ՍԵՄԻՆԱՐՆԵՐ

ՀԱՄԱՑԱՆՑԻ ԲՈԼՈՐ ԳՈՒՅՆԵՐԸ

Մտածողության վեց գույների տեսությունը կիրառելով իբրև վերլուծության մեթոդ՝ սեմինարին մասնակից աշակերտները կատարեցին մեդիավերլուծություն՝ համացանցը լուսաբանող հոդվածի քննարկում:

Այնուհետև խաղ-համածուղակի միջոցով վեր հանեցին համացանցից անվտանգ կերպով օգտվելու կանոնները, քննարկեցին իրավիճակներ, երբ համացանցը դառնում է համածուղակ…

Սեմինարի նպատակն էր ձևավորել մեդիավերլուծության կարողություն, համացանցի կիրառման գրագիտություն, անվտանգ կերպով օգտվելու կանոնների իմացություն:

Վեց տարբեր տեսակետներով մոտենալով խնդրին՝ աշակերտները կարողացան ձևավորել, արտահայտել և պաշտպանել սեփական տեսակետները, բանավիճել միմյանց հարգելով ու լսելով…

6

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՐԱԳԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ…

«Մեդիագրագիտություն» խորագրով ուսուցչական սեմինարներին հաջորդող առաջին աշակերտական սեմինարը «Տեխնոլոգիաներ և հաղորդակցում» վերնագրով կազմակերպեցին Մարիա Լիսիցինան և Սեդա Հարությունյանը:

Սեմինարը հագեցած էր տեխնոլոգիական նորամուծություններով, ընդմիջվող ակտիվ քննարկումների միջոցով սեմինարավարները զարգացնում էին սաների վերլուծական կարողությունները, քննադատական մտածողությունը, զարգացնում մեդիանորությունները գնահատելու վարպետություն:

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ

Կրթության վերաբերյալ հետազոտությունները ցույց են տալիս, որ ինքնավար աշակերտներն ավելի լավ են սովորում: Այս սկզբունքից հետևում է, որ ուսուցիչները դասարանում պետք է իրենց «իշխանությունը որոշակիորեն փոխանցեն» աշակերտներին՝ ավելի նշանակալի արդյունքներ ստանալու նպատակով: 
Նորագույն տարբեր մեթոդներով կազմակերպված սեմինարների ընթացքում քննարկվում է, թե ինչպես է աշակերտին ուսումնական պրոցեսի տարբեր փուլերում ընդգրկելը ազդում սովորելու արդյունավետության վրա, և ինչպես կարող են ուսուցիչները յուրահատուկ էքսկուրսավար լինել ուսումնական պրոցեսում՝ աշակերտին ուղղակիորեն սեփական կամքը թելադրելու փոխարեն:
Նախատեսվում են նաև սեմինարներ ծնողների համար, որոնց ընթացքում կքննարկվի ծնողների դերը նմանօրինակ ուսումնական պրոցեսում՝ շեշտադրելով ընտանիքում ևս դեմոկարական դասարանի սկզբունքները պահպանելու կարևորությունը:

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՑ ԳՈՒՅՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ

Սեմինարին ակտիվ մասնակցող ուսուցիչները մտածողության գույները խորհրդանշող տարբեր տեսակետներից քննարկեցին, թե ինչպես կարելի է զարգացնել աշակերտների ունակությունները, կրթել և՛ գիտելիքներով, և՛ հմտություններով հարուստ անհատներ՝ հասարակության լիրաժեք անդամներ: Ավելին>>

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ…

Կրթության վերաբերյալ հետազոտությունները ցույց են տալիս, որ ինքնավար աշակերտներն ավելի լավ են սովորում: Այս սկզբունքից հետևում է, որ ուսուցիչները լսարանում պետք է իրենց իշխանությունը որոշակիորեն փոխանցեն աշակերտներին՝ ավելի նշանակալի արդյունքներ ստանալու նպատակով: Ավելին>>
Facebook IconԿրթական հարթակ