ՄԻ ՓՈՔՐ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դասի թեման. Ժամանակի պարագա երկրորդական նախադասություն
Դասի նպատակները
– «Ժամանակի պարագա երկրորդական նախադասություն» թեմայի ամփոփում հայերեն, ռուսերեն և անգերեն լեզուներով:
–  Այդ թեմայի շրջանակներում երեք լեզուների նմանությունների և տարբերությունների դիտարկում:
–  Ուղղորդում դեպի ստեղծագործական աշխատանք (շարադրություն):
– Դաստիարակչական ենթատեքստ (ասացվածքներ):
Միջառարկայական կապեր
– Ռուսաց լեզու
– Անգլերեն
– Հայոց լեզու
– Նկարչություն (ձեռքի աշխատանք)
– Երաժշտություն
Դասավանդման մեթոդը. Տակտային մեթոդ
Ընտրված մեթոդի նպատակը
– Ուսւմնառության գործընթացում ուսուցչի դերի նվազեցում և աշակերտի դերի կարևորում (ուսուցիչները հանդես են գալիս ֆասիլիտատորի դերում):
– Ուսուցչի խոսքի փոխարինում աշակերտների ազատ խոսքով:
– Անհատական աշխատանքով գիտելիքի գնահատում և հետադարձ կապի ապահովում:
Դասի ընթացքը.
Փուլ 1-7 րոպե
Ժամանակի պարագա  (ամփոփում 3 խմբերում՝ հայոց լեզու,  անգլերեն,  ռուսաց լեզու)
Փուլ 2.Տակտ 1.-7 րոպե
Փուլ 2. Տակտ 2/ա-7 րոպե
Թեմաների փոխհաղորդում նոր ձևավորված խմբերում
Փուլ 2. Տակտ 2/Բ-8 րոպե
Վերլուծություն. երեք լեզուների համեմատություն
Փուլ 3.
Խմբերի աշխատանքների ներկայացում-6 րոպե
Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր համեմատության արդյունքները. անգլերենի, ռուսերենի, հայերենի նմանությունները և տարբերությունները «Ժամանակի պարագա երկրորդական նախադասություն» թեմայի համատեքստում: Խմբերի աշխատանքը գնահատում և թերությունները շտկում են մասնագետները:
Անհատական աշխատանք. 5 րոպե
Յուրաքանչյուր աշակերտ ստանում է աշխատանքային թերթիկ, որտեղ ռուսերեն լեզվով առաջադրված են ասացվածքներ, և պետք է գտնել դրանց անգլերեն և հայերեն համարժեքները՝ նշելով երկրորդական նախադասության պաշտոնը:
Ամփոփում
Տնային հանձնարարություն-5 րոպե
– Տրված ասացվածքները օգտագործելով՝ գրել շարադրություն երեք տարբեր լեզուներով և վերնագրել այն:
– Փոխակերպել տրված պարզ նախադասությունները՝ դարձնելով բարդ, և նշել երկրորդական նախադասության գործառույթը (առաջադրանքը և դասին կատարված աշխատանքի արդյունքները աշակերտներին է փոխանցվում  Live@Edu-ի օգնությամբ):
Facebook IconԿրթական հարթակ