը, իսկ արդյունքում պատրաստում են այդ գաղափարներն արտահայտող պոստեր ու մեծահոգաբար միմյանց հետ փոխանակում սիրելի խաղալիքները…

ԱՇՈՒՆ…

Տարվա եղանակներ, փոփոխություններ, գլոբալ տաքացում, երկրի պտույտ, աշխարհագրական լայնություն և այլ հասկացություններ երեխաներն ուսումնասիրում են գիտության դասերին, ստեղծագործում և բնության գեղեցկությունն են ներկայացնում մայրենիի դասերին, իսկ ահա տեխնոլոգիայի դասերի արդյունքում ստանում են այսպիսի աշխատանքներ…

Թեման. ԱՇՈՒՆ…

15134604_1342086882492264_5709940287822532560_n

ՀՈԳԵԲԱՆԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ՕՂԱԿԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԵՏ…

«Օհանյան» կրթահամալիրի հոգեբան Մարիաննա Սարգսյանը ուսումնական տարվա ընթացքում զուգահեռաբար աշխատում է թե’ ծնողների, թե’ մանկավարժների, թե’ սաների հետ` դառնալով ուսումնական պրոցեսում ծագած դժվարությունները ժամանակին և հեշտ հաղթահարելուն նպաստող յուրատեսակ օղակ: Ավելին>>

ԱՄԵՆԻՑ «ՔԱՂՑՐ» Ա ՏԱՌԸ…

Այս առանձնահատուկ դասի բոլոր պահերը ջերմ էին, բոլոր ակնթարթները` ուսուցողական, բոլոր թխվածքաբլիթներն էլ` համեղ, սակայն ամենից համեղը Ա տառի պատկերով թխվածքաբլիթներն էին, քանի որ այսօր` տառաճանաչության անդրանիկ դասին, կրտսեր վարժարանականները սովորեցին հայոց այբուբենի առաջին` Ա տառը:

Թե ինչպես հեքիաթը իրականություն դարձավ հենց դասասենյակում, հիացրեց ու զարմացրեց թե’ սաներին, թե’ ծնողներին, որոնք այնպիսի թրթիռով էին սպասել այս օրվան…

Հեքիաթի մեջ մի փոքրիկ տնակ կար` տառերի տնակը, որը հայտնվեց դասասենյակում, ու մեր փոքրիկները թակեցին իրենց կյանքում ամենակարևոր դուռը` գրաճանաչության և գրագիտության անսահման ու անեզր դուռը… և հանդիպեցին Ա տառին…

Նրանք հաջորդ դասերին կթակեն նաև մյուս տառերի դռնակները, կբացահայտեն նոր աշխարհներ, կճանաչեն նոր հորիզոններ, սակայն Ա ՏԱՌԸ, ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ և ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ միշտ կլինեն առանձնահատուկ ու անմոռաց…

Առաջին դասարան, դասվար՝ Արմինե Արզանյան

14695454_1301514006549552_8433870729880223832_n

ՄԵՐ ՈՒՐԱԽ ԹԻՄԸ…

Ուսուցիչները գիտեն կազմակերպել հետաքրքիր միջոցառումներ ոչ միայն աշակերտների, այլև հենց իրենց համար.
երգի, պարի ու խաղերի մրցույթ, հումորապատումներ ու կատակ, միայն ծիծաղ ու ջերմություն, մի խոսքով՝ ուրախ ու անմոռաց օր…

Եվ կրկին՝
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻՉ…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀՌՈՄԻՑ ԷԼ ՀԻՆ ՄԵՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔ…

14601102_1298622240172062_3891529011896689358_n

ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄՆ «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ…

«Օհանյան» կրթահամալիրում տեղադրված շարժական ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄԸ իսկական հրաշք պարգևեց մանուկներին:

Նրանք մեծ հիացմունքով էին դիտում գմբեթաձև էկրանին արտապատկերվող աստղերը, մոլորակները և այլ տիեզերական օբյեկտներ, որոնք գրեթե իրական կերպով շարժվելով` առաջացնում էին «Տիեզերքի շարժման» տպավորություն:

Ուսուցողական ֆիլմերի ցուցադրութունն ուղեկցվում էր երաժշտությամբ, ինչն ավելի տպավորիչ էր դարձնում ցուցադրությունը:

14581564_1297432860291000_5362438261874890365_n

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ 2016 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ…

Նորարարությունները կրթության հետ զուգակցող «Օհանյան» կրթահամալիրն առաջին տարին չէ, որ մասնակցում է ԴԻՋԻԹԵՔ էքսպոյին, սակայն այս՝ 2016թ. մասնակցությունը բացառիկ էր՝ սաների նոր գաղափարներով ու ակտիվությամբ, նախագծված ռոբոտների տեսակներով ու բարդությամբ:

Այս հաջողության համար երախտապարտ ենք միշտ «Օհանյան» կրթահամալիրի կողքին գտնվող ԱԴՈՒՐՅԱՆՆԵՐԻ ընտանիքին. հենց այս ընտանիքի անդամները՝ գիտության և մանկավարժության նվիրյալներն էին, որ ստեղծեցին առաջընթացի նախապայմանները՝ կրթահամալիրին նվիրելով ռոբոտների հավաքածուներ և ինժեներական մտածողության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված անհրաժեշտ այլ պարագաներ:

Իհարկե, առանց նորարար մանկավարժի՝ անհնար կլիներ կյանքի կոչել գաղափարը, ուստի շնորհակալ ենք նաև ռոբոտաշինության դասընթացի և խմբակի ղեկավար Մարիա Լիսիցինային:

ԴԱՍ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ…

Մինչ Ազգային պատկերասրահ այցելելը կրթահամալիրի կրտսեր սաներն արդեն հասցրել էին ճանաչել ու սիրել Սասունցի Դավթին՝ յուրաքանչյուրն իր մեջ փնտրելով նրա հերոսական գծերը:

Իսկ պատկերասրահում կազմակերպված դասի արդյունքում նրանք էլ ավելի խորացրին իրենց գիտելիքները՝ լսելով հատվածներ էպոսից, տալով իրենց հուզող հարցերը, պատմելով ու պատկերացնելով անօրինակ արարքները հայ հերոսի:

Հերոսապատումը հյուսվեց խոսուն նկարների շուրջ, որոնք ներկայացնելիս դասընթացավարը տեղեկություններ հաղորդեց նաև «Սասնա ծռեր» ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ հայտնի Հակոբ Կոջոյանի կյանքի ու գործունեության մասին:

Ամենից հետաքրքիրը, սակայն, երեխաների կողմից շատ սիրված փեզլի կառուցման թիմային աշխատանքն էր, որով էլ ավարտվեց նրանց առաջին ու անմոռաց արտագնա դասը՝ կազմակերպված հոգատար ու սիրելի դասվար Լուսինե Խաչատրյանի ջանքերով…

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԸ…

Անկախության սերունդը հանդես է գալիս կանխատեսումներով. ինչպիսի՞ն կլինի անկախ Հայաստանը 2050 թվականին, և կլինի՞ արդյոք անկախ… Ավելին>>

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԻ ՀԵՏ…

«Օհանյան» կրթահամալիրի հոգեբան Մարիանա Սարգսյանի հետևողական աշխատանքն ամեն պահի և ամենուր է՝ արդյունավետորեն համաձայնեցված ծնողների, սաների, ուսուցիչների և տնօրենության հետ:

Սակայն նա առանձին ուշադրությամբ է վերաբերվում առաջին դասարան հաճախող սաներին և նրանց ծնողներին, քանի որ այս շրջանում անհանգստությունները տարբեր են, սպասումները՝ շատ, որոշումները՝ ճակատագրական: Ավելին>>

ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ՕՀԱՆՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ…

Մեր դպրության դարբնոցում

Կրկին տոն է, ցնծություն:

Պայծառ արև, ուրախ դեմքեր,

Սեպտեմբերն է կրկին եկել…

14202728_1266439763390310_6702173643751898364_n

 

 

 

 

 

 

Նկարաշարը այստեղ>>

ՔԱՅԼԵՐԹ «ԵՐԵԽԱՆԵՐ ԱՌԱՆՑ ՑԱՎԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…

«Օհանյան» կրթահամալիրի սաները մասնակցեցին «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի կողմից կազմակերպված քայլերթին, որի նպատակն է աջակցել արթրիտով հիվանդ երեխաներին, ինչպես նաև հասարակությանը իրազեկել խնդրի մասին: Ավելին>>

13394152_1196199220414365_5940608770410379023_n

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ…

Թող ամենազոր Տիրոջ օրհնությամբ
Բարին լինի հար ուղեկիցը քո,
Ընտրես միմիայն ազնիվ ճանապարհ`
Ներդաշնակ անկեղծ մղումին հոգու:

Քայլերդ դառնան թևաբաց թռիչք,
Ըմպես անհունի երկնային ընծան,
Թե ալեկոծվես, միայն վերելքից,
Ու սիրտդ շահած հաղթությամբ ցնծա:

sa

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ…

Մայիսի 23-ին, 24-ին և 25-ին «Օհանյան» կրթահամալիրում ԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԻ օրեր էին:

Առաջինից տասներկուերորդ դասարանի սաները անհատապես կամ իրենց ծնողների հետ միասին ներկայացրեցին սեփական գիտական աշխատանքները, գիտափորձեր, ուսումնասիրություններ, որ կատարել են ուսումնական տարվա ընթացքում: Այս յուրօրինակ ամփոփում-ստուգատեսը նպատակ ուներ ընտրելու լավագույն աշխատանքներն ու գիտափորձերը, որոնք կներկայացվեն ս.թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայանալիք Գիտության ընդլայնված փառատոնի ընթացքում: Ավելին>>

sa

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ…

«Օհանյան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաները ուսուցիչների հետ միասին անմոռաց օր անցկացրին Բյուրականի աստղադիտարանում…

12

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՇԱԲԱԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄԸ…

«Օհանյան» կրթահամալիրում մեկնարկել է գիտելիքների ստուգման շաբաթը:

Ներքին գնահատման այսօրինակ համակարգը ներդրվել է շուրջ քսան տարի առաջ՝ կրթահամալիրի գործունեության առաջին իսկ օրերից:

Քննություններն ընթանում են գրավոր կարգով՝ բնագիտական և հումանիտար հոսքի բոլոր առարկաներից՝ սկսած երրորդ դասարանից: Թեստերը նախապես կազմվել են անկախ հանձնաժողովի կողմից՝ ելնելով առարկայական ծրագրերից և նախասահմանված վերջնարդյունքներից: Ավելին>>

12

ԱՐՏԱԳՆԱ ԴԱՍԵՐԻ ՇԱՐՔԻՑ…

«Օհանյան» կրթահամալիրի միջին և ավագ դպրոցի սաները շարունակում են լրացնել իրենց գիտելիքների պաշարը: Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված սեմինար-պարապմունքներին հաջորդեց բաց դասը հիդրոմետ կայանում:

Արտագնա դասի նպատակն էր զարգացնել գիտելիքներ և հմտություններ բնագիտությունից, էկոլոգիայից, բնապահպանությունից` ձևավորելով սովորողների դիտարկելու, ստեղծագործելու, հետազոտելու ունակությունը, տրամաբանական մտածողությունը, եզրակացություններ անելու կարողությունը:

13265840_1184395028261451_5848227319681271255_n

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ…

Շարունակական է նաև համագործակցությունը Երիտասարդ կենսաբանների հետ… Սույն թվականի մայիսի 13-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ «Տարվա կենսաբազմազանություն 2016» հանրային արշավի շրջանակներում կազմակերպել էր սեմինար-քննարկում «Օհանյան» կրթահամալիրում: Ավելին>>

ԻԹՎԻՆԻՆԳՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ…

«Օհանյան» կրթահամալիրի անգլերենի մասնագետ Սոնա Մանուկյանը և նրա աշակերտները սկսել են World Cuisines eTwin into Our Life իթվինինգյան նախագիծը: Նախագծի գործընկերներն են Ուկրաինայի Խուստ և Դով, Պորտուգալիայի Օլհաո քաղաքների դպրոցները,ինչպես նաև Հայաստանի Այգեկ միջնակարգ դպրոցը:

Նախագծի նպատակներն են`

Ձեռք բերել գիտելիք տարբեր ազգերի լեզուների և մշակույթի պատմության մասին:

Ներկայացնել մշակույթը:

Զարգացնել լիդերության, խնդիրների լուծման,ստեղծագործական, հաղորդակցման և համագործակցային հմտությունները:

Ընդլայնել ՏՀՏ և օտար լեզուների հմտությունները:

Զարգացնել հետազոտական և ներկայացման հմտություններ:

Ձեռք բերել ընկերներ:

Նախագծի շրջանակներում ուսուցիչներն ու աշակերտները ժամանակ առ ժամանակ իրականացնում են առցանց հանդիպումներ:
2016 թ. մայիսի 5-ին կայացավ առցանց հանդիպում «Օհանյան» կրթահամալիրի, Այգեկ միջնակարգի դպրոցի և Ուկրաինայի Խուստ դպրոցի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախագծի նպատակներն իրականացնելու հարցերը: Նրանք քննարկեցին ոչ միայն մշակույթի պատմության հարցերը, այլև ձևավորեցին ազգամիջյան խմբեր, որպեսզի շարունակեն իրականացնել նախագիծը: Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել թիմի աշխատանքներին…

ՕԼԻՄՊԻԱԴԱ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ…

Մաթեմատիկայի օլիմպիադան կազմակերպեցին և վարեցին մաթեմատիկայի ուսուցիչներ Զարինե Դովլաթյանը և Մարգարիտա Բոստանջյանը: Տրամաբանական հարցեր, ռեբուսներ, զարգացնող մտավարժանք. մրցույթը բուռն էր ու հետաքրքիր: Սաներն ակտիվ էին և շահագրգռված` հաղթանակ բերելու սեփական թիմին:

2

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ ՍԻՐԵԼԸ…

Հայրենի բնաշխարհին ու նրա պահպանությանն էր ուղղված օրերս կազմակերպված աշակերտական սեմինարը:

Ունենալ սեփական ներդրումը սեփական երկրի ու ողջ աշխարհի պահպանության գործում, գնահատել, սիրել, խնայել բնությունը, մշակել և վերաօգտագործել, ստեղծագործել և ստեղծել անգամ թափոններից. թեմաներ, որ քննարկվեցին սեմինարի ընթաքում՝ «Օհանյան» կրթահամալիրի հետ համագործակցող «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության անդամների հետ միասին:

Սեմինարի ավարտին աշակերտներն իրենց ավագ ընկերներին ցույց տվեցին սեփական աշխատանքները՝ արվեստի գործեր՝ պատրաստված բացառապես թափոններից:

Նշենք, որ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հկ-ի անդամների հետ հանդիպումներ տեղի են ունենում պարբերաբար՝ ընդգրկելով տարիքային տարբեր խմբեր. քննարկումներին հաջորդում են գործնական աշխատանքները, գործնական աշխատանքներին կհաջորդեն ցուցադրությունները:

Կարևորում ենք ոչ միայն գիտուն, այլև ստեղծագործող, զգացող ու վերապրող անհատներ դաստիարակելը:

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 24-ԱՄՅԱԿԻՆ…

Մայիսյան տոներով են փառավորվում մեր հաղթանակները:

Շու­շիի ա­զա­տագ­րու­մը լոկ ճա­կա­տա­մարտ չէր և հաղ­թա­նակ չէր ըն­դա­մե­նը, հա­յա­շունչ քա­ղա­քի վե­րա­դար­ձը վճռա­կան բե­կում էր և՛ ար­ցախ­յան պա­տե­րազ­մում, և՛ մեր հո­գի­նե­րում:

Այսօր մեր փոքրիկները կատարեցին հայրենասիրական երգեր, հնչեցրին բանաստեղծություններ՝ փառք տալով ­հին ու նոր մեծ հաղ­թա­նա­կների հա­մար նա­հա­տա­կ­­ված հա­յոր­դի­նե­րին:

Շնորհավորեցին մա­յիս­յան բո­լոր հաղ­թա­կան տո­նե­րը. Մա­յի­սի 8-ը՝ Շու­շիի ա­զա­տագ­րութ­յան, Մա­յի­սի 9-ը՝ 2-րդ­ աշ­խար­հա­մար­տի մաս­նա­կից հայ զին­վոր­նե­րի հաղ­թա­նա­կի, Մա­յի­սի 28-ը՝ Հա­յաս­տա­նի 1-ին հան­րա­պե­տութ­յան ստեղծ­ման օրերը…

13178770_1177151272319160_1517076659451305983_n

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԻ ՀՈԳԻՆ Է…

Պարարվեստ և երաժշտական ճաշակ. անկրկնելի էր պարին ու երգին նվիրված այս գեղեցիկ օրը, որը մեզ պարգևեցին պարուսույց Էդիտա Կարապետյանը և ջութակահարուհի Կարինե Սարգսյանը` մեր սիրելի սաների հետ միասին…

par

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ…

Ապրիլի 29-ին Ավան համայնքում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Համերգին ակտիվորեն մասնակցում էր «Օհանյան» կրթահամալիրում գործող ԷԴԻՏ պարային ստուդիան՝ պարուսույց Էդիտա Կարապետյանի գլխավորությամբ: Փայլուն կատարումների և շնորհակալագրի արժանանալու համար շնորհավորում ենք մեր սիրելի պարուսույցին, մաղթում պարերի պես գունեղ ու երաժշտության պես ջերմ օրեր… Ավելին>>

է

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱԳԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ…

Ապրիլյան պատերազմը փոխեց նաև դպրոցականների մտածողությունը, վերաբերմունքը հայրենիքի, ժողովրդի, ու սեփական անձի նկատմամբ` բարձրացնելով ինքնագիտակցությունը որակական նոր աստիճանի…

Ինքնաբուխ էր ութերորդ դասարանի սաների կազմակերպած բաց դասը` նվիրված հայոց քաջորդիներին: Ոգեշունչ խոսքեր, հայրենասիրական երգեր, երդման արարողություն ու լռության րոպե…

Օդը լիքն էր հայրենասիրությամբ:

 ն

ԳԱՐՆԱՆԱԲԱՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ…

Ոգևորիչ է, երբ ծառատունկ անելիս էլ կողքիդ է հիմնադիր-տնօրենը…

սա

ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՍ…

Առաջին դասարանցիների հանդեսը: Ավելին>>

sa

ԱՊՐԻԼԻ 24. ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ…

Այսօր Եռաբլուր պանթեոնում մեր հարգանքի տուրքը մատուցեցինք ապրիլյան քառօրյա պատերազմում բոլորիս անվտանգության համար իրենց կյանքը տված մեր հերոսներին: Յուրաքանչյուր երեխա բարձր գիտակցումով էր մոտենում սրբավայրի խորհրդին և իր համեստ լռությամբ ու մտախոհ դեմքի արտահայտությամբ մտովի վերլուծում էր կորստի մեծ, ցավոք, անդառնալի գինը: Այո՛, այս սերունդն ավելի ուժեղ է, ավելի կայուն է իր պայքարով, և այդ խոսքերի ճշմարտացիությունը թերևս հաստատեց մեր հերոսացած զինվորներից մեկի հարազատը, որը, գնահատելով մեր երեխաների հայրենասիրությունը, ուղղակի ասաց.
ԵՐԱՆԻ ՄԵԶ ԷԼ ԱՅՍՊԵՍ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԻՆ…

Սյուզի Կարապետյան

22

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ…

Երկներ երկին,
Երկներ երկիր,
Երկներ և ծովը ծիրանի…

Վահագնի առասպելը հաստատումն է այն գաղափարի, որ անհիշելի ժամանակներից հայ ժողովուրդն ունեցել է օդի, ջրի և հողի պաշտամունքներ և աստվածություններ: Ահա թե ինչու Ռոզա Սուքիասյանի և Էլմիրա Բաբլումյանի համատեղ ջանքերով կազմակերպած համակցված դասը սկսվեց օդի, ջրի և հողի խորհրդանշական «թագավորությունների» աշխատանքներով:

Դասը նվիրված էր Երկիր մոլորակի պաշտպանության օրվան:

Օդը, ջուրը և հողը խորհրդանշող թագավորություն-խմբերը ներկայացրին նկարներ, բանաստեղծություններ, գիտական բացատրություններ բնության գլխավոր տարրերի մասին:
Թափոնագործության դասին պատրաստված մակետի միջոցով բացատրվեց ջրի շրջապտույտը, այնուհետև դիտեցին մուլտֆիլմ և կատարեցին վերլուծություններ:
Իբրև ամփոփում՝ խմբերը պոլիէթիլենային տոպրակների վրա պատկերեցին ջրապտույտը, տոպրակները լցրեցին ջրով, փակեցին և պտտելով տեսանելի կերպով ցույց տվեցին ջրի գոլորշիանալու ու նորից անձրևի կամ ձյան տեսքով երկիր վերադառնալու գործընթացը:

Դասին ներկա էր նաև աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Օհանյան» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, աշխարհագրության դասագրքերի հեղինակ Սուրեն Օհանյանը, որը հետաքրքիր և տրամաբանական հարցեր ուղղեց սաներին՝ բնության երևույթների մասին:

Սաները ևս ունեին գիտական հարցադրումներ, ուստի նախագծի հետագա փուլում նրանք կհանդիպեն Սուրեն Օհանյանի հետ՝ ուղղելու համար իրենց հարցերը՝ գիտական պատասխաններ և մեկնություններ ստանալու ակնկալիքով: Ավելին>>

r

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՕՐԵՐ…

Մեկնարկել է ֆուտբոլասերների մրցաշարը «Օհանյան» կրթահամալիրում… Թիմերին մաղթում ենք հաջողություններ… Ավելին>>

13010606_1164916383542649_6792960131738250025_n

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՌՈԲԻՆ ՀՈՒԴ

ՌՈԲԻՆ ՀՈՒԴ. ներկայացնում են 6-րդ դասարանի սաները (ներկայացումը պատրաստել է անգլերենի մասնագետ Լուսինե Էվոյանը): Ավելին>>

123

ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ՀՅՈՒՐԵՐԸ…

«Նյուտոնիկ» նախակրթարանի և տարրական դպրոցի կրտսեր խմբի սաները այցելեցին «Օհանյան» կրթահամալիրի գրադարան: Գրքի գոյությունն ու ամենօրյա շփումը երեխաների համար հարկավոր է դարձնել կենսակերպ և պահանջմունք:
Երեխաներն ընկալեցին, թե ինչ ասել է գրադարան, ինչպիսի՞ գրքեր կարող են լինել և թե որքա՜ն կարևոր բան է ընթերցանությունը:

12923302_762821700484062_4660964801115457917_n

ԳՐՔԻ ՕՐՎԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…

Միջին օղակի սաները արտագնա դասն անցկացրին տպարանում՝ տեսնելու համար «գրքի ծննդյան» գործընթացը: Ցանկությունը մեծ էր ավելի երկար հետևելու բոլոր աշխատանքներին, ընթերցելու նորատիպ գրքերը, իսկ ապագայում սեփական գիրքը հրատարակելու երազանքը բույն դրեց շատերի հոգում…

12733468_1119818391385782_1974705531152519646_n

«ՉԱՄԻՉԻ ԲԱԼԵՏԸ ՋՐՈՒՄ»…

Զվարճալի այս գիտափորձը դարձավ նոր գիտելիքների ձեռքբերման միջոց:

Երբ երեխաները ջրին խառնեցին քացախ և խմորի սոդա, առաջացան պղպջակներ, որոնք հավաքվեցին ջրում ընկղմված չամիչների տակ:

Եվ հանկարծ… չամիչներն սկսեցին «ցատկոտել»:

«Չամիչների բալետը», սակայն, շատ կարճ տևեց. որոշ ժամանակ անց պղպջակները պայթեցին, և «հոգնած» չամիչներն իջան ջրի հատակը:

123

ԳԱՐՆԱՆԱԲՈՒՅՐ ՏՈՆԸ` ՁՄՌԱՆ ԳՐԿՈՒՄ…

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջի տոնը:

Տոնի կապակցությամբ «Օհանյան» կրթահամալիրի հյուրն էր Ավան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հարությունը, որը մեկնեց տոնի խորհուրդը և օրհնեց ներկաներին…

Հետո բակում բոցկլտաց Տեառնընդառաջի խարույկը, թնդաց շուրջպարն ու թևածեց երգը…

123

ԱՅՑ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱ ԹԱՆԳԱՐԱՆ…

Դասերն ավելի լիարժեք և տպավորիչ դարձնելու նպատակով կրթահամալիրում հաճախ կազմակերպվում են այցելություններ և արտագնա դասեր:
Այս անգամ հինգերորդ դասարանն այցելեց երկրաբանության թանգարան:

Թանգարանում սաներին հետաքրքրեցին ապարները` կվարցը, գրանիտը, մարմարը՝ իրենց առանձնահատկություններով:
Դիտեցին տեսաֆիլմ և վերլուծեցին այն:

Իսկական հրաշք էր աղից պատրաստված սեղանը և մոմակալը, որի կողքով հետաքրքրասերները չէին կարողանում անտարբեր անցնել՝ սեփական մատներով փորձելով աղի համը…

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍ…

Փորձարարական մեթոդներով ուսուցումը բնագիտական առարկաների յուրացման հիմքն է:

Այսօր վեցերորդ դասարանում սովորեցինք խառնուրդների բաժանման եղանակները:

Աշակերտները մագնիսի օգնությամբ առանձնացրին երկաթը ավազից՝ տալով համապատասխան մեկնաբանություններ, կատարելով գրառումներ:

ՀԱՄԱՑԱՆՑԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ…

Թեպետ համացանցից անվտանգ օգտվելու անհրաժեշտությունը և մեթոդները ուսուցանվում են ողջ տարվա ընթացքում, այսօր ինֆորմատիկայի մասնագետները առանձնահատուկ կերպով անդրադարձան այդ թեմային.

Կազմակերպվեցին բաց դասեր, որոնց ընթացքում ներկայացվեց համացանցի ստեղծման պատմությունը, ինտերակտիվ խաղերի միջոցով լուսաբանվեցին և մշակվեցին կանոններ՝ համացանցից անվտանգ կերպով օգտվելու համար, քննարկվեցին համացանցի դրական և բացասական կողմերը:

Ամենից հետաքրքիր առաջադրանքը թելերից պատրաստված կենդանի ոստայնի հանգուցալուծումն էր. սաները ցույց տվեցին, թե ինչ պետք է անել համացանցի համաշխարհային սարդոստայնում չմոլորվելու համար…

12705686_1111410418893246_5300417371669745306_n

«ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՍՈՒՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

Սիրելի´ աշակերտներ, մանկավարժներ և ծնողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, եղեք առողջ և ապրեք բարեկեցիկ կյանքով: Թող 2016 թվականը դառնա երազանքների իրականացման տարի:

Թող հետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը, թող Նոր տարին նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղություն ու բարօրություն բերի մեր երկրին ու բոլոր ընտանիքներին:

Մենք, կրթության հարթության մեջ գործող և փոխհարաբերություններ կառուցող անձինք ենք, մեզ կապում է կրթությունը, որը բնութագրվում է ինքնազարգացմամբ և ինքնավերարտադրմամբ: Այս հատկանիշները շատ դինամիկ են, հարափոփոխ և երկարաժամկետ արժեքային բովանդակություն ունեն: Մեզ վերապահված չէ վայրկենական արդյունքներով մեր աշխատանքի արժևորումը: Մարդկային փոխհարաբերությունները, որոնք հիմնված են գիտելիքի փոխանցման, ընդօրինակման կամ ուղղորդման վրա՝անպայման հանգեցնում են երկարաժամկետ բարձր արժեքների, որոնք նույնիսկ արժանի են գերագնահատելու:
Ուսուցման նոր մեթոդների օգտագործումը, կարողությունների և հմտությունների վրա հիմնված ուսուցումը, փոխներգործուն մեթոդներով ուսուցման իրականացումը և հատկապես սաների՝ նախագծերով աշխատելու կարողությունները` էապես կնպաստեն 2016 թ.-ի ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

«Օհանյան» կրթահամալիրն ունի բարի ավանդույթներ, և մեր նպատակն է այդ ավանդույթների շարունակումն ու խորացումը:

«Օհանյան» կրթահամալիրի հիմնադիրների խորհրդի նախագահ՝
Սուրեն Օհանյան

ՁՄԵՌ ՊԱՊԻ ՀԵՏ…

Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են Ձյունիկն ու Մոխրոտիկը, Սառցե թագուհին ու յոթ թզուկները, սարդ-մարդը, երեք խոզուկները՝ գրքերից ու հեքիաթներից մեզ հյուր եկած բոլոր-բոլոր հերոսները և, ամենակարևորը, գյուտարար Նյուտոնը, որն անգամ իմաստուն Ձմեռ պապին զարմացրեց իր անսպառ գիտելիքներով… Ավելին>>

Ամանոր

 

ՏՈՆԱԿԱՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմական դարաշրջանը ներկայացնող հրաշալի բեմադրություն՝ վեցերորդ դասարանի սաների նախաձեռնությամբ:

Կերպարների մարմնավորում, պատմության դասերի իմացություն, անկաշկանդ խոսք նաև անգլերեն լեզվով, տոնական երգ ու տրամադրություն. ահա այս ամենը՝ փոքրիկ բեմի վրա, փոքրիկ դերասանների մասնակցությամբ…

10259325_1086832908017664_6793806094541810661_n

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆ «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ…

Ավարտվեց Մեդիագրագիտության դասընթացը «Օհանյան» կրթահամալիրում:
Կրթահամալիրի տասնհինգ ուսուցիչներ հաջողությամբ ավարտեցին դասընթացը և ստացան վկայագրեր:

Նախագիծը շարունակական է. կրթահամալիրի ուսուցիչները Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից հրատարակված դասագրքերով նույն թեմաների դասավանդումը կշարունակեն դասարաններում, ինչպես նաև կրթահամալիրում կձևավորվի մեդիաքննադատական ակումբ, որը ժամանակ առ ժամանակ կկազմակերպի հանդիպումներ՝ ընթացիկ մեդիանորությունները քննարկելու նպատակով… Ավելին>>

ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ…

Վերջին օրերին արտառոց տեսք ունի «Օհանյան» կրթահամալիրի բակը…

Պատերի երկայնքով կուտակված անվադողերը կրթական միջոցառում չեն հիշեցնում: Սակայն յուրաքանչյուր վարժարանական գիտի՝ սրտացավությունն ու բարությունը վեր են ամեն ինչից, ու բակը ավտովերանորոգման հրապարակ կամ կայանատեղ է հիշեցնում հանուն այդ արժեքների…

Մենք շուտով կունենանք 250 անվադող և բազմաթիվ պարկեր, որոնք անհրաժեշտ են սահմանագծին արթուն կանգնած հայ զինվորին, և շուտով կհոգանք այդ ամենը սահման հասցնելու մասին: Ավելին>>

12370939_1078337148867240_2139658319199244057_o

«ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ…

Մեր երկրի սահմանները հսկող զինվորները օգնության կարիք ունեն…
Բարիկադների ամրացման նպատակով անհրաժեշտ են պարկեր և գործածության համար ոչ պիտանի անվադողեր:
«Օհանյան» կրթահամալիրը նախաձեռնել է հավաքել և սահմանամերձ գոտիներ հասցնել մեծ քանակությամբ պարկեր և անվադողեր: Ավելին>>

ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑՈՒՅԹ…

Կրթահամալիրի հիմնադրման օրվանից ի վեր շախմատը ուսուցանվում է որպես ծրագրային դասընթաց. այն զարգացնում է տրամաբանությունը, ստեղծում մրցակցային միջավայր, երեխաներին պարգևում հաղթանակի բերկրանքը, ինչպես նաև սովորեցնում արժանապատվությամբ կրել սեփական պարտությունը:

Կրթահամալիրի շախմատի ուսուցչուհի Վարդիթեր Առաքելյանը հաճախ է անցկացնում նման միջոցառումներ՝ մեծացնելով հետաքրքրությունը ուսման նկատմամբ:

12346492_1071119026255719_3384357896646513777_n

ԱՆՎՏԱՆԳ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ…

Իզուր չէ ասված, թե կարևոր չէ՝ ինչ ես անում, կարևոր է, որ այն, ինչ անում ես, կրում է քո ուրույն մոտեցման և անհատականության կնիքը, ու արած ամեն գործի մեջ թողնում ես մի մասնիկ քեզնից, քո ես-ից…

Այս կերպ են աշխատում և ստեղծագործում մեր ուսուցիչները՝ սաների հետ միասին. այսպես ձևավորվեց InterLand նախագիծը՝ ինֆորմատիկայի մասնագետ Մարիա Լիսիցինայի նախաձեռնությամբ: Այժմ Իթվինինգ հարթակում նախագծին միացել են նաև ութ երկրներ՝ իրենց աշխատանքներով: Ավելին>>

Ա ՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ…

Առաջին դասարաններում ընդունված է տոնականորեն կազմակերպել Ա տառին նվիրված դասը…

Տպավորիչ, հագեցած ու հանդիսավոր դասի ընթացքում սաները կատարեցին թե՛ թիմային, թե՛ անհատական աշխատանքներ. իրենց սովորած տառը մատիկներով գրեցին ավազի վրա, երգեցին, պարեցին, լսեցին զարմանահրաշ պատմություններ հայոց այբուբենի մասին… Ավելին>>

12043121_1058414074192881_6901549369359385336_n

 

 

 

 

 

 

 

 

05.11.2015թ.

ՆԱԵՎ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՉԽՈՒՍԱՓՈՂ ՄԵՐ ԲԱԶՄԱԶԲԱՂ ՍԱՆԵՐԸ…

«Օհանյան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաներն իբրև կամավոր ակտիվորեն մասնակցեցին «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի և Արաբկիր բժշկական կենտրոնի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը:

Միջոցառումը կազմակերպված էր արթրիտի միջազգային օրվա կապակցությամբ, նպատակն էր հանրությանն իրազեկել հիվանդության մասին և աջակցել այս հիվանդությամբ տառապող երեխաներին: Ավելին>>

12072670_1048888308478791_9033459672089165698_n

 

 

 

 

 

 

 

 

14.10.2015թ.

ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ 2015

«Օհանյան» կրթահամալիրը ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ 2015-ի ակտիվ մասնակիցներից է և ռոբոտաշինության խմբակի աշխատանքները ներկայացնում է ցուցահանդեսի ողջ ընթացքում: Փոքրիկների մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներիայի և, ընդհանրապես, գիտության նկատմամբ սեր արթնացնելու նպատակով կոչ ենք անում հանգստյան օրերին այցելել ցուցահանդես: Ավելին>>

12119013_1044250555609233_9219270199954046929_n

 

 

 

 

 

 

ԻՆՉՊԵՍ Է ՄԹԵՐՎՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՎՈՒՄ ԽԱՂՈՂԸ…

Որևէ մասնագիտություն սիրելու համար պետք է մեծացնել պատկերացումները այդ մասնագիտության մասին:
Ահա թե ինչ նպատակով նախաձեռնեցինք այս ճանաչողական այցը Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղերից մեկը՝ տեղակայված Այգավանում: Հետաքրքրասերների շարքում էին «Օհանյան» կրթահամալիրի ուսուցիչները, ավագ և միջին դպրոցի սաները, ինչպես նաև շրջանավարտներ, որոնք այժմ սովորում են Գյուղատնտեսական համալսարանում: Ավելին>>

12036547_1039542059413416_8908165920795796977_n

 

 

 

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը  «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ…

Տոնական տրամադրություն, երգ, պար, առաջին պահերը առաջին ուսուցչուհու հետ… Օրը հուզիչ էր, սպասումներով լի, անսահման ջերմ, տոնականորեն ուրախ… Ավելին>>

11987204_1027768210590801_1151026775064236148_n

 

 

 

 

 

 

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐ ԻԶԱԲԵԼ ԱՆԻԻ ԵՎ ԷԼԻԶ ՄԱՐԻԱՄԻ ԲԼՈԳԸ

Ներկայացնում ենք «Օհանյան» կրթահամալիրի Ամառային դպրոցի սաներ Իզաբել Անիի եւ Էլիզ Մարիամի բլոգը. նրանք բնակվում ենք Բոստոնում, սիրում են Հայաստանը, ուր հաճախ անց են կացնում իրենց արձակուրդները…

Այցելեք և թողեք ձեր մեկնաբանությունները… Ավելին>>

«ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում «Օհանյան» կրթահամալիրի սաները մասնակցեցին «Նվազեցրու՛, վերաօգտագործի՛ր, վերամշակի՛ր» խորագրով մրցույթին և արժանացել հատուկ մրցանակի:

Նախագծի շրջանակներում «Օհանյան» կրթահամալիրի սաներն այցելեցին Կենդանաբանական այգի, ուր մասնակցեցին ինտերակտիվ դասընթացի, ծանոթացան տարբեր կենդանատեսակների, նրանց ապրելակերպին և առանձնահատկություններին:

11403421_983301905037432_5449499644094080027_n

 

 

 

 

 

ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ…

Որոնում ենք ծովահենների թաքցրած գանձերը՝ մեր ուսուցիչ-օգնականների կողմից ստանալով հուշումներ…

10422261_989228917778064_2035954518292279015_n

Facebook IconԿրթական հարթակ