ՄԵՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ

ՍԻՐԵԼԻ՛ ԲԱՐԵԿԱՄ,

 Մեծահոգությունը երկնառաք հատկանիշ է, որ տրված է մահկանացուներից ոչ բոլորին: Գաղտնիք չէ, որ այսօր` առաջընթացի մեր դարում, սիրտն ու հոգին չեն մարդկությանն առաջնորդում: Ամենքին հասու չէ այլոց համար բարիք գործելու հաճույքը: Քչերն են գիտակցում մատաղ սերնդի որոշիչ դերն ապագայում և իրենց կյանքն ու միջոցները նվիրաբերում մատաղ սերնդի կրթության գործին: Խորապես երախտապարտ ենք մեր բարերարներին:

Մեր հաշվեհամարն է.

ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ, ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ, Հ/Հ 16042078041500

«Առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսով առաջնորդվելու համար անհրաժեշտ է հարմարավետ մարզադահլիճ: Ամբողջ աշխարհում կրթությունը իրականացվում է հովանավորների աջակցությամբ: «Օհանյան» կրթահամալիրը ձեռք է բերել հողատարածք և մեծ ցանկություն ունի կառուցելու ժամանակակից մարզադահլիճ:

Բեյրութի ավետարանական քոլեջի ուսուցչուհի Վեհան Բեդիրյանը միշտ կրթահամալիրի կողքին է, նա առաջիններից էր, որ ողջունեց Գիտություն առարկայի ներդրումը կրթահամալիրում և Գիտություն առարկայի դասագրքի ստեղծումը, որը աշխատանքների մեկնարկին նվիրաբերեց 500 ԱՄՆ դոլար:

2015 ուստարին նշանավորվեց նոր դասընթացի` Ռոբոտաշինության ներդրմամբ, և այդ նորարարական կրթական ծրագրի աջակիցն էր Արամ Ադուրյանը, որը կրթահամալիրին նվիրաբերեց LegoMindstorms EV3 չորս լեգոհավաքածու: 

Պերճուհի Ադուրյանը կրթահամալիրին նվիրաբերել է 1000 ԱՄՆ դոլար: Մարո Ադուրյանը կրթահամալիրին նվիրաբերել է 300 ԱՄՆ դոլար:

Այս միջոցները կծառայեն կրթահամալիրին` հավերժացնելով նրանց բարի գործը:

Մեր օրերում այնքան էլ շատ չեն հանդիպում բարի և կամեցող մարդիկ: Բայց պիտի ուրախությամբ հայտնենք, որ ի հեճուկս իր մարդկային նկարագիրն օր օրի կորցնող դարի, իբրև բարեկամ ու աջակից մեր կողքին միշտ կանգնած է պրոֆեսոր Մ. Մելքումյանը, որը կրթահամալիրին նվիրել է տեսաէկրան, որի միջոցով արդյունավետ դասեր և միջոցառումներ են կազմակերպվում կրթօջախում:

2005 թ-ին բոստոնահայ Մարո և Աղավնի Ադուրյանները նվիրեցին պատճենահանման սարք:

2005 թ-ին Բեյրութի ավետարանական քոլեջի ուսուցչուհի Վեհան Բեդիրյանը «Հայ նոր աննման սերունդի մարդակերտումի» օջախ-կրթահամալիրի ստեղծումը ողջունեց և նվիրեց 100 դոլար:

2004 թ-ին «Մարմարի աշխարհ» կազմակերպության տնօրեն Արտյուշա Գրիգորյանը նվիրեց ծաղկաթաղարներ, որոնք զարդարեցին կրթահամալիրի սրահները:

Էռնեստ Մուրադյանը տարրական դասարանցիներին տրամադրեց դիդակտիկ պարագաներ:

2004 թ-ին «Օրինջ Քաունթի» ղեկավար Անի Օզդերերին կրթահամալիրի սաներին նվիրեց գրենական պիտույքներ:

2004 թ-ին այցելեց Լոս-Անջելեսի «Մաշտոց» քոլեջի ուսուցիչ Հովսեփ Նալբանդյանը և նվիրեց գրենական պիտույքներ ու «Լույս» հանրագիտարանի երկու շքեղ հատոր:

2003 թ-ին կրթահամալիր այցելեց բոստոնահայ Մարո Ադուրյանը և կրթօջախի սաներին նվիրեց երաժշտական կենտրոն:

2003 թ-ին ժամանակակից հայ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը կրթահամալիրի գրադարանին նվիրեց մոտ 200 կտոր գիրք` փաստելով, որ հեղինակների մակագրությամբ գրքերն իր համար շատ թանկ են, սակայն կրթահամալիրի սաներն արժանի են այդ նվիրատվությանը:

2003 թ-ի հունվարի 8-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր ստորագրությամբ հաստատեց այդ նույն շենքը մեր կրթահամալիրին 20 տարով անվարձահատույց տնօրինելու որոշումը:

1997 թվականին «Օհանյան» կրթահամալիրի ներկայիս մասնաշենքը դարձավ մեր ուսումնադաստիարակչական կենտրոնը` շնորհիվ կրթահամալիրի լավագույն բարեկամ, Ավան համայնքի առաջին թաղապետ Ռուբեն Հայրապետյանի:

Մարզադահլիճի կառուցման մեր առաջին հովանավորն է 2007-2008 ուստարվա 11-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Մինասյանի հայրը` Սոս Մինասյանը, որը 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ է փոխանցել մեր հաշվեհամարին: Կառուցման աշխատանքները կսկսվեն անհրաժեշտ նվազագույն դրամական միջոցների առկայության դեպքում: 

Facebook IconԿրթական հարթակ