eng / հայ
Picasa Newtonic
YouTube
EIU
 

Համագործակցություն Microsoft ընկերության հետ 



         

 


Կրթահամալիրն աշխարհի նորարար դպրոցների շարքում

2011 թվականի նոյեմբերի 7-10-ը ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում կայացավ Մայքրոսոֆթ ընկերության կողմից կազմակերպված կրթական Գլոբալ ֆորումը: Ֆորումին մասնակցում էին աշխարհի գրեթե 70 երկրների շուրջ 900 մանկավարժներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Ֆորումի չորս օրերը լի էին անակնկալներով, ինֆորմացիայով, նորարարությամբ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ցուցադրությամբ: Ավելին >>

 


Ես հաջողությանը շատ եմ հավատում, եթե հետևողական  և տքնաջան աշխատեմ, ես այն կունենամ:

Թոմաս Ջեֆերսոն (ԱՄՆ-ի 3-րդ նախագահ)

 

 

Եվս մեկ հաղթանակ

 

"Օհանյան" կրթահամալիրի անգլերենի մասնագետ Սոնա Մանուկյանը մասնակցել է ամերիկյան կառավարության կողմից կազմակերպված մանկավարժների վերապատրաստման TEA մրցույթին:
Սոնա Մանուկյանը այն 3 ընտրյալներից է, ով կներկայացնի Հայաստանը ԱՄՆ-ում, 6 շաբաթվա ընթացքում կմասնակցի վերապատրաստման դասընթացների Վաշինգտոնի որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում, ձեռք կբերի նորանոր հմտություններ և հնարավորություն կունենա մասնակցելու հետագա դրամաշնորհային ծրագրերին:

 

 

 

«Օհանյան» կրթահամալիրը աշխարհի

63 նորարար դպրոցների թվում

Մայքրոսոֆթ ընկերության <<Գործընկերներ ուսման ոլորտում>> դպրոցական ծրագրերի ժյուրիի հաստատմամբ բարդ ընտրության և բարձր մրցակցության արդյունքում <<Օհանյան>> կրթահամալիրը ճանաչվեց աշխարհի 63 նորարար դպրոցներից մեկը: 

Հաստատված որակավորումը հնարավորություն կտա կրթահամալիրի աշակերտներին և անձնակազմին լինել արդի կրթական գործընթացի կիզակետում, շուրջ մեկ տարի մասնակցել վիրտուալ սեմինարներին և քննարկումներին, ներդնել և կիրառել աշխարհի մենթոր դպրոցների փորձը, ստեղծել նորարական  կրթական մեթոդներ, որը հնարավոր կլինի կիրառել աշխարհի յուրաքանչյուր կետում:

Կրթահամալիրի ողջ անձնակազմը իր երախտագիտությունն է հայտնում Մայքրոսոֆթ ընկերությանը և հավաստիացնում, որ կօգտագործի  հնարավոր բոլոր միջոցները` իր փորձը և գիտելիքները տարածելու հանրապետության կրթական կառույցներում:

Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի նամակը ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ավելին >>

 

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի երաշխավորագիր նամակը <<Մայքրոսոֆթ>> ընկերության <<Նորարար դպրոցներ>> ծրագրի հանձնաժողովի անդամներին:Ավելին>>

 

Ինտերնետը, նրա առավելությունները և վտանգները 2011

Ամբողջ աշխարհում փետրվար ամսին նշվում է «Անվտանգ ինտերնետի օրը»: Microsoft և World Vision ընկերությունները հայտարարել էին մրցույթ, «Ինտերնետը, նրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով» թեմայով: Կրթահամալիրի աշակերտները ներկայացրել են 2 նախագիծ: Նախագծերի մասնակիցներն էին Մարիամ Մելքումյանը, Էլիզա Սարգսյանը, Էլեն Զոհրաբյանը, Անահիտ Զաքարյանը, Սիլվա Ղուկասյանը և Ալվարդ Վարդանյանը: 08.02.2011-ին "Էրեբունի" հյուրանոցում կայացավ մրցույթի փակման արարողությունը: "Օհանյան" կրթահամալիրը հաղթեց 2 անվանակարգերում "Լավագույն թիմային աշխատանք", որը ներկայացրել էին IX դասարանի աշակերտները, և "Ստեղծագործական մոտեցում", որը ներկայացրել էին VII դասարանի աշակերտները:


 

 

Կրթահամալիրի նորարար ուսուցիչները 2010

2010 թվականի դեկտեմբերին կայացավ Մայքրոսոֆթի ամենամյա «Նորարար ուսուցիչներ 2010» երկրորդ Ֆորումը, որի ընթացքում ամփոփվեց նաև Նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցույթը:Ֆորումն անցկացվեց Կրթության և գիտության նախարարութան հետ համատեղ, ԱրմենՏել ընկերության աջակցությամբ:Ներկայացված 58 նախագծերից եզրափակիչ փուլ անցան 20-ը: Կրթահամալիրի մանկավարժները ևս մասնակցում էին ֆորումին և ընդգրկվեցին 20 լավագույնների ցուցակում:

 

 

Գետերը` կենդանի էկոհամակարգեր 2010

"Օհանյան" կրթահամալիրի "Ապագա գիտնական" էկոակումբի անդամները  (ղեկավար Ս. Բարսեղյան ) մասնակցեցին "Հայաստանի գետերի և վտակների կենսաբազմազանության ուսումնասիրություն" խորագրով բնապահպանական  կրթական քարոզարշավի   շրջանակներում իրականացված "Գետերը` կենդանի էկոհամակարգեր" մրցույթին և 120 մասնակից դպրոցներից 5 հաղթողներից մեկը ճանաչվեցին: Սեպտեմբերի 16-ին Երևանում` "Անի Պլազա" հյուրանոցի  "Անի" շքասրահում,  ակումբի անդամները մասնակցեցին ԳՏՀ ԿԿ-ի կողմից նախաձեռնած "Ջրի համաշխարհային  մոնիթորինգի օրվա" տոնակատարության արդյունքների ամփոփման հանդիսությանը, որի ընթացքում հանձնվեցին հատուկ մրցանակներ և պատվոգրեր: Անդամների կատարած հետազոտական աշխատանքը ըստ արժանավույն գնահատվեց     ծրագրի ղեկավարների, Կրթության Ազգային Ինստիտուտի կողմից:

 

Ծրագիրը իր կողմից հնարավորություն տվեց բացահայտել աշակերտների գիտահետազոտական ունակաությունները,   սրտացավ  լինելու շրջակա աշխարհի նկատմամբ , դառնալու էլ ավելի  հայրենասեր և պատասխանատու հայրենիքի վաղվա նկատմամբ:

Կրթահամալիրի տնօրինությունը  հատուկ շնորհակալություն է հայտնում էկոակումբի  ղեկավար տիկին Ս. Բարսեղյանին և ցանկություն  հայտնում էլ ավելի ընդլայնելու ակումբի շրջանակը` համալրելով նոր անդամներ:

 

 

Առաջատարը կրկին կրթահամալիրից 2009
Արդեն բարի ավանդույթ են դարձել հայկական "Կարմիր խաչ" կազմակերպության կողմից անցկացվող ստեղծագործական շարադրությունների մրցույթները: Մրցույթի պատասխանատուներն են ԿԳ նախարարությունը և Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը: Մրցույթն անցկացվում էր Երեւան քաղաքի հանրակրթական դպրոցների և Հայաստանի Հանրապետության մարզերի  դպրոցների իններորդ դասարանցիների միջև: Շարադրության թեման էր`"Պատերազմ և մարդասիրություն": Ներկայացված 312 մասնակիցներից առաջին տեղը գրավեց "Օհանյան" կրթահամալիրի սան, իններորդ դասարանցի Մարիամ Մկրտչյանը:

 

 

Ոչ միայն հացիվ 2009

Ավելի հաճելի, պարտավորեցնող բան, քան լինել ականատեսը բազում սաներիցդ յուրաքանչյուրի հաջողությանը, կարծում եմ չկա: Հերթական "օլիմպիական" հերոսը "Օհանյան" կրթահամալիրի չորրորդ դասարանցի Աբրահամ Գաբրիելյանն է, որը ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության կայծակնային շախմատի գավաթի մինչև տասը տարեկան պատանիների մրցաշարում գրավեց առաջին տեղը: Աբրահամը իր առաջին քայլերը արել է "Նյուտոնիկ" նախակրթարանում, որտեղ էլ ձևավորվել է ապագա դափնեկիրը: Այնուհետև հաճախել է Ավան համայնքի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ էլ գրանցվել են առաջին հաղթանակները իր տարեկիցների շրջանում: Աբրահամը հետաքրքիր ու հարցասեր երեխա է, սիրում է նկարել, գեղեցիկ պատմություններ ու բանաստեղծություններ հորինել, չի սիրում պարտվել, սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Այս խոստումնալից սկիզբը, որը դրվել է "Նյուտոնիկ" նախակրթարանում, "Օհանյան" կրթահամալիրում, կարծում ենք կունենա բարեհաջող, տրամաբանական շարունակություն `Եվրասիա միջազգային համալսարանում, ուր ցանկանում է վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել փոքրիկ Աբրահամը: Բարի երթ նրան ու բազում հաղթանակներ, իսկ մեզ` մեր աշխատանքի արդյունքը զգալու ու վայելումի բերկրանք:



Ինչպես է ծնվում գիրքը 2009

"Ինչպես է ծնվում գիրքը" նախագիծը  հաղթող է ճանաչվել "Ռուսալ Արմենալ" ՓԲԸ-ի և ՄԱԶԾ-ի կողմից 2008 թվականի սեպտեմբերին հայտարարված  "10 լավագույն ծրագիր" մրցույթում և մեկնարկել է 2009 թվականի հունվարից:

 


Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Երևանի 27 դպրոցներ, որոնց թվում և "Օհանյան" կրթահամալիրը, որը ներկայացավ "Ինչպես է ծնվում գիրքը"  նախագծով:

Ծրագրի առաջին փուլում աշակերտներն ուսումնասիրում էին բնական գիտությունները, համացանցից  և համապատասխան գրականությունից ձեռք բերում տեսական գիտելիքներ`   մետաղների  ֆիզիկական և քիմիական հատկությունների մասին: Ավելին>>



 

Միջմշակութային կամուրջ 2008

 


ՌՈՒՍԱԼ ընկերությունը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համագործակցությամբ Հայաստանում իրականացնում է <<10 դասարանական նախագիծ>> ծրագիրը, որն ուղղված է  աջակցելու երեխաների և երիտասարդության հասարակական օգտակար նախաձեռնություններին: Հայտարարված մրցույթիշրջանակներում Երևանի դպրոցականները պատրաստել էին քառասուն նախագիծ, որոնք ներկայացվել էին Մանկական կոմիտեի քննարկմանը, որի կազմում ընդգրկված էին <<ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ>> գործարանի և ՄԱԶԾ-ի Երևանի գրասենյակի աշխատակիցների երեխաները:Ավելին>>

 

Copyright © Ohanyan College, All rights reserved
Powered by developWay CJSC
Designed & developed by