Կրթություն հիմնված նախագծի վրա
<<Օհանյան>> կրթահամալիրը կազմակերպում է ցուցահանդես փառատոն` <<Հրաշք խխունջ>> խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք`առանց որևէ սահմանափակման: Կրթահամալիրի աշակերտները հայցում են արվեստագետների, գիտնականների, հետաքրքրասերների օգնությունը` վերոնշյալ թեմայով տեղեկատվություն, գեղեցիկ կոլաժներ,կիրառական արվեստի նմուշներ, հետաքրքիր մտահղացումներ առաջարկելով: Հուսով ենք, որ Ձեր ուղղակի աջակցության շնորհիվ այս ցուցահանդես-փառատոնը կծառայի իր նպատակին, կունենա բացառիկ ուսուցողական և կիրառական նշանակություն և մեծ հետաքրքրություն կառաջացնի այլ դպրոցների աշակերտների շրջանում` միտում ունենալով համանման նախագծերը այսուհետ դարձնելու կրթական ծրագրերի անբաժան մասը:
Ձեր առաջարկները կարող եք ուղարկել xxunjproject@ohanyan.eiu.am էլ. հասցեին: Բեռնել նախագծի նպատակները >>
<<Օհանյան>> կրթահամալիրում գործում է ամառային դպրոց. ծրագրում`
√մաթեմատիկա,
√գիտական հետազոտություններ,
√զվարճալի փորձեր,
√հոգեբանական և սպորտային խաղեր,
√թիմային աշխատանքներ:
Կգործի նաև թատրոն` անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով:
"Օհանյան" կրթահամալիրի տարրական օղակը հայտարարում է բաց դռների օր.
Օրը- 11.04.2011թ.
Ժամը -10:00-15:00
Վայրը-"Օհանյան" կրթահամալիր
Հասցեն-ք. Երևան, Ավան, Իսահակյան թաղամաս 5/6
Այցելուները կարող են.
√ մասնակցել փոխներգործուն մեթոդներով իրականացվող դասերին,
√ դառնալ դասապրոցեսի լիիրավ անդամը,
√ առաջ քաշել ստեղծագործական գաղափարներ և իրականացնել դրանք,
√ դիտել դաս-ներկայացումներ, ակտիվորեն մասնակցել դրանց,
√ ծանոթանալ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպված դասընթացներին,
√ վերլուծել կատարվող հետազոտական աշխատանքները,
√ ներկա լինել արվեստի հետ առնչվող դասաժամերին:
Կրթահամալիրի աշակերտները և աշխատակիցները ուրախ կլինեն իրենց գիտելիքները, հմտությունները և փորձը փոխանակելու բոլոր շահագրգիռ անձանց հետ:
Կրթահամալիրում գործում է "ԿՐԵԱՏԻՎ" ակումբ
Ակումբի անդամները I-IV դասարանի աշակերտներ են: Ակումբի աշխատանքները ներառում են.
√ երգ, ներակայացում,
√ ինտերակտիվ խաղեր, բակային զվարճալի միջոցառումներ,
√ ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտում,
√ հանդիպում լեզվի կրողների հետ,
√ տարբեր լեզուներով ընթերցանության ժամեր,
√ միջմշակութային երկխոսություն
Ակումբը գործում է շաբաթ օրերին: Կրթահամալիրի սաների համար ծառայությունն անվճար է:
Բոլոր այն ծնողները, ովքեր կցանկանան մասնակիցը դառնալ ակումբի կազմակերպչական աշխատանքների կամ պարզապես կցանկանան կիսել գաղափարներ, մասնակցել հանդիպումներին, աջակցել ակումբի կայացմանը, խնդրում ենք այցելել կրթահամալիր կամ զանգահարել: