ՕՀԱՆՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ 20-ԱՄՅԱԿԻՆ

«Օհանյան» կրթահամալիրի հարկի տակ մեկ անգամ ևս սկզբնավորվեց, ծավալվեց ու փառատոնի տեսքով ամփոփվեց բազմաշերտ ու բազմաբովանդակ մի նախագիծ՝ Միջմշակութային կամուրջ նախագիծը՝ այս անգամ՝ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ խորագրով՝ ներկայացնելով Հայաստանը, մեր ինքնությունը և նորովի հնչեցնելով «ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում» հավերժական հարցադրումը:

Փառատոնը հնարավորություն տվեց մշակութային երկխոսություն ծավալելու Հայաստան աշխարհի տարբեր մարզերը ներկայացնող խմբերի միջև. գյումրեցու կատակ, լոռեցու խոսք ու զրույց, Անուշի բախտի վիճակախաղ, Համբարձման խմբերգ, սովորույթներ ու ավանդություններ, մինչև անգամ՝ խաղողի մշակում ու դարբնության արվեստ, արցախցու լեռնապար ու Նախշուն բաջու երգ-կատակ. իսկական համահայկական տարեդարձ: Ե՛վ ուրախ, և՛ բովանդակալից բոլոր ելույթներում ակնառու էր սաների ձեռք բերած գիտելիքը, նախապես կատարված հետազոտություններն ու խոր իմացությունը սեփական երկրի, ինքնության ու ակունքների…

Ողջ Հայաստանը տոնեց ծննդյանդ 20-ամյակը՝ նշանավորելով 20-ամյա ձեռքբերումներդ, անցած ճանապարհդ ու հետագա ուղիդ. քայլի՛ր հավերժի քո՛ քայլերթը՝ ինքաստեղծ, անկրկնելի, նորօրինակ, ու թող այս հարկի տակ կրթված սերունդների հաջողությունները փաստեն քո լինելիության անհրաժեշտությունն ու գոյության նպատակը…

Շնորհավոր 20-ամյակդ, սիրելի՛ կրթահամալիր…

Facebook IconԿրթական հարթակ