Հարգելի այցելու, այս էջում յուրաքանչյուր նկար ներկայացված նյութի մի փոքր մասն է: Ավելի ամփոփ ինֆորմացիա ստանալու համար սեղմեք յուրաքանչյուր նկարի վրա.այն իր մեջ հղում է պարունակում:
<<Տիեզերքը շա˜տ մոտ է>> նախագծի նկարագրությունը, կառուցվածքը և տեխնոլոգիական վերլուծությունը: Նախագիծը ներկայացվել է Մայքրոսոֆթ ընկերության <<Նորարար ուսուցիչներ 2011>> ֆորումին և արժանացել գլխավոր մրցանակի: Նախագծի հեղինակը Աննա Գալստյանն է:Նախագիծը ներկայացնելու է մարտի 19-22 Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում անցկացվելիք եվրոպական կրթական ֆորումին:
|
|
Սեդա Հարությունյանի պատրաստած
նյութերը PReZI ծրագրի միջոցով
|
 |
Գլօգ նվիրված Սուրբ Մեսրոպ Մաշտոցին
|
|
Գլօգ նվիրված գրքի ստեղծման պատմությանը
|

|
Նյութերը պատրաստված են <<Օհանյան>> կրթահամալիրի
դասվար Գայանե Հայրապետյանի կողմից
|
Մտագրոհ www.stixy.com ծրագրի միջոցով |
|
 |
Գլօգ նվիրված Պարույր Սևակին |
|

|
Տեսանյութեր
Վահան Տերյանի և Պարույր Սևակի
մասին:
Նյութերը պարտրաստված են Sliderocket ծարագրով:
|
Նյութերը պատրաստված են <<Օհանյան>> կրթահամալիրի
հայոց լեզվի մանկավարժ Սոնա Միսկարյանի կողմից
|
|
Գլօգ նվիրված ֆրանսիական հեղափոխությանը |
|

|
Գլօգ նվիրված ասպետներին
|
|
|
Գլօգ նվիրված Եգիպտոսի քաղաքակրթությանը |
Մերօրյա ուսուցիչը
Ո վ է Ուսուցիչը. գիտելիքների շտեմարան, որ իր գանձերը պիտի մատուցի Աշակերտին, մինչև իր լիակատար սպառվելը, թե յուրահատուկ հաղորդիչ, որ պետք է լիցքավորվի և պարպվի` ժամանակի հրամայականին ականջալուր:
Եթե Ուսուցիչն իր` տարիներով ամբարած գիտելիքների սրվակից մի փոքր դատարկի` այդ կենարար հեղուկով օծելով իր Աշակերտին, և նորից փակի այդ սրվակը` թանկարժեք հեղուկը ավելորդ չվատնելու համար, ապա այն կքացախի գինու պես… և հետո այն այլևս չի ծառայի իր նպատակին` առաջին հերթին վշտացնելով հենց իրեն` Ուսուցչին:
Ուրեմն` անհրաժեշտ է միշտ լիքը պահել այդ սրվակը` անընդհատ սպառելով ու վերստին լրացնելով պակասը: Չէ որ Ուսուցչի համար կարևոր է հենց Աշակերտ գաղափարը. առանց աշակերտի նա ոչինչ է: Ուսուցիչը անսահման նվիրվում է իր Աշակերտին. դա վեհություն է տալիս իր կերպարին ու կոչմանը: Բայց հաճախ դա միայն պատրանք է լինում, և հանկարծ մի օր Ուսուցիչը հայտնաբերում է, որ դադարել է իր Աշակերտի համար անհրաժեշտություն լինելուց, իսկ անուշաբույր մաճառից, որ քաղցրահամ գինի էր դարձել, արդեն… քացախի հոտ է գալիս…
Այո, ուսուցիչը հաղորդիչ է, յուրահատուկ միջնորդ կամ փոխանցող աշակերտի և գիտության միջև, ուղեկից և Ուղղորդող, որը, իհարկե, չպետք է Աշակերտի հետ քայլի մինչև նրա ուղու ավարտը` Առաջնորդի դերը ստանձնած:
Դա Աշակերտին պետք չէ:
Այս փաստը գուցե խոցում է անփոխարինելի լինելու հավատամքով ապրող շատ ուսուցիչների, բայց … ակամայից հիշում եմ .ՙԹե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր՚…
Աներևակայելի քառատրոփ հևքով զարգացող այս դարում դյուրին չէ լինել Ուսուցիչ-ուղեկցող և չվրիպել կամ չսխալվել: Իսկ այդպիսի սխալները չեն ներվում. լինել ժամանակի զգայուն ալեհավաքը, զտել ու բյուրեղացնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է աշակերտի մտքին ու հոգուն, ուղղել նրա հայացքն ու ուղղորդել այնպես, որ որքան հնարավոր է շուտ ազատվի Ուսուցիչ-ձեռնափայտից ու քայլի ինքնուրույն, հաստատուն քայլերով. ահա Ուսուցչի դժվարին առաքելությունն այսօր:
Ուրեմն, սիրելի Ուսուցիչ-ալեհավաք կամ Ուսուցիչ-ուղղորդող, եթե գիտակցել և ընտրել ես այդ կոչումը, այսինքն` պատրաստ ես ժամանակիդ շունչը դառնալու… թարմացրու անուշահամ հեղուկը…ոչ, ոչ, մի դատարկիր:
Սպառիր:
Ու նորը քամիր: