Հայոց բանակի կազմավորման 18-րդ տարելիցին էր նվիրված <<Օհանյան>> կրթահամալիրի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սեդա Հարությունյանի կազմակերպած <<Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվի>> խորագրով ցերեկութը, որին մասնակցում էին յոթերորդ դասարանի աշակերտները:
Ցերեկույթը բացեց կրթահամալիրի երգչախումբը: Հնչեց կրթահամալիրի օրհներգը: Եռագույնի ցոլանքի ներքո օրհներգի առինքնող հնչյունները երկյուղածությամբ համակեցին հանդիսության մասնակիցներին: Միջոցառմանը հյուր էր Արցախյան պատերազմի բովով անցած, երկրապահ զինվոր, Շուշիի ազատագրման մասնակից Հովսեփ Տոնեյանը:
Հուզիչ էր ազատամարտիկի խոսքը: Ինչպես չհուզվեր, երբ նորից պիտի վերապրեր պատերազմի ահն ու սարսափը, հիշեր թշնամու սրից ընկած հերոս ընկերներն և պատասխաներ երեխաների հարցերին, հարցեր, որոնք անվերջ են ու անսահման…
Հուզումը հասավ գագաթնակետին, երբ ելույթ ունեցավ ութերորդ դասարանցի Ալվարդ Վարդանյանը: Աղջնակը կարդաց իր հորաքրոջ` Արցախյան պատերազմում զոհված կամավոր Ալվարդ Վարդանյանի բանաստեղծություններից, որոնց յուրաքանչյուր տող ասես թաթախված էր արյամբ…
Անկախության սերնդին այսօրվա մեր աշակերտներն շատ էր հարկավոր. այս միջոցառումը, ինչպես մեծ բանաստեղծը կասեր
Դա մեռածներին պետք չէ, ես գիտեմ,
Բայց ապրողներիս շա*տ է հարկավոր…
Վարժարանական խորհրդի նախագահ Արևիկ Մելքումյանի դպրոցական կյանքի այս օրը կարևորվեց նրանով, որ մի ձեռքը Աստվածաշնչին, մյուսը`Հայոց Եռագույնին երդվեց լինել և մնալ վարժարանական խորհրդի ընտրյալ նախագահ…
Ամեն հայ պիտի զինվոր լինի
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
Արցախի հոգևոր թեմի առաջնորդ