Հարգելի շրջանավարտներ, <<Օհանյան>> կրթահամալիրը շարունակաբար հետևում է ձեր հաջողություններին և ձեռքբերումներին, ուրախանում և հպարտանում ձեր նվաճումներով:
Ձեզ հետ կապը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով կրթահամալիրը ստեղծում է շրջանավարտների միություն, որը նախագահում է 2008-2009 ուստարվա շրջանավարտ Մարիամ Ալեքսանյանը: Դուք կարող եք կրթահամալիրի, ինչպես նաև միության մյուս անդամների հետ շփվել www.facebook.com սոցիալական կայքի ohanyan college էջի և խմբի միջոցով:
Տեղեկացրեք մեզ ձեր կրթական և աշխատանքային ձեռբերումների, կարգավիճակի, ընտանեկան կացության մասին:
Մենք անհամբեր սպասում ենք ձեր արձագանքին և ողջունում ձեր նոր նախաձեռնություններն ու առաջընթացը:
Ուղերձ 2009-10 ուստարվա շրջանավարտներին…
Խոսքս ուզում եմ սկսել Պարույր Սևակի <<Որդուս>> բանաստեղծության տողերով, որը հավասարապես կարող է վերաբերել ձեզանից յուրաքանչյուրին…
Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ո՛նց պիտի ապրել կյանքում, թե ո՛նց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին...
Անցան երկար ու ձիգ մեզ հետ ապրած Ձեր տասը տարիները… Ավելին>>
Միշտ Ձեր` Սուսաննա Օհանյան
Կրթահամալիրի մեդալակիրները
Գևորգյան Միքայել Սուրիկի
Ծնվել է 1983թ-ին,ավարտել է կրթահամալիրը 2000 թ-ին: Ընդունվել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրատուրան, այնուհետև մագիստրատուրան: Այժմ աշխատում է ամերիկյան ծրագրավորման օֆիսում:
Մուրադյան Հրայր Մաքսիմի
Ծնվել է 1985թ-ին, ավարտել է 2001 թ-ին:Բարձր միավորներով ընդունվել է ՀՊՏՀ ֆինանսահաշվային ֆակուլտետը և գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա: Թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո դասախոսում է նույն ինստիտուտում:
Մամյան Տիգրան Արտավազդի
Ծնվել է 1985 թ-ին, ավարտել է կրթահամալիրը 2001թ-ին: Ընդունվել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրատուրան, այնուհետև կրթությունը շարունակել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի մագիստրատուրայում: Ներկայումս աշխատում է "Ֆիլին" ՍՊԸ-ում` որպես ծրագրավորող:
Մուրադյան Արման Մաքսիմի
Ծնվել է 1986 թ-ին, ավարտել է 2002թ-ին:Ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրատուրան, այնուհետև մագիստրատուրան: Թեկնածուական թեզը պաշտպանել է ԵՊՀ-ի ասպիրանտուրայում:Աշխատում է կենտրոնական բանկում: Գործուղվել է Ֆրանսիա`հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Օհանյան Արևիկ Սուրենի
Ծնվել է 1985 թ-ին, ավարտել է 2002 թ-ին:Սովորել է "Եվրասիա" միջազգային համալսարանի բակալավրատուրայում, այնուհետեև շարունակել է մագիստրատուրան Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարում բաժնում: 2010 թվականին վերապատրաստվել է Ամերիկյան կոնգրեսի հովանավորությամբ Բոստոն քոլեջի միջազգային բարձրագույն կրթության կենտրոնում` որպես երիտասարդ դասախոս: Այժմ աշխատում է "Եվրասիա>" միջազգային համալսարանում` որպես Ակադեմիական գնահատման և որակի կառավարման կենտրոնի ղեկավար և դասախոս:
Մովսիսյան Ալինա Գուրգենի
Ծնվել է 1986 թ-ին, ավարտել է 2003թ-ին: Նույն տարում ընդունվել է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի բակալավրատուրան, այնուհետև մագիստրատուրան: Այժմ Գերմանիայի Դառմշտատի համալսարանի դոկտորանտ է:
Մամյան Անի Արտավազդի
Ծնվել է 1988 թ-ին, ավարտել է 2004թ-ին: Նույն տարում ընդունվել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետ: Այժմ սովորում է նույն համալսարանի օրդինատուրայում օրթոդենտ մասնագիտությամբ:
Դարբինյան Նարինե Սամվելի
Ծնվել է 1990 թ-ին, ավարտել է 2006թ-ին:Բարձր միավորներով ընդունվել է ՀՊՏՀ-ի ֆինանսներ և վարկ ֆակուլտետի բակալավրատուրան և գերազանց առաջադիմությամբ ավարտելով`2010թ-ին անվճար հիմունքներով ընդունվել է նույն բաժնի մագիստրատուրան: Նույն համալսարանի ուսումնագիտական հանձնաժողովի նախագահն է, նաև գիտխորհրդի անդամ: Մասնակցել է բազմաթիվ գիտական կոնֆերանսների:
Եգորյան Անի Հայրապետի
Ծնվել է 1989 թ-ին, ավարտել է 2006թ-ին:Նույն տարում բարձր միավորներով ընդունվել է ՀՊՏՀ-ի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի բակալավրատուրան, այժմ սովորում է նույն համալսարանի մագիստրատուրայում: