20-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ` «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ

 20-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

«ՕՀԱՆՅԱՆ»ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Կրթահամալիրն իր գոյության ընթացքում արդեն 20 տարի հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք միտված են եղել ուսման որակի բարձրացմանն ու նոր սերնդի դաստիարակության խնդիրներին: Կրթահամալիրը առաջիններից մեկն էր, որ ներդրեց գնահատման ստուգարքային համակարգը, աշակերտների և ուսուցիչների գնահատման նոր համակարգը, ինչպես նաև ջանք չխնայեց ուսուցիչների համար ստեղծելու նորագույն տեխնոլոգիաներով և մեթոդներով աշխատելու պայմաններ: Այս ամենի  նպատակը մեկն էր. միայն ու միայն նոր սերնդին տալ բարձրորակ կրթություն: Այս տարիների ընթացքում կրթահամալիրի արժեքներն են եղել գիտելիքը, անաչառությունը և նորարարությունը:

Դեռևս 1997թ. հիմնադրման առաջին օրվանից դպրոցի մանկավարժական խորհուրդը ընդունեց բավականին հանդուգն որոշում. դպրոցում ներդրվեց շախմատի դասընթացը: 2009թ.-ից  տարրական դասարաններում (1-ից 4-րդ դասարաններ) ներդրվեց «Հայկական ազգային պար» դասընթացը:

Կրթահամալիրը աչքի է ընկնում հեղինակային տարբեր ծրագրերի ներդրմամբ, որոնցից են «Ինֆորմատիկա», «Լեգո-կառուցողական հմտություններ» առարկաների փորձարարական դասընթացները հենց առաջին դասարանից, գիտելիքի գնահատման նոր և հեղինակային համակարգի  ներդրումը, անցումը նոր մեթոդներով ուսուցման և այլն:

ՀՀ ԿԳ նախարարության կողմից  «Գիտություն» առարկայի ծրագիրը` որպես հեղինակային ծրագիր,  2015թ. հաստատվել է տարրական դպրոցում (1-ից 4-րդ դասարաններ) և միջին դպրոցում (5-ից 6-րդ դասարաններ): Ընդ որում՝ դպրոցի մանկավարժական խորհուրդը համոզված է, որ  «Գիտություն» դասընթացի ծրագիրը կներդրվի նաև հանրապետության բոլոր դպրոցներում (ըստ դասարանների ընթացքի մեջ է առաջին դասարանի «Գիտության այբբենարան» ուսուցչի ձեռնարկը և մինչև 6-րդ դասարանների  «Գիտություն» առարկայի դասագրքերը և աշխատանքային տետրերը):

Համաձայն կրթահամալիրի նոր ռազմավարության` յուրաքանչյուր մանկավարժ ու աշակերտ պետք է տիրապետի և կրթական գործընթացում կիրառի նորարարական և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ: Աշխատանքի շարունակականությունն ապահովելու համար կրթահամալիրը դարձել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ ասոցացված անդամ:

Համառոտ ներկայացնենք ակնառու ձեռքբերումները.

* 2007-08 և 2008-09 ուստարիների ընթացքում կրթահամալիրի սաները և ուսուցիչները մասնակցել են «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «10 լավագույն ծրագրեր» դրամաշնորհային նախագծերին և արժանացել դիպլոմների ու դրամաշնորհների:

* 2008-09 ուստարում կրթահամալիրը մասնակցել է «Քաղաքացի  ՆԱԽԱԳԻԾ -2009» քաղաքացիական խճանկար ծրագրին և արժանացել վկայականի՝ բացառիկ մասնակցության և ներկայացման համար:

* 2009թ. կրթահամալիրը մասնակցել է ՀՀ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կազմակերպված «Արևորդի 2» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում իրականացված դիմակահանդես-քայլերթին և արժանացել  վկայականի:

 * 2010-11 ուստարում կրթահամալիրը մասնակցել է Գերմանական տեխնիկական համագործակցության (ԳՏՀ) Կենսաբազմազանության կայուն կառավարում (ԿԿԿ) Հարավային Կովկասում (gtz) «Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը» ծրագրին և հանդիսացել 5 հաղթողներից մեկը:

*2013թ. կրթահամալիրը մասնակցել է «Անվտանգ համացանցի օր 2013¦ միջոցառմանը և արժանացել պատվոգրի («Անվտանգ համացանցի օր¦ ամենամյա մրցույթին կրթահամալիրն ունի ամենամյա մասնակցություն և հաղթանակներ):

* 2014թ. կրթահամալիրը մասնակցել է ՀՀ  ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) և Գերմանիայի  միջազգային համագործակցության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում»  ծրագրի «Նվազեցրո՛ւ, վերաօգտագործի՛ր, վերամշակի՛ր» խորագրով մրցույթին և արժանացել հատուկ մրցանակի («Թափոնագործությունը» ուսուցանվում է որպես լրացուցիչ կրթական ծրագիր):

*2010-2011 ուստարում  Մայքրոսոֆթ Հայաստանի ներկայացուցչության «Գործընկերներ ուսման  ոլորտում» ծրագրի շրջանակներում կրթահամալիրը ճանաչվել է ՀՀ նորարար դպրոց` արժանանալով 1-ին կարգի դիպլոմի, և իրավունք է վերապահվել մասնակցելու միջազգային մրցույթին:

* 2011-2012 ուստարում կրթահամալիրը մասնակցել է Մայքրոսոֆթ միջազգային ընկերության «Միջազգային Նորարար դպրոց» մրցույթին, ճանաչվել է որպես «Միջազգային Նորարար դպրոց» և իրավունք ստացել մասնակցելու ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում կայացած միջազգային ֆորումին:

Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցելու համար   հայտ էին ներկայացրել  աշխարհի գրեթե 200 երկրներից: Մայքրոսոֆթ ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» դպրոցական ծրագրերի ժյուրիի հաստատմամբ` «Օհանյան» կրթահամալիրը ճանաչվել էր աշխարհի 63 նորարար դպրոցներից մեկը: Հաստատված որակավորումը հնարավորություն է տվել կրթահամալիրի աշակերտներին և անձնակազմին լինելու արդի կրթական գործընթացի կիզակետում և շուրջ մեկ տարի մասնակցելու վիրտուալ սեմինարներին և քննարկումներին, ներդնելու և կիրառելու աշխարհի մենթոր դպրոցների փորձը, ստեղծելու նորարական  կրթական մեթոդներ:

* 2011-2012 ուստարում կրթահամալիրը մասնակցել է Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանի ներկայացուցչության կողմից կազմակերպված  «Էներգիա և շրջակա  միջավայր-2012» ծրագրին: «Օհանյան» կրթահամալիրի ներկայացրած 4 աշխատանքներից  3-ը դարձել են հաղթողներ և ներկայացվել միջազգային մրցույթի, իսկ նրանցից 1-ը գրավել է 2-րդ տեղը:

* 2012թ. կրթահամալիրը արժանացել է «Նորարար ուսուցիչ» ծրագրի շրջանակներում 1 գլխավոր, 1 առաջին և 1 խրախուսական մրցանակների, իսկ գլխավոր մրցանակակիրը մասնակցել է Պորտուգալիայի  Լիսաբոն քաղաքում կայացած Եվրոպական Նորարար ուսուցիչների միջազգային ֆորումին:

*Մայքրոսոֆթ ընկերության կողմից 2014թ. կրթահամալիրը արժանացել է միջազգային «Փորձագետ ուսուցիչ» ծրագրի գլխավոր մրցանակին և մասնակցել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայացած միջազգային ֆորումին:

* Մայրքրոսոֆթի «Փորձագետ ուսուցիչ» ծրագրի  կողմից  կրթահամալիրի երկու ուսուցիչներ 2015թ. կրկին ճանաչվել են որպես  նորարար փորձագետ մանկավարժներ:

* Կրթահամալիրը մասնակցել է Մայքրոսոֆթ ընկերության և ՀՀ ԿԳՆ աջակցությամբ տարբեր առարկաների գծով առցանց կրթական դասերի ստեղծմանը (ուսուցողական տեսադասեր Հայոց լեզու և Ինֆորմատիկա առարկաների ծրագրաշարերով):

* Կրթահամալիրի ներկայացուցիչները Հայծառ նախագծի շրջանակներում նոր նախագծերի և ծրագրերի քննարկման նպատակով այցելել են ԱՄՆ, ուր և փորձի փոխանակման նպատակով եղել են Բոստոնի տարրական, միջին և ավագ դպրոցներում՝ ուսումնասիրելու հատկապես Գիտություն առարկայի դրվածքը և կթական նորագույն մեթոդները:

* Կրթահամալիրը 2014-15 ուստարվա ընթացքում իրականացրել է Մայքրոսոֆթ ընկերության կողմից կազմակերպված «Գլոբալ ձեռներեցության մարտահրավերներ» բիզնես-նախագիծը, որին մասնակցում էին կրթահամալիրի շուրջ տասը ուսուցիչներ և վաթսուն աշակերտներ:

*Արժանահիշատակ է նաև անդամակցությունը «Իթվինինգ» նախագծին, բազմաթիվ ձեռքբերումներ, հաղթանակներ իթվինինգյան նախագծերի շրջանակներում, որոնցից նշանակալի է կրթահամալիրի մանկավարժների շրջանում «Իթվինինգի»  դեսպան ունենալը և Եվրոպական հավաստագրի արժանանալը, ինչպես նաև մասնակցությունը Իթվինինգի ֆորումներին Հայաստանում և արտերկրում:

* ՀՀ ԿԳ նախարարության ԿՏԱԿ-ի կողմից 2015թ. «Տարվա ուսուցիչ» նոմինացիան նորից պատկանում էր կրթահամալիրին:

* 2016թ. կրթահամալիրի մի տասնյակ ուսուցիչներ մասնակցել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված  Մեդիագրագիտություն դասընթացին:

* 2016թ. մայիսին ՀՀ դպրոցներում իրականացվեց «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը ինժեներական մասնագիտացումներում» ծրագիրը, որի շրջանակներում ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրն արժանացել է պատվոգրի:

* 2016թ. հուլիսին կրթահամալիրի ներկայացուցիչը` որպես Իթվինինգի հայաստանյան դեսպան, մասնակցել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած կոնտակտ-սեմինարին և իթվինինգյան նոր նախագծերի ստեղծմանը:

* 2016թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Իթվինինգ Պլյուս Հայաստան ծրագրին աջակցող գործընկեր կազմակերպություն, Աղվերանում կազմակերպեց միջազգային սեմինար, որին  մասնակցում էին նաև կրթահամալիրի մանկավարժները (մեր ուսուցիչները նմանօրինակ սեմինարի մասնակցել են նաև 2014թ.  գարնանը):

*2016թ. հոկտեմբերի 29-ին Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայաստանի վեցերորդ պարային օլիմպիադայում առաջին տեղը գրավեց «Օհանյան» կրթահամալիրի «Էդիտ» պարային ստուդիան` ներկայանալով ժողովրդական պարերի բաժնի երկու տարբեր նոմինացիաներում:

* 2016թ. հոկտեմբերին Մայքրոսոֆթի կրթական ծրագրերի շրջանակներում  MIE Expert ուսուցիչների հետ համագործակցության  քննարկում-սեմինարին մասնակցել է նաև «Օհանյան» կրթահամալիրը, որն ունի երկու MIE Փորձագետ  և յոթ  MIE  Նորարար ուսուցիչներ:

* Իթվինինգի եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության շրջանակներում 2016թ. մրցանակակիր երեք դպրոցների շարքում էր «Օհանյան» կրթահամալիրը, որն արժանացավ խրախուսական մրցանակի, մրցանակների արժանացան նաև ծրագրին մասնակից ուսուցիչները և աշակերտները:

* 2016-17 ուստարվա ընթացքում կրթահամալիրը մասնակցում է «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» ծրագրին:

* 2017թ. դրությամբ Իթվինինգ գլոբալ ծրագրում ընդգրկված «Օհանյան» կրթահամալիրի ուսուցիչներից չորսը արժանացել են Ազգային և Աշակերտական հավաստագրերի, իսկ երեք ուսուցիչներ` Եվրոպական հավաստագրերի (հավաստագրերի ընդհանուր քանակը անցնում է շուրջ երկու տասնյակը):

* 2017թ. փետրվարին Կարմիր խաչ կազմակերպության կողմից իրականացվեցին վերապատրաստումներ ուսուցիչների շրջանում:

*Արդեն հինգերորդ տարին է, կրթահամալիրում կազմակերպվում են ամենամյա փառատոններ` «Միջմշակութային կամուրջ»` միջմշակութային հանդուրժողականության համատեքստում և Գիտության փառատոն` STEAM ծրագրի շրջանակներում (փառատոններին մասնակցում են միջազգային կազմակերպություններ, դեսպաններ, կրթական հաստատություններ և անհատներ):

* Նորարարությունները կրթության հետ զուգակցող «Օհանյան» կրթահամալիրը արդեն երրորդ տարին է, մասնակցում է ԴԻՋԻԹԵՔ էքսպոյին` ներկայանալով կրթահամալիրում ներդրված «Ռոբոտաշինություն և լեգո-հմտություններ» դասընթացի արդյունքում ստեղծված նորություններով:

Քիչ չեն նաև աշակերտների անհատական ձեռքբերումները.

Առհասարակ բոլոր նախագծերի կենտրոնում աշակերտներն են, որոնք էլ իրականացնում են վերոնշյալ ծրագրերը՝ արժանանալով հավաստագրերի և պատվոգրերի: Նշված միջազգային նախագծերին զուգահեռ՝ քիչ չեն նաև ձեռքբերումները համաքաղաքային  և հանրապետական կրթական ծրագրերում և նախագծերում:

*2016թ. հունիսին «Երեխաներ առանց ցավի հիմնադրամի» կողմից կազմակերպված «Փրկենք երեխաներին հաշմանդամությունից» բարեգործական միջոցառման ակտիվ մասնակիցներն էին «Օհանյան» կրթահամալիրի սաները, որոնք արժանացան հատուկ շնորհակալագրի:

*«Օհանյան» կրթահամալիրը 11-րդ դասարանի սանուհի, կրթահամալիրի աշակերտական խորհրդի նախագահ Գոհար Մինասյանը մեկնեց  ԱՄՆ` որպես FLEX աշակերտների փոխանակման ծրագրի ֆինալիստ: Նա  ծրագրին դիմել է 2016-17 ուստարվա մեկնարկային շրջանում և փուլ առ փուլ հաղթահարել բոլոր դժվարությունները:

2011-2012 ուստարում կրթահամալիրը մասնակցել է Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանի ներկայացուցչության կողմից կազմակերպված  «Էներգիա և շրջակա  միջավայր -2012» ծրագրին: Ըստ հանձնաժողովի անդամների արձանագրման` «Օհանյան» կրթահամալիրի ներկայացրած  4 աշխատանքներից  3-ը դարձել են հաղթողներ և ներկայացվել միջազգային մրցույթի, իսկ նրանցից 1-ը գրավել է 2-րդ տեղը.

  1. 1-ին մրցանակ – Ներկայացնել միջազգային մրցույթի , թեման` «Մենք խնայում ենք, իսկ դո՞ւք»,  աշակերտներ` Արսեն Սարգսյան (9-րդ դաս), Անահիտ Զաքարյան(10-րդ դաս), Էմիլյա Լալայան(10-րդ դաս), ղեկավար ուսուցիչներ` Սեդա Գրիգորյան,  Վիկտորյա Ռստակյան:
  2. 1-ին մրցանակ – Ներկայացնել միջազգային մրցույթի, թեման` «Ծառը ուզում է, որ մենք ապրենք», աշակերտներ` Վանանդ Մկրտչյան (7-րդ դաս), Արման Այվազյան (7-րդ դաս), Վարշամ Մանուկյան (7-րդ դաս), ղեկավար ուսուցիչներ` Սեդա Գրիգորյան,  Վիկտորյա Ռստակյան:
  3. 1-ին մրցանակ – Ներկայացնել միջազգային մրցույթի, թեման` «Խնայողը և փչացնողը», աշակերտներ` Վանանդ Մկրտչյան (7-րդ դաս), Արման Այվազյան (7-րդ դաս), Վարշամ Մանուկյան (7-րդ դաս), ղեկավար ուսուցիչներ` Սեդա Գրիգորյան, Վիկտորյա Ռստակյան:
  4. 2-րդ տեղ- թեմա` «Էկոմարդը», աշակերտներ` Սիլվա Ղուկասյան (10-րդ դաս), Էլեն Զոհրաբյան (10-րդ դաս), ղեկավար ուսուցիչ` Վիկտորյա Ռստակյան:

Facebook IconԿրթական հարթակ