ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ
ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐՆ ԸՍՏ ՕՂԱԿՆԵՐԻ
«Օհանյան» կրթահամալիրը հայտարարում է 2018 – 2019 ուստարվա I – XII դասարանների ընդունելություն:
Ուսման տարեկան վարձը կազմում է 600 000 դրամ:
Ընդունելության քննությունները 7-ից 12-րդ դասարանների աշակերտների համար անցկացվում է երկու փուլով` հունիսի 25-ից 29-ը և օգոստոսի 20-ից 25-ը:
Հայոց լեզու, գրականություն և մաթեմատիկա առարկաների քննական միավորների հիման վրա (20 միավոր) ուսման վարձավճարի չափը տարբերակվում է հետևյալ կերպ.
38-40 միավոր – անվճար ուսուցում
36-37 միավոր – 50% զեղչ
32-35 միավոր _ 20% զեղչ
26-31 միավոր – 10% զեղչ
Անվճար և զեղչային տեղերի համար սահմանված վարձավճարը պահպանվում է մեկ ուսումնական տարի, վերանայվում է տարվա վերջում:
Անվճար և վճարովի տեղերի ըդունելության համար իրականացվում է հարցազրույց պետականորեն սահմանված ծրագրին համապատասխան` ռուսաց լեզու, անգլերեն, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն առարկաներից, ընդհանուր հարցազրույց ընդունելության հանձնաժողովի անդամների հետ:
Դիմումներն ընդունվում են ամեն օր, ժամը 9:00-17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: