Որևէ կոչման մեջ առաջադիմելու համար
երեք բան է հարկավոր խելք, ուսում, վարժություն
Ստենդալ
08.02.2012
«Նորարար ուսուցիչներ» ֆորումի հաղթողն է «Տիեզերքը շատ մոտ է» նախագիծը
Այսօր Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում կայացավ կրթական համակարգում նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցույթ հանդիսացող՝ «Նորարար ուսուցիչներ» ֆորումի մրցանակաբաշխությունը։ Այն անցկացվել է Մայքրոսոֆթ ընկերության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ։ Ավելին >>

08.02.2012
Գլխավոր մրցանակակիր նորարար ուսուցիչը կմեկնի Պորտուգալիա
«Մայքրոսոֆթ» ընկերությունը` ԿԳ նախարարության եւ «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերության հետ համատեղ, «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում այս տարի երրորդ անգամ անցկացրեց «Նորարար ուսուցիչներ» ֆորումը, որի ընթացքում տեղի ունեցավ նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցանակաբաշխություն: Ավելին>>

«Օհանյան» կրթահամալիրը աշխարհի 63 նորարար դպրոցների թվում
Մայքրոսոֆթ ընկերության <<Գործընկերներ ուսման ոլորտում>> դպրոցական ծրագրերի ժյուրիի հաստատմամբ բարդ ընտրության և բարձր մրցակցության արդյունքում <<Օհանյան>> կրթահամալիրը ճանաչվեց աշխարհի 63 նորարար դպրոցներից մեկը: Հաստատված որակավորումը հնարավորություն կտա կրթահամալիրի աշակերտներին և անձնակազմին լինել արդի կրթական գործընթացի կիզակետում, շուրջ մեկ տարի մասնակցել վիրտուալ սեմինարներին և քննարկումներին, ներդնել և կիրառել աշխարհի մենթոր դպրոցների փորձը, ստեղծել նորարական կրթական մեթոդներ, որը հնարավոր կլինի կիրառել աշխարհի յուրաքանչյուր կետում: Ավելին>>
Զանգակ 20.01.11
Արևը գեղեցիկ է
Վարդը նայեց իրեն ու ասաց.
-Այս ինչքա՜ն գեղեցիկ եմ:
-Ո´չ, ե´ս եմ գեղեցիկ,- առարկեց ինքնասիրահարված նարգիզը:
Շուշանը շատ էր ուզում ասել, որ ինքն է ամենագեղեցիկը, բայց վեճից խուսափելու համար ասաց.
-Եկե´ք թիթեռնիկից հարցնենք:
-Ե´ս եմ գեղեցիկ, -ասաց թիթեռնիկը:
-Արևն է ամենագեղեցիկը,- միջամտեց զատիկը:
-Երբ արևը չկա, գեղեցիկ են միայն աստղերը: Արևն է մեզ գեղեցկացնում:
Արևը լսեց զատիկի ասածն ու ջերմ ժպտաց:
-Ճիշտ է, ճիշտ է, առանց արևի մենք կյանք չունենք, -համաձայնեցին բոլորը:
Մանուկյան Վալենտինա

ARMROBOTICS-ը դպրոցում. Շուտով երեւանյան դպրոցերում կսկսեն ռոբոտներ պատրաստել
Շուտով երեւանյան դպրոցներում կսկսեն գործել «Արմռոբոտիքս» խմբակներ: Հունվարի 26-ին «ԱրմՌոբոտիքս ակումբ»-ի ժամանակ տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս խմբակները Երեւանի դպրոցներում» ծրագրի շնորհանդեսը: Նմանատիպ ծրագիր անցակցնելու գաղափարը ծագել էր դեռեւս 2009թ.-ին «Դիջիթեք Էքսպո»-ի ընթացքում անցկացվող «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթից հետո, երբ մի շարք ծնողներ մոտեցան եւ հետաքրքրվեցին, թե որտեղ իրենց երեխաները կարող են նման գիտելիքներ ստանալ: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԱրմՌոբոտիքս ծրագրի մենեջեր Մարիամ Նահապետյանը:Ավելին >>
ArmRobotics ակումբը կհամագործակցի դպրոցների հետ
Այսօր` ArmRobotics ակումբի հերթական հանդիպմանը, որին ներկա էին նաև տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, կազմկոմիտեի անդամները ներկայացրին դպրոցների հետ աշխատելու նախնական ծրագիրը: Այս տարի երևանյան մի քանի դպրոցներում նախատեսվում է ArmRobotics («ԱրմՌոբոտիքս») խմբակներ բացել, որտեղ աշակերտները կսովորեն ռոբոտատեխնիկայի հիմունքներն ու կստանան ընդհանուր ինժեներական գիտելիքներ:Ավելին>>
Օհանյան կրթահամալիրի ներքին անցուդարձը
Ալվարդ Վարդանյան
Անիմաստ և տաղտկալի բաներ չգրելու համար կիրթ և կոնկրետ կներկայացնեմ մեր դպրոցի անցուդարձը: Այս փոքրիկ դպրոցի պատերի ներսում ինչեր ասես չեն կատարվում: Մասնակցում ենք տարբեր մրցույթների, ծրագրերի և մեր ուսուցումը ավելի հետաքրքիր դարձնում: Զերծ չենք մնում սպորտային մրցույթներից, որոնք առավել շատ ենք սիրում, չէ որ դրանք շատ ոգևորեցնող են և հետաքրքիր: Ստանում ենք նաև էկոլոգիական կրթություն,սովորում ենք սիրել և հարգել բնությունը:Ավելին>>
11.08.2010
Մտորումներ ընդունելության քննություններից հետո ...
Որն է ընդունելության քննությունների նպատակը: Պարզ է, որ բոլորը միանշանակ կպատասխանեն. “բուհ ընդունվելը…”: Որն է բուհ ընդունվելու նպատակը: Ավելին>>
31.03.2010
Պետությունը և′ տալիս է, և′ պահանջում
Չնայած Տաթև Հարությունյանի հետ Ա.Բախշյանի հարցազրույցի միայն վերջում (<Առավոտ>> օրաթերթ, 20.03.2010 թ.,<<Պետությունը ոչ տալիս է, ոչ էլ պահանջում>>)` որպես ամփոփում, անվճար միջնակարգ կրթության մասին խոսելիս, նշված վերնագրի տեսքով դժգոհություն է հայտնվում, բայց այդ միտքը կա ամբողջ հարցազրույցում: Մենք ճիշտ հակառակ կարծիքի ենք, որովհետև պետությունը և′ տալիս է, և′ պահանջում:Ավելին>>
13.03.2010
Այս բնագավառը պետությունը պետք է համարի ամենակարևորը
Հարցազրույց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիա համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանի հետ
Մաքուր խոսելու մշակույթը պետք է ամենուր իշխի, դառնա առօրեական: Այս խնդիրը հրատապ է` սկսած առաջին դասարանի աշակերտից մինչև նախարար, մինչև Ազգային ժողովի պատգամավոր: Բոլորն էլ պետք է այդ ոլորտին ուշադրություն դարձնեն: Սա ազգային անվտագության հարց է:Ավելին>>
06.02.2010
Համազգային շեփորը հիմա էլ պետք է հնչի կրթության բնագավառում…
Կարդալով "Կրթության ոլորտը պետք է փրկել այնպիսի շարժման միջոցով, որով 88 թ.-ին հայերը փրկեցին Արցախը" հոդվածը ("Հետք", դեկտեմբերի 2009), ակամայից հիշեցի արցախյան ազատագրական շարժումների ընթացքում գրված, կրթությանը վերաբերվող մի հոդված, որտեղ մասնավորապես ասվում էր. "Արցախցին նույնիսկ փլատակների տակ և գնդակների տեղատարափի ներքո հայոց այբուբեն է սովորեցնում իր երեխաներին…": Ավելին>>
Անավարտ դիմանկար
Փորձում եմ տալ դիմանկարր մի մարդու, ում հետ ամեն օր շփվում եմ աշխատանքի բերումով ու ... դժվարանում եմ … Դժվարանում եմ, որովհետև ապրել ու արարել այսպես անաղմուկ, առանց թմբկահարելու, առանց բարձրագոչ ու ամպագոռգոռ խոսքերի, մեր օրերում անհավատալի է: Իսկ լուռ մարդկանց երբեմն դժվար է հասկանալ… Ավելին>>