"Նյուտոնիկ" նախակրթարան (2 - 6 տարեկաններ)
Արդեն չորրորդ տարին է` "Նյուտոնիկ" նախակրթարանը գործում է` անընդհատ հանդես գալով նոր նախաձեռնություններով, որոնք միտված են երեխայի արդյունավետ կրթադաստիարակչական առօրյայի կազմակերպմանը: Նպատակ ունենալով կրթելու և դաստիարակելու ստեղծագործական, քննադատական և ազատ մտածելակերպ ունեցող ապագա քաղաքացիներ` նախակրթարանում ներդրվել և արմատավորվել են համագործակցային մեթոդներ:
www.newtonic.am:
Տարրական դպրոց (I - IV դասարաններ)
Այս օղակում իրականացվում է առարկայական ուսուցման ծրագիր, որին զուգակցված է կրթահամալիրի կրթամշակութային կենտրոնի կողմից իրականացվող ցածր տարիքի աշակերտների լրացուցիչ կրթությունը: Դեռևս 12 տարի առաջ, հանրապետությունում առաջին անգամ տարրական դպրոցում շախմատը որպես պարտադիր դասընթաց ներդրվեց ուսումնական պլանի մեջ, ինչը կարևոր է երեխայի տրամաբանությունը և երկար ժամանակ կենտրոնանալու ունակությունը զարգացնելու համար:
Միջին դպրոց (V-IX դասարաններ)
Այս օղակում իրականացվում է տարբերակված և խորացված ուսուցում, ուղղորդվում են երեխայի մեջ դրսևորվող բնական հակումները, դրվում են հետագա ուսումնառության ամուր հիմքերը: Ինչպես ամբողջ դպրոցում, այս օղակում նույնպես առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն գետելիքի փոխանցմանը, այլ նաև փափուկ հմտությունների զարգացմանը, որոնք ավագ դպրոցում, բուհում և, առհասարակ, ողջ կյանքում մարդու արդյունավետ գործելակերպի հիմքն են կազմում:
Ավագ դպրոց (X - XII դասարաններ)
Ավագ դպրոցում իրականացվում է իրավագիտական, տնտեսագիտական, պատմաբանասիրական, բնագիտական և ֆիզմաթ հոսքային ուսուցում: Դասարանները համալրվում են մինչև 16 աշակերտով, հոսքերը` 6: Միայն հոսքային ուսուցման շնորհիվ ընդունակ և աշխատասեր աշակերտները, առանց ինքնուսույցների մոտ պարապելու, կարողանում են ընդունվել ցանկացած պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն: