ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ 2017

Մշակութային փառատոն 2017՝ նվիրված ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի հիմնադրման 20-ամյակին

Պարային կատարումներ…

Հիշեցնում ենք.
ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի հարկի տակ մեկ անգամ ևս սկզբնավորվեց, ծավալվեց ու փառատոնի տեսքով ամփոփվեց բազմաշերտ ու բազմաբովանդակ մի նախագիծ՝ Միջմշակութային կամուրջ նախագիծը՝ այս անգամ՝ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ խորագրով՝ ներկայացնելով Հայաստանը, մեր ինքնությունը և նորովի հնչեցնելով «ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում» հավերժական հարցադրումը:
Փառատոնը հնարավորություն տվեց մշակութային երկխոսություն ծավալելու Հայաստան աշխարհի տարբեր մարզերը ներկայացնող խմբերի միջև. գյումրեցու կատակ, լոռեցու խոսք ու զրույց, Անուշի բախտի վիճակախաղ, Համբարձման խմբերգ, սովորույթներ ու ավանդություններ, մինչև անգամ՝ խաղողի մշակում ու դարբնության արվեստ, արցախցու լեռնապար ու Նախշուն բաջու երգ-կատակ. իսկական համահայկական տարեդարձ: Ե՛վ ուրախ, և՛ բովանդակալից բոլոր ելույթներում ակնառու էր սաների ձեռք բերած գիտելիքը, նախապես կատարված հետազոտություններն ու խոր իմացությունը սեփական երկրի, ինքնության ու ակունքների…

Facebook IconԿրթական հարթակ