eng / հայ
YouTube Picasa
Slideshare   
Newtonic    EIU
 

Առարկա` մայրենի

Ինտեգրված առարկաներ`գիտություն և ինժեներիա, ինֆորմատիկա:

Օրվա դասի պլան

Դասի թեման`<<Աշուն>> թեմայի ամփոփում:

Դասի նպատակները` 

 1.Ակադեմիական` 

ζԱմփոփել <<Աշուն>> թեմայի ուսուցման ընթացքում ստացած  գիտելիքները:

ζՀարստացնել ակտիվ բառապաշարը թեմատիկ բառախմբով:

ζՀաղորդել բնագիտամաթեմատիկական գիտելիքներ աշնանը կատարվող բնական երևույթների մասին:

2.Դաստիարակչական` 

Դաստիարակել բնության նկատմամբ սեր և հոգատարություն:

3.Սոցիալական` 

Ձևավորել խմբում աշխատելու և համագործակցելու ունակություն:

Անհրաժեշտ պարագաներ` համակարգիչ, պրոյեկցիոն լապտեր, ինտերակտիվ գրատախտակ, նշագրիչներ, գունավոր թղթեր:

Ցուցադրական  նյութեր` աշնան վերաբերյալ կոլաժ, համակարգչային նյութեր:

Դասի ընթացքը`

1.Խթանման փուլ. Պրիզմա <<Աշուն>> բառով

2.Իմաստի ընկալման փուլ.

ζՏրամաբանական մտածողության, գիտելիքների վերաիմաստավորման, բնութագրական աշխատանքներ կատարելու, շրջապատի դրական և բացասական հատկանիշները տեսնելու և գնահատելու կարողության զարգացման նպատակով կատարում ենք խմբային աշխատանք` <<Աշունն իմ բնութագրմամբ>>:

Աշակերտները բաժանվում են չորս խմբի: Յուրաքանչյուր խմբի տրվում է հարցաշար, որը լրացնելուց հետո ընդհանուր քննարկվում է  և փակցվում <<Աշուն>> բառի շուրջ` կազմելով բնութագրական քարտեզ, որն աշնան մասին լիարժեք պատկերացում կազմելու և ճանաչողական գիտելիքներ ձեռք բերելու, երևակայական, ստեղծագործական կարողություններ մշակելու միջոց է:

ζՆախորդ դասերին կազմած ԳՈՒՍ աղյուսակի <<Սովորել եմ>> բաժինը լրացնելու համար ցուցադրվում է տեսաֆիլմ և Power Point ծրագրով պատրաստված  տեսանյութ, որի ընթացքում երեխաները գտնում են իրենց առաջադրած հարցերի պատասխանները տերևաթափի, բնության մեջ կատարվող եղանակային փոփոխությունների , շրջապատի բուսականության կենցաղային օգտագործման մասին և այլն:

3.Կշռադատման փուլ. Թեմայի ուսումնասիրման արդյունքում ստացած գիտելիքների յուրացումը ստուգելու նպատակով երեխաները համակարգիչներով պատասխանում են  նախօրոք կազմված հարցերին, որի արդյունքում ստացվում է ճիշտ և սխալ պատասխանների հարաբերակցությունը:


Copyright © Ohanyan College, All rights reserved
Powered by developWay CJSC
Designed & developed by