Մարդու մեջ հաստատուն է և հուսալի միայն այն, ինչ նրա բնության մեջ ներծծվել է կյանքի առաջին շրջանում
Յա. Կոմենսկի
Էթիկան մեր կրթահամալիրում
Էթիկան և արժեքները իրենց մեջ ներառում են ուղղորդող սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսանում առավել հստակ քաղաքականության, կանոնների սահմանման և, ընդհանրապես, որոշումների կայացման ժամանակ: Յուրաքանչյուր անհատ ունի որոշակի էթիկական նորմեր և արժեքային համակարգ, որը կարող է հակադրվել կրթահամալիրի կողմից ընդունելի արժեքներին և էթիկական նորմերին: Հետևաբար "Օհանյան" կրթահամալիրի "Էթիկական և կարգապահական նորմեր" փաստաթուղթը, որը ստորագրում է վարժարանի յուրաքանչյուր սան, օգնում է վերանայել, շտկել և կրթահամալիրում ուսանելու տարիներին առաջնորդվել այդ նորմերով: Գործողությունները և քայլերը, որոնք կարող են համարվել ընդունելի կրթահամալիրից դուրս, հնարավոր է իրենց հակադրումը գտնեն այստեղ: Կրթահամալիրի հիմնադիրների խորհուրդը, տնօրենությունը և ողջ մանկավարժական կազմը իր առաքելությունն է համարում կրթել և դաստիարակել էթիկական և բարոյական արժեքային բարձր համակարգով կերտված սոցիալապես պատասխանատու անհատների:
Պահանջվող փաստաթղթերն ըստ դասարանների
Տարիքային բոլոր խմբերի համար դիմումը լրացվում է տեղում:
I դաս.
- 3×4 չափի երկու լուսանկար
- բժշկական քարտ
- ծննդյան վկայականի պատճեն
II-XII դաս.
- տեղափոխման թերթիկ
- 3×4 չափի երկու լուսանկար
- բժշկական քարտ
- ծննդյան վկայականի պատճեն
- անձնական գործերի փաթեթ (նախկին դպրոցից)
X դասարան ընդունվողների համար պարտադիր է նաև IX դասարանում տրված վկայականի առկայությունը:
Ընդունելության կարգը
“Օհանյան” կրթահամալիրում 2009 թ. հունվարից ընդունելությունն իրականացվում է հետևյալ կարգով.
Անվճար տեղերի համար անհրաժեշտ է.
- հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու, անգլերեն առարկաներից վարժարանում անցկացվող ծածկագրված գրավորներից 57-60 գումարային միավոր,
- բոլոր առարկաներից գերազանց առաջադիմություն,
- ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն առարկաներից անցնել հարցազրույց` պետականորեն սահմանված ծրագրերին համապատասխան:
- անվճար և զեղչային տեղերի համար սահմանված վարձավճարը պահպանվում է մեկ ուստարի, վերանայվում է տարվա վերջում և շարունակում է նույնությամբ գործել նաև հաջորդ ուսումնական տարվա ընթացքում, եթե աշակերտը տվյալ ուստարում ցուցաբերել է գերազանց առաջադիմություն:
Վճարովի տեղերի համար իրականացվում է.
- թիմային աշխատանք,
- հարցազրույց` հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից,
- ընդհանուր հարցազրույց ընդունելության հանձնաժողովի անդամների հետ:
Պայմանական ընդունելություն
- կրթահամալիրի կողմից ամրագրված կրթական նորմերին չբավարարելու դեպքում աշակերտը կարող է ընդունվել պայմանականորեն,
- երկու իրար հաջորդող քառորդներում բոլոր առարկաներից միջինից ցածր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում աշակերտը հեռացվում է կրթահամալիրից,
- (որոշ դեպքերում հնարավոր է հաշվի առնել աշակերտի առաջընթացը և աշխատասիրությունը),
- ինչպես վճարովի, այնպես էլ անվճար համակարգում սովորող աշակերտները համապատասխան աշխատասիրություն, կարգապահություն չցուցաբերելու դեպքում կարող են հայտնվել պայմանական համակարգում,
- պայմանական համակարգում սովորող աշակերտների հետ ծնողի ցանկության դեպքում հնարավոր է աշխատել անհատապես (երկարօրյա պարապմունքների կազմակերպում):
Հեռացման կարգը
Յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 10-ը աշակերտի հետ
- կնքվում է կարգապահական և էթիկական նորմերի փաստաթուղթ, իսկ ծնողների հետ կնքվում է պայմանագիր,
- կարգապահական և էթիկական նորմերի խախտման, ինչպես նաև միջինից ցածր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում երեխան տեղափոխվում է ուսուցման պայմանական համակարգ, և հեռացվում ` երկու իրար հաջորդող քառորդ պայմանական համակարգում մնալու և վարքն ու առաջադիմությունը չբարելավելու դեպքում,
- տարվա ընթացքում մեկ բանավոր և երեք գրավոր նկատողություն ստանալու դեպքում աշակերտը հեռացվում է կրթահամալիրից,
- վերոհիշյալ փաստաթղթերի պահանջների կոպիտ խախտումների առկայության դեպքում հնարավոր է հեռացում առանց նախազգուշացման` տնօրենի, մանկավարժական խորհրդի կամ հիմնադիրների խորհրդի համապատասխան որոշման առկայության դեպքում: