«Օհանյան կրթահամալիրի» սաները այցելեցին Քաղենիի ամրոց

Օրերս «Օհանյան կրթահամալիրի» սաները այցելեցին Քաղենիի ամրոց, ծանոթացան երիտասարդ հնագետների հետ, տեսան, թե ինչպես են կատարվում պեղումները, իմացան, որ դաշտային աշխատանքների ընթացքում կիրառվում են տեղագրագիտական, շերտագրական եւ ձեւատիպաբանական մեթոդներ, աերոլուսանկարչություն, ինչպես նաեւ փոքրիկ պեղումներ կատարեցին:

Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղում.Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ​​ամրոցի տեղում `Կամսարականների օրոք. Ամրոցի մասին հիշատակություն կա արաբների, Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (VII դ.):

Facebook IconԿրթական հարթակ